Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՈՎՙ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԱԼԻԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՈՒԺԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

13/04/2018
- 13 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանական հեռուստատեսության առաջին ալիքիՙ ARD-ի tagesschauՙ «Օրվա համայնապատկեր» ծրագիրն ապրիլի 11-ի երեկոյան անդրադարձել է Ադրբեջանի նախագահական ընտրություններին: Այն, որ նախագահ Ալիեւը չորրորգ անգամ է պաշտոնավարելու, անակնկալ չէ, կարծիք է հայտնում ARD, Ալիեւի հաղթանակն ու պաշտոնավարումն ընտրությունից առաջ էլ ապահովված էր համարվում: Թեեւ ընտրապայքարին մասնակցում էր 7 այլ թեկնածու, բայց նրանք հազիվ թե ծանոթ էին ընտրողներին, եւ մրցապայքար չէին էլ ծավալում:

Ըստ վերլուծաբան Բախտիար Հաջիեւի , նրանց մի մասը կոչ է արել Ալիեւի օգտին քվեարկել: Սա «տրագիկոմեդիայի գագաթն» է, Հաջիեւի կարծիքն է ընդգծում գերմանական հեռուստատեսության մեկնաբանը: Ընդդիմադիր լուրջ կուսակցությունները բոյկոտել էին ընտրություններին մասնակցությունըՙ անազնիվ մրցապայքարի, կեղծիքների մասին հայտարարելով: Անհավասար ընտրապայքարն ընդդիմադիրներին հնարավորությունից զրկել է, իսկ 56- ամյա նախագահի օգտին, ըստ պաշտոնական տվյալների, քվե է տվել ընտրողների 80 տոկոսից ավելին: ARD- ն 2 տվյալ է ներկայացնումՙ ըստ ELS ինստիտուտի հետընտրական հարցման, Ալիեւը քվեների 82, 7 տոկոսն է ստացել, ըստ ֆրանսիական OpinionWay- ի, նույնիսկՙ 86, 5 տոկոսը: Ըստ ԶԼՄ-ի, ընտրություններին 69 տոկոս մասնակցություն է արձանագրվել:

Ադրբեջանի ընտրությունների մասին իր հրապարակման մեջ Զիլվիա Շթյոբերը կարծիք է հայտնում, թե նախագահական ընտրություններն այդ երկրում Ալիեւի ընտանիքի ուժերն ամրապնդելու միտումն ունեն, նկատել տալիս, թե կոռուպցիոն պատմություններով հայտնի այդ երկրում գործարարները սակայն շարունակում են գործարքներ կնքել:

Գերմանական հեռուստատեսությունը մեջբերում է ընդդիմադիր, Հանրապետական այլընտրանքային շարժման ներկայացուցիչ Նաթիգ Շաֆարլիի կարծիքը, թե «Ադրբեջանում բոլոր ընտրություններն են կեղծվել, ուստի այս վերջինն էլ բացառություն չի կարող լինել»: Այնուհետ փոխանցում դրան հակադիրՙ ընտրական հանձնաժողովի նախագահ Մասահիր Փանախովի տեսակետը, թե «ժողովրդավարական եւ թափանցիկ ընտրությունների» բոլոր պայմաններն ի կատար են ածվել:

ԵԱՀԿ-ն 280 դիտորդ է ուղարկել Ադրբեջան, եւ իր զեկույցը պիտի հրապարակի հինգշաբթի, ծանուցում է ARD- ի մեկնաբանը, հիշեցնելով, որ Ալիեւն ընտրություններում կանոնավոր կերպով ռեկորդային արդյունք է գրանցում, իսկ ԵԱՀԿ- ն դեռեւս որեւէ ընտրություն «ազատ» եւ «արդար» չի որակել այդ երկրում:

56-ամյա Իլհամ Ալիեւը նավթի պաշարներով հարուստ նախկին ԽՍՀՄ հանրապետությունը ղեկավարում է 2003-ից ի վեր: 2016-ին սահմանադրական փոփոխությամբ արձանագրվեց, որ նախագահական պաշտոնավարման ժամկետը նախկին 5-ի փոխարեն 7 տարի է ապագայում:

Ժողովրդավարական գործիքովՙ նախագահական ընտրությամբ Ադրբեջանում օրինականացվում է ուժային մի համակարգ, որի գագաթին տասնամյակներ ի վեր նույն ընտանիքն է, ներկայացնում է ARD- ն: 2003- ին հորից պաշտոնը ստանալով, 2017- ին իր կնոջըՙ Մեհրիբանին փոխնախագահի պաշտոն տվեց: Այսու լեգիտիմացվում է ավտորիտար ընտանեկան դինաստիան, նշում է գերմանական հեռուստատեսության մեկնաբանըՙ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ նախագահի տարիքը նվազագույնը 35 տարեկան սահմանելով, 2016- ին Ալիեւը նկատի ուներ իրՙ այն ժամանակ 19- ամյա որդունՙ որպես ապագա ժառանգորդի: Ընդդիմադիրները քայլ առ քայլ հեռացվեցին, մարգինալացվեցին, անկախ լրագրողները, քննադատները դատական տարբեր գործերում ընդգրկվեցին, եթե դեռ արտերկիր չէին մեկնել իհարկե, պատմում է գերմանական հեռուստաընկերության լրագրողն ու անդրադառնում նաեւ Բաքվում 2016- ի վերջին Թրամփի աշտարակ անվանյալՙ 33 հարկանի շինության ճակատագրին, որի մասին հայկական լրատվամիջոցներն էլ գրեցին ժամանակին: Այնտեղ տեղակայված 5 աստղանի հյուրանոցն այդպես էլ չբացվեց, իսկ նախագահությունը ստանձնելուց հետո Թրամփի անունը ապամոնտաժվեց կառույցի ճակատային մասից, իսկ գործարքըՙ պաշտոնապես ավարտ գտավ: Բայց Թրամփի կազմակերպության գործարքների մասին շատ բան անորոշ է մնում, կարծիք է հայտնում Շթյոբերըՙ հիշեցնելով մեկ ուրիշ լուսաբանված պատմություն. Ադրբեջանից դրամը նաեւ Գերմանիա է հոսել, երբ Բաքվի ղեկավարների լոբբիստական ծրագրերին լծվել են Բունդեսթագի նախկին ՔՍՄ պատգամավոր Էդուարդ Լինթները եւ ՔԴՄ պատգամավոր Կարին Շթրենցը : Վերջինս Եվրոխորհրդում սատարել է Ադրբեջանի այս կամ այն ծրագրինՙ դրա դիմաց Բաքվից ֆինանսավորում ստացած Լինթների ղեկավարած ֆիրման վարձատրել է նրան: Կարին Շթրենցն աշնանն ընտրվել է եւ այժմ Բունդեսթագի պատգամավոր է, քաղաքական ճնշման արդյունքում սակայն Եվրոխորհրդի պատվիրակ չէ այլեւս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞Վ ԿԿԱԶՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՀԻՆԵՐՆ ՈՒ ՆՈՐԵՐԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական