Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

TERT.AM-Ը ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՍՊԱՆԵ՞Լ

06/04/2018
- 06 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Օրեր առաջ Tert.am- ի մեր գործընկերները, դատելով իրենց հարթակում տեղադրված լուսանկարներից, մեծ շուքով տոնում էին կայքէջի հիմնադրման 10- ամյակը: Ես էլ, անկեղծ ասած, ուրախացա, որ նախՙ այդքան դիմացել են եւՙ վճռական են շարունակել իրենց աշխատանքը: Չգիտեմՙ նույն օրը կենացների, գովեստների կողքին դժգոհություն, դիտողություն, առաջընթացն ու կատարելագործումը խթանող որեւէ տող գրվե՞լ, հնչե՞լ է, թե՞ ոչ, բայց գիտեմ, որ ինքնաքննադատությունն ու քննադատությունը մեր երկրում ընդունելի արժեքներ չեն մի շարք լրատվամիջոցների ղեկավարների, նաեւ որոշ լրագրողների համար:

Օպերատիվության ետեւից ընկած այս լրատվամիջոցը խմբագրի, սրբագրիչի հաստիք ունի՞, թե՞ մյուսների նման ֆինանսներ խնայելու պատճառով դրանց կարիքը նկատելու չի տալիս, հաճախ են ինձ իրենց բողոքը փոխանցում Գերմանիայում բնակվող մեր այն հայրենակիցները, որ ինձ նման բանասիրական կրթություն ունեն ու ամեն օր հետեւում են ինտերնետային այդ եւ այլ լրատվամիջոցների աշխատանքին: Նրանց դժգոհությունը հատկապես Գերմանիայի տեղանունների, հայտնի մարդկանց ազգանունների սխալՙ ռուսերենի հնչմամբ եւ գրությամբ հայոց լեզվով ներկայացնելն է, ինչպես օրինակ իմՙ ստորեւ ներկայացվող օրինակում է:

Ապրիլի 3-ին ի թիվս այլ լուրերի Tert.am-ը հրապարակել էր նաեւ «Գերմանիայում երկու գնացք է բախվել, կան տասնյակ զոհեր» վերտառությամբ լուրը: «Գերմանիայի Հյուսիսային Ռեյն- Վեստֆալիա երկրամասի Դույսբուրգ քաղաքում մետրոյի երկու գնացք է բախվել միմյանց: Ինչպես փոխանցում է vesti.ru-ն հղում անելով գերմանական աղբյուրին (ո՞րՙ հստակեցված չէ- Ան.Հ.), միջադեպի հետեւանքով առնվազն 35 ուղեւոր է տուժել: Նրանցից երկուսի վիճակը բժիշկները գնահատում են որպես ծանր», փոխանցում էր Tert.am-ըՙ այդուհետ իր շարադրանքում սակայն չհիշատակելով զոհերի մասին:

Խմբագրելու պարտականություն չստանձնելով, բավարարվենք նախ սխալ գրված մի տեղանուն ճշտելով: Առաջին անգամ չէ, որ այս լրատվամիջոցը Հռենոսի փոխարեն գրում է Ռեյնՙ ռուսերենի ազդեցությամբ իհարկե: Դառնանք լուրի բովանդակությանը: Բարեբախտաբար մի քանի ժամ անց էլ գերմանական որեւէ աղբյուր չհաղորդեց, թե ծանր վիրավորներից մեկը մահացել է: Առցանց լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջում տեղեկացրեցի, որ վերնագիրը փոխեն, քանի որ անհիմն է: Ինձ միշտ զարմացնում է այն լռությունը, որ «ստանում ես» գործընկերներիցդ, երբ նրանց հաղորդած որեւէ տեղեկություն փորձում ես ուղղել: «Շնորհակալություն» բառն այս պարագայում մոռացա նույնիսկ փնտրել, քանի որ նկատեցի, թե ժամեր անց իմ մեկնաբանությունը հեռացվեց, իսկ լուրը ներկայացվեց նույն վերնագրովՙ մի փոփոխությամբՙ վերնագրի վերեւում տեղադրված լուսանկարից ավելի վեր «տասնյակ զոհեր» ձեւակերպումը դարձավ «տասնյակ վիրավորներ»: Փաստորեն լուրը չկորցրեց իր «խայծը»: Ներում եմ հայցում նման եզրակացության համար, բայց այլ բառ չի հուշում այն փաստը, որ լուրն արագ տարածել են Lika Hayrapetyan եւ հատկապեսՙ Սկանդալային լուրեր Lurer ֆեյսբուքյան օգտատերերը: Սկանդալի համար ուրեմն կարելի՞ է վիրավորներին «տասնյակ զոհ» դարձնել: Ցինիկ չէ՞ արդյոք վիրավոր մարդուն այդքան հեշտ ու արագ գրելով սպանելը:

Սխալվել կարող ենք բոլորս, բայց տվյալ պարագայում պրոֆեսիոնալ սխալ էՙ առանց երկրորդ աղբյուրից տեղեկատվությունը ճշտելու լուր գրելը, այնուհետՙ ի՞նչ կա որ, գրեցինք, ուղղեցինՙ մի վերնագիր էլ կավելացնենք, իսկ մեր սխալի համար ներում էլ չենք հայցիՙ ժամանակ չկա: Լրագրությունը լուրջ մասնագիտություն է, եւ վտանգավոր, երբ չստուգված տեղեկություն ես հաղորդում: Օպերատիվ լինել, այսպես ասեմՙ ես էլ եմ սիրում, առցանցի պարագայումՙ դա շնչառություն է, բայց իրեն հարգող լրատվամիջոցը, կարծում եմ, պիտի նախընտրի ուշանալ, քան չստուգված լուր հաղորդի զոհի, զոհերի մասին:

Նույն լուրի տակ ֆեյսբուքյան օգտատեր Anahit T. Antonyan- ի լատինատառ հայերեն գրառումը, կարծում եմ, պիտի հետաքրքրի նաեւ… ընթերցողը կհուշիՙ ո՞ւմ: «Մեր մետրոյում էլ գնացք ա այրվել այսօր, ինչու ոչ ոք չի լուսաբանում այդ լուրը: Գերմանիան մեզ ինչ», գրում է Անահիտ Անտոնյանը: Նրա գրառմանը զարմանք արտահայտող նշանով է արձագանքել Grig Van Greg օգտատերը: Շատ կուզենայի, որ 10- ամյակը բոլորած Tert.am- ը անտարբեր չմնար, պատասխան գրեր հատկապես այն պարագայում, երբ խոսքը մարդկային ցավին է վերաբերումՙ այդ պարագայում հեռու երկիր չկա, իսկ այդ «գերմանիաներում մեր հայրենակիցներն ի դեպ օրեցօր շատանում են»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞Վ Է ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼԻՍ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Հաջորդ գրառումը

«ՆՈՎԻՉՈԿ» ՆՅԱՐԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐ ԳՈՐԾՈՆԻ ՄԱՀԱՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

«ՆՈՎԻՉՈԿ» ՆՅԱՐԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐ ԳՈՐԾՈՆԻ ՄԱՀԱՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական