Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՈՒՆ ՄԻՏՔԻ ԹՌԻՉՔՆԵՐԸ

30/03/2018
- 30 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԺԻԿ ՅԱԿՈԲԵԱՆ-ԿԱՆԻՄԵԱՆ, Եգիպտոս

Ընդունուած է, որ աշխարհի ամէնէն մարդասիրական մասնագիտութիւնը բժշկութիւնն է: Այս գիտութեան յառաջացումն ու զարգացումն ընթացած է մարդկութեան զարգացումին զուգընթաց: Քանզի մարդն իր ծնած օրէն խնամքի պահանջք ունի բժիշկի ու բժշկութեան անհրաժեշտութիւն:

Հայոց բժշկութեան արմատները դարերու խորերը կը ձգուին: Աշխարհի հնագոյն ազգերէն մին ըլլալով, դեռեւս Քրիստոսէ առաջ, աշխարհին յայտնի էր հայ բժիշկներու համբաւը: Հռոմէական պատմիչներն իրենց աշխատութիւններուն մէջ շատ անգամ նշած են հայոց բազմահմուտ եւ իմաստուն բժիշկներու մասին:

Վստահ եմ, որ ժամանակակից բժշկութեան մէջ ալ հայ բժիշկները իրենց կարեւոր եւ կայուն տեղն ունին: Ունի՛ն, քանզի մեր թշնամիները չկրցան հանճարն ու պայծառ միտքը խլել հայէն:

Տակաւին միջնադարու հայ մեծ բժշկապետ Ամիրտովլաթ Ամասիացին ըսած է, որ բժիշկը պէտք է պրպտուն միտք , բուժելու ձիրք, նուրբ եւ ճկուն ձեռքեր, սուր եւ ամենատես աչք ունենայ: Հնարամիտ, ստեղծագործ միտքը միայն կրնայ մտածել, ստեղծել եւ իր մտքի պայծառ թռիչքները, գաղափարները կեանքի կոչել:

Մարդկութեան մեծագոյն մասը իր սորվածով, գիտցածով կը գոհանայ: Սակայն մարդոց խումբ մը կայ (ցաւօքՙ շատ սակաւաթիւ), որ անդադար կը մտածէ կեանքը աւելի դիւրին ու թեթեւ դարձնելու մասին: Մարդոց այս տեսակը աշխարհ եկած է արդէն դժուարին մեր կեանքը կրցածին չափ թեթեւցնելու, գեղեցկացնելու, աշխարհին բան մը տալու առաքելութեամբ:

Արարիչն իր ստեղծած արարածներէն միայն մարդը օժտած է արարելու կարողութեամբ: Միայն մարդկային ուղեղն է ստեղծագործելու ընդունակ:

Աստուծոյ շնորհած ստեղծագործ, պրպտող, միշտ նորը փնտռող ուղեղով օժտուած է մեր քովը ապրող, աշխատող, բայց նաեւ արարողՙ բժիշկ, ակնաբոյժ, վիրաբոյժ, դոկտոր փրոֆեսոր Տիգրան Յովակիմեանը: Դոկտոր Տիգրան միքրովիրաբուժութեան մէջ գործածուող գործիքներ ստեղծած է, որոնք հսկայական դիւրութիւն կ՛ընձեռեն վիրաբոյժին վիրահատութեան ընթացքին: Գործիքներ, որոնք միքրովիրաբուժութեան մէջ բազմաթիւ գործողութիւններ կրնան կատարել: Իւրաքանչիւր գործիք կը միաւորէ մինչ այսօր եղածՙ երկու-երեք, երբեմն նաեւ չորս միքրովիրաբուժական գործիք եւ ունի կառավարման երկբեւեռային առաւելութիւն: Անոնք ունին երկու ծայր, որոնք իրարմէ անկախ կրնան աշխատիլ: Կառուցուած է չժանգոտող պողպատէ: Կըներկառավարուի բազմաթիւ գործողութիւններ կատարող համընդհանուր կարգաւորիչով: Կրնայ աշխատիլ ժամացոյցի սլաքին ուղղութեամբ եւ հակառակը: Ձախլիկ վիրաբոյժներու համար պարզապէս յայտնութիւն մըն է այս գործիքը: Ակնավիրաբոյժը առանց գործիքը փոխելուՙ միայն մէկ նոր գործիքով, կը կատարէ քանի մը գործողութիւն: Միայն մէկ անգամ կը ներխուժէ աչքը եւ բազմաթիւ խնդիրներ կատարելովՙ կ՛արագացնէ գործողութեան ընթացքը եւ կը խնայէ ժամանակը: Գործիքը նաեւ առաւել առողջապահական եւ շատ յարմար է:

Մէկ անգամ գործածուող այս գործիքները դոկտոր Տիգրան իր ձեռքով պատրաստած է, փորձարկածՙ իր կատարած վիրահատութիւններու ընթացքին մէջ եւ առաջարկած է բարեկամ եւ ո՛չ բարեկամ գործընկերներուն:

Բազմաթիւ վիրաբոյժներ գործածած եւ մեծ հաւանութիւն տուած են այս գործիքներուն, որոնք ազատ կրնան գործածել նաեւ այլ միքրովիրաբոյժներ: Իսկ միջազգային բժշկական ամսաթերթ մը գրած է, որ մինչեւ իսկ կանացի բժիշկները այս գործիքին համար պիտի շնորհակալ ըլլան դոկտոր Տիգրանին:

Եգիպտոսի մէջ ընդհանուր բժիշկներու, ապա երկու-երեք անգամ ակնաբոյժներուն կոնֆերանսներուն մէջ քննարկուած եւ մեծ հաւանութեան արժանացած են այդ գործիքները: Միքրովիրաբուժական գործիքներ, որ ամիսը անգամ մը յայտնագործողի անուն եւ հեղինակային իրաւունք կը պարգեւեն դոկտ. Տիգրանին:

Եգիպտոսի բարձրագոյն կրթութեան նախարարութեան գիտական հետազօտութիւնների եւ գիտական նուաճումների ակադեմիան այս գիւտը ընդունած եւ հաստատած է: «Journal of the Egyptian Society – Wolters Kluwer Publication.» ամսաթերթի մէջ տպագրուած եւ ընդունուած է որպէսՙ գիւտարարական նորութիւն: Հպարտութեամբ կը լեցուի հոգիդ, որ գիւտ -նորութիւն ստեղծողը մեր ազգակիցն է, եւ հեղինակային իրաւունքըՙ բժիշկ, ակնավիրաբոյժ, բժշկական գիտութիւններու դոկտոր-փրոֆեսոր Տիգրան Յովակիմեանինն է:

Կը շնորհաւորենք դոկտ. Տիգրանը մեծ յաջողութեան առթիւ եւ կը մաղթենք նո՛ր յաղթանակներ:

Երբ կը զրուցէի դոկտ. Տիգրանին հետ, կարծես կախարդական տուփ մը յայտնուեցաւ եւ մէջէն սկսաւ նոր գործիքներու շքերթը: Հասկցայ, որ այս գիւտերէն իւրաքանչիւրը իր կարգին կը սպասէ: Իսկ Տիգրանը սիրով կը բացատրէ, թէ ատոնցմէ որը ինչի համար է եւ որ գործը կը դիւրացնէ:

Կը դիտէի այդ գործիքները եւ ակամայ յիշեցի մեծ մտածողներէն մէկուն խօսքը. «Միայն մարդն է գործիքներ հնարող, ան տեխնոլոգիական էակ է…»: Այո՛, մարդն է, որ կը մտածէ աւելի դիւրին եւ յարմարաւէտ դարձնել իր ձեռքի գործիքները, շրջապատող աշխարհը:

Քանի դեռ կը ծրագրէի գրել այս յօդուածը, տեղեկացայ որ եւս վեց – եօթը նոր գործիք ընդունուած եւ հաստատուած է հեղինակաւոր բժշկական կազմակերպութեանց կողմէ: Անշուշտ հաճելի է եւ հպարտանալու տեղիք կուտայ: Բայց մինչեւ ե՞րբ եւ որքա՞ն կրնայ բժիշկը ի՛նք պատրաստել այս գործիքները:

Կըմնայ միայն մասսայական արտադրութիւն կազմակերպել, որ աշխարհն ալ առիթը ունենայ օգտուելու եւ գործածելու հայորդիին միտքի թռիչքները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՅԱՌԱՋԴԻՄՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ Ե՞Տ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ՅԱՌԱՋԴԻՄՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ Ե՞Տ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական