Երկուշաբթի, Հուլիսի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ»

06/04/2018
- 06 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԼԵՔՍ սարկավագ ԳԱԼԱՅՃՅԱՆ

Երիտասարդությունը համարվում է ազգի կենսունակության աղբյուրը, քանի որ նա է ազգային գործադիր ուժը, ինչպես նաեւ առաջադիմության ու զարգացման կարելիությունների շտեմարանը: Երիտասարդնե՛րն եղել են պայքարների առաջին ճակատը նետվողները եւ զոհաբերվողները:

Այս մտորումներով տոգորովածՙ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի Հոգեւոր առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանը մշտապես մեծ տեղ է հատկացրել երիտասարդությանըՙ փորձելով նրանց հավաքել Եկեղեցու շուրջը, հավատալովՙ որ երիտասարդությունը եկեղեցու ավիշն է, որի միջոցով սնվում է եւ դառնում կենսունակ ու գործուն:

1992 թվականին Հովնան Սրբազանի մտահղացմամբ Կանադայում հիմնվել է «Քրիստոնյա երիտասարդական առաքելություն դեպի Հայաստան» ծրագիրը: Արեւմտյան թեմի առաջնորդ ընտրվելուց հետո Սրբազանը ծրագիրը ներմուծեց այս թեմի մեջ: Առաքելության նպատակն է մեր թեմի երիտասարդներին Հայաստան այցելելու առիթ ընձեռել, հնարավորություն ստեղծել այնտեղ հայրենաշինական աշխատանքներին մասնակցելու, բարեգործական ծրագիրներ իրագործելու, կարիքավոր ընտանիքներին օգնելու, դասավանդելու, բնակարանների շինարարության աշխատանքներին մասնակից դառնալու…:

2017-ի մասնակիցներից Աննա Մուրադյանը կիսվելով իր տպավորություններովՙ ասաց. «Ճանապարհորդությունը եզրափակելու համար մենք այցելեցինք Ծիծեռնակաբերդ եւ Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ես հասկացա, որ մեր երակների մեջ հոսող արյունը հազվագյուտ արժեք է, որի համար մեր նախնիները նահատակվեցին: Հետեւաբար, մեր պարտականությունն է, որ Հայաստանը մեր մեջ մարմնավորենքՙ իր ջերմությամբ ու պայքարովՙ գոյատեւելու եւ ավելի բարգավաճ Հայաստան ունենալու համար: Մեկ ամիս Հայաստանի մեջ լինելՙ նշանակում է հայ մշակույթին եւ հայ հավատքին ավելի եւս կապվել եւ դրանք մեր ողջ կյանքի ընթացքում ապրեցնել»:

Արդեն 14 տարի է, ինչ այս ծրագրերը իրականացվում են, որտեղ 130-ից ավելի երիտասարդներ իրենց մասնակցությունն են ունեցել: Նրանք մեկամսյա այցելության ընթացքում իրենց հոգեւոր, մշակութային, պատմական պապակը հագեցրածՙ վերադարձել են իրենց բնակավայրերըՙ իրենց հոգու մեջ վառ պահելով հայ ոգին ու շունչը:

Ծրագրի պատասխանատուՙ Ավետիս քհն. Աբովյանը մեր հետ ունեցած հարցազրույցում ծրագրի գործունեությունը այսպես բնորոշեց. «Ծրագրի նպատակն է Սփյուռքի մեր երիտասարդներին կապել իրենց հայրենիքին ու Մայր եկեղեցուն: Այդ մեկ ամսվա ընթացքում եւ ուխտագնացությամբ մենք կարողանում ենք ցույց տալ հայրենիքի ու Մայր եկեղեցու կարեւորությունը: Ծրագրի շրջանակներում երիտասարդները նաեւ մասնակցում են ծառայողական ծրագրերի, ուր ապրում եւ շփվում են հայրենիքի գյուղական շրջաններում ապրող մեր ժողովրդի հետ: Երբ երիտասարդները ապրում են այդ մարդկանց հետ, ճիշտ են հասկանում եւ յուրացնում այդ ժողովրդի դժվարությունները, ինչպես նաեւ հայրենիքի օրհնությունները: Իսկ երբ վերադառնում են իրենց համայնքները, արդեն դառնում են հայրենիքի ու Եկեղեցու դեսպանները»:

Այս տարի եւս, հուլիս ամսին, տասնյակ երիտասարդներ «Քրիստոնյա երիտասարդական առաքելություն դեպի Հայաստան» ծրագրի միջոցով պիտի այցելեն Հայաստանՙ իրենց սեփական աչքերով տեսնելու անկորնչելի մեր գանձերը, պատմությունը եւ անմիջականորեն ծանոթանալու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու պատմությանը, դավանանքին ու վարդապետությանը:

Ահա այս նպատակներն է հետապնդում վերոհիշյալ ծրագիրըՙ երիտասարդներին Եկեղեցու հետ կապը սերտացնելու համար: Ինչպես արտաքին աշխարհը, նույնպես եւ Եկեղեցին կարիք ունի նոր ու թարմ ուժի, վերակազմավորման, ինչպես կյանքի մյուս բոլոր բնագավառները: Եկեղեցին կարիք ունի կենդանի մնալու եւ գոյատեւելու, ինչպես ամեն գոյակ: Եկեղեցին կարիք ունի երիտասարդությանՙ երիտասարդացնելու համար ինքն իրեն: Որքան շատ երիտասարդներ լինեն եկեղեցու ներսում, այնքան ավելի կենսունակ օրեր ու շողշողուն ապագա կունենա քրիստոսավանդ ծառայության մեջ, որովհետեւ, ի վերջո, Եկեղեցին աստվածահիմն հաստատություն էՙ Քրիստոսի վրա հիմնված եւ նրանով առաջնորդվող:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒԺԵՐԸ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՎԱՐԴԱՆ ՌԱՖԱՅԵԼԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ. ՆԱ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ Է ԼՈՒՅՍԸ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՎԱՐԴԱՆ ՌԱՖԱՅԵԼԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ. ՆԱ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ Է ԼՈՒՅՍԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը  գրում է․ «Միջանցքի» հարցում նոր մանրամասներ Այն, որ այս օրերին մեզանից թաքուն Հայաստանը դե-ֆակտո կառավարող խմբավորումը քննարկում է թուրք-ադրբեջանական...

ԿարդալDetails

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դեսպան Ավետ Ադոնցից անշարժ գույք և գումար բռնագանձել

14/07/2025

Այս փուլում «Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհուրդը փողոցային պայքարը և նստացույցը դադարեցնում է. Ապրես Մարգարյան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական