Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԸ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանինՙ ընտրվելու առիթով շնորհավորելուց հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չորեքշաբթի զանգահարել է Սերժ Սարգսյանին եւ շնորհավորել վերջինիսՙ վարչապետ ընտրվելու, ապա նշանակվելու կապակցությամբ:

Սերժ Սարգսյանին զանգահարել ու շնորհավորել է նաեւ ՌԴ նախագահ Պուտինը ՙ վստահություն հայտնելով, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները կշարունակեն խորանալ: Հույս չէ, վստահություն:

Իսկ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ՙ Սերժ Սարգսյանին ուղղված իր ուղերձում գրել է. «Շնորհավորում եմ իմ ընկերոջըՙ Սերժ Սարգսյանին, Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ»: