Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԼՐԱԳՐՈՂԻ ԵՆ ԾԵԾԵԼ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Լրագրող Տիրայր Մուրադյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ իր մասնագիտական պարտականությունները կատարելիսՙ ծեծի է ենթարկվել: «Կառավարության շենքի մոտ ֆիքսեցի անձանց, որոնց վարքագիծը տարօրինակ էր: Իրենք իրենց հավաքի մասնակիցների պես չէին պահում: Երբ իրենք նկատեցին, որ իրենց ֆիքսել եմ, տեսադաշտից գնացին, բայց մի քանի րոպե հետո անսպասելի հայտնվեցին ասելովՙ ինչո՞ւ եմ նկարում ու սկսեցին հարվածել»:

Լրագրողը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը հայտնել է, որ Տիրայրը ստացել է գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ ձախ քունք-ծոծրակային հատվածում:

Ինքըՙ Տիրայրը, Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ արդեն լավ է զգում, սակայն դեռ պետք է մնա բժիշկների հսկողության տակ:

Գլխավոր դատախազությունից էլ հայտնում են, որ լրագրողի հաղորդագրության հիման վրա հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: