Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՑ ԻՍԿԱՊԵՍՙ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱԿԱԲՈՒՅԾՆԵՐ ԿԱՆ

30/03/2018
- 30 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի գնացել էր Գիտությունների ազգային ակադեմիա: Հենց այնպես չէ, այդ օրը ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովն էր, ինչը հասկանալի էՙ մեր երկրում հեռավոր գյուղում պանրի փոքրիկ արտադրամասի բացման պես մի բան է. առանց նախագահի մասնակցության չի կարող տեղի ունենալ: Ինչեւէ, նախագահն ու գիտնականները հանդիպել են, զրուցել տարբեր թեմաների շուրջ, ամենայն հավանականությամբ` բացառապես գիտական, ու հասել են փողին: Նախագահը ասել է, որ բոլորը, նկատի ունիՙ գիտնականները, այսօր գումար են ուզում, ապա շեշտել. «Գումար ո՞վ չի ուզում, ես էլ եմ ուզում»: Դահլիճում բոլորը ծիծաղել են, ի դեպ դահլիճում բոլորը գիտնական են եղել:

Բայց սա չէ կարեւորը: Գիտնականներից մեկըՙ ակադեմիկոս Սերգեյ Մովսիսյանը , ներկաներին ներկայացրել է իր նոր գիրքըՙ հիմնված իր իսկ ուսումնասիրությունների վրա: Ակադեմիկոսը նշել է, որ գիրքը 230 տեսակի մակաբույծների մասին է ու շեշտել է. «Գիտենք, որ Հայաստանում մակաբույծներ կան, որոնք շատ վտանգավոր են»: Էլի բոլորը ծիծաղել են դահլիճում, այս անգամՙ գիտնականներից բացի նաեւ նախագահը: Հետո գիտնականներն ու նախագահը շարունակել են շփումը: Ակադեմիկոս Մովսիսյանին ոչ ոք մինչեւ վերջ չի էլ լսել, ապա նախագահը հեռացել է, գիտնականները մնացել են յուրայիններով, եւ կրկինՙ առանց փողի, իսկ պարոն Սերգեյ Մովսիսյանին են մոտեցել մի խումբ լրագրողներ, որպեզի հասկանան, թե «Հայաստանում մակաբույծներ կան» ասելով մարդը ի՞նչ նկատի ունի: Ակադեմիկոսը սիրով պատասխանել է. «Նախագահը ծիծաղեց, ես ուզեցի ասել, որ եթե վարակվեք, չեք ծիծաղելու, լաց եք լինելու… Ես ասացի, թե Հայաստանում ինչքան լայն տարածում ունեն պարազիտները, եւ նա ծիծաղեց իմ այն ասածից, որ բացի կենսաբանական պարազիտներից, կան սոցիալ պարազիտներ: Այդ մակաբույծները ամբողջ շրջաններում կան, կենդանիների մոտ կան, մարդկանց մոտ էլ կան»: Հետո ակադեմիկոսն ավելի կոնկրետ նշել է, որ ամենավտանգավոր մակաբույծները, որոնց մասին իրեն այդպես էլ հնարավորություն չեն տվել խոսելու, Աստված գիտի, թե ինչեր հասկանալով կամ պատկերացնելով, լինում են խոզի հում մսի մեջ. «Եթե դրանք մտնեն մկանների մեջ, կոպսուլա կստեղծեն: Մարդու ոտքերը, կուրծքը, մեջքը կսկսեն ցավալ ու նա չի իմանա, թե դա ինչից է: Եթե ախտորոշումը ճիշտ լինիՙ հնարավոր կլինի բուժելը», ասել է Մովսիսյանը: Գիտնականը նշել է, որ 600 տեսակի մակաբույծներից մի քանիսն են, որ մարդու համար շատ վտանգավոր են, օրինակՙ կանաչու վրա կան մակաբույծներ, որոնք կարող են առաջացնել լյարդի քաղցկեղ: Բայց ամենավտանգավորը հենց խոզի մսի մեջ հանդիպողն է: Լրագրողները ճշտել են ակադեմիկոսից, թե արդյոք նա պատրաստվո՞ւմ է ՀՀ նախագահին խորհուրդ տալ, որպեսզի նա խոզի մսից խորոված չուտի, գիտնականը պատասխանել է. «Նրանք գիտենՙ ինչ կուտեն, չմտածեք նրանց մասին»:

Դրանից հետո ակադեմիկոսը խորհուրդ է տվել քաղաքացիներին խորոված անելիս միսը լավ խորովելՙ մակաբույծների վտանգը չեզոքացնելու համար:

Այնպես որ, գիտնականին փող տալու պես, նույնիսկ դրանից ավելի շատ կարեւոր էՙ նրան լսելը: Շատ հնարավոր է, որ նա նախ փող չի ուզում, երկրորդըՙ ունի կարեւոր ուսումնասիրությունՙ ուշագրավ բացահայտումներով, որոնք կարեւոր են, որպեսզի մենք երկար ու առողջ ապրենք եւ… շատ փող ունենանք, որպեսզի ոչ մեկից չուզենք:

Բոլոր պարագաներում ԳԱԱ հաջորդ տարեկան ընդհանուր ժողովը 2019-ին կլինի: Եթե մինչ այդ Ակադեմիան ինչ-որ միջոցառում չանի, նախագահը մեկ էլ հաջորդ տարի կհանդիպի գիտնականների հետ:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՎԵՐՍԿՍՎՈՂ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԿԱՊՏԱՀԵՐ ԿԻՆԸՙ «ՍԵՎ ԱՅԳՈՒՄ»

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ԿԱՊՏԱՀԵՐ ԿԻՆԸՙ «ՍԵՎ ԱՅԳՈՒՄ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական