Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ, ԹԵ՞ ՎԱՐՉԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ ԳՈՒՑԵ ՄԻԱՊԵՏԱԿԱ՞Ն

16/03/2018
- 16 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Երրորդ հանրապետության առաջին սահմանադրության գլխավոր հեղինակ Վլադիմիր Նազարյանը սովորություն ուներ կրկնելուՙ «Ճիշտ եւ հստակ ձեւակերպեք ձեր պատվերը, եւ ես ձեզ համար կպատրաստեմ համապատասխան սահմանադրությունըՙ մաքուր խորհրդարանականից մինչեւ զուտ նախագահական, անգամ միապետական»: Այն ժամանակ նրան տրված պատվերը նախագահականն էր, ինչպես ասում էինՙ առաջին նախագահի հագին կարված, որը թեեւ խիստ քննադատվում էր (ես էլ եմ քննադատել), սակայն կյանքը ապացուցեց, որ «Վալոդի գրած սահմանադրությունը» (ինչպես իրավաբանների շրջանակում են մինչեւ օրս կոչում ՀՀ առաջին սահմանադրությունը) գործող էր ու կենսունակՙ նույնիսկ ամենաճգնաժամային պահինՙ 1999 թ. հոկտեմբերի 27-ին, երբ փորձ արվեց գլխատելու մեր նորանկախ հանրապետությունը: Գաղտնի՞քըՙ հակակշիռների սկզբունքը, որը «Շիզ» մականունով հայտնի սահմանադրագետը անզիջում հետեւողականությամբ դնում էր Մայր օրենքի յուրաքանչյուր կետում:

Հիմա, 23 տարի անց, երբ պատրաստվում ենք կիրառության դնել մեր 3-րդՙ բարեփոխված սահմանադրությունը, եւ երբ մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել հանրապետության բոլորովին այլ տիպի նախագահ եւ նույնհետայն նոր տիպի վարչապետ ունենալու, տեսնում ենք հենց այդՙ հակակշիռների սկզբունքի անտեսումը: Վերջին շաբաթների քննարկումները խորհրդարանում եւ նրա պատերից դուրս, միմյանց հաջորդող օրինագծերն ու մեկնաբանությունները մեզ իրավունք են տալիս եզրակացնելու, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե խորհրդարանական, այլ վարչապետական համակարգի է անցնում, այն էլՙ այդ համակարգի հոռեգույնՙ անձնավորվածության «սկզբունքով»:

Չակերտված այդ «սկզբունքը», պետք է խոստովանել, եղել է մեր հանրապետության հաջորդական երեք նախագահների եւ նրանց սպասարկողների մոտեցումը, ես կասեիՙ սխալ ընկալված տիրասիրության, ավելի ճիշտՙ թայֆաբազության դրսեւորումը:

Ասվածի ճշմարտությանը համոզվելու համար բավական է մտաբերել ընտրված նախագահի ունեցած կամ ենթադրվող իրավասությունների կողոպուտը եւ գողոնը ապագա վարչապետին հանձնելու ոմանց փութաջանությունը, որը բոլորովին կասկածելի է դարձնում սահմանադրական գլխավոր դրույթներից մեկըՙ «Հանրապետության նախագահը պետության գլուխն է»: Ի՞նչ գլուխ, որն իր պարտականություններն ու լիազորությունները կարող է կատարել, շատ քիչ բացառությամբ, միայն ու միայն հանրապետության վարչապետի կամ կառավարության «առաջարկությամբ»: Սպասարկուների այդ շրջանակին մի՞թե չի մտահոգում, թե ի՞նչ է անելու երկրի նախագահը, եթե այդ առաջարկը, ասենքՙ կառավարության ճգնաժամի պատճառով, ուշանա կամ ընդհանրապես չարվի:

Հանրապետության նախագահի անլիազորության կամ իշխանազուրկ լինելու գլխավոր փաստը, սակայն, այժմ ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության դրված օրինագիծն է, որը երկրի կարեւորագույնՙ Անվտանգության խորհրդի կազմից Հանրապետության նախագահի, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահի դուրս թողնումն է, որը արդարացվում է նրանց ընտրելիության կարգավիճակով, այսինքն ընտրված պաշտոնյաներին նշանակովի մարմնում սովորական անդամ դառնալու անպատեհ լինելով: Անհիմն փաստարկՙ որն անտեսում է նաեւ վարչապետի ընտրելիության փաստը եւ, ավելին, առաջարկում է վերջինին կարգել Անվտանգության խորհրդի պետՙ անմիջապես իր իսկ նշանակած հզորագույն գերատեսչությունների ղեկավար:

Ասեմՙ որ ի սկզբանե ես համամիտ էի մեր այն մի քանի պետականագետ-քաղաքագետերի առարկություններին, ովքեր անհեթեթ էին համարում Հայաստանում խոհրդարանական հանրապետության հաստատումը: Նրանք նկատի ունեին մեր երկրում կուսակցությունների եւ կուսակցականության գաղափարի կայացած չլինելը: Եվ իրավացիորեն: Քանզի առանց կուսակցությունների (խոսքը անշուշտ չի վերաբերում արհեստածին եւ արհեստական կուսակցություններին եւ փողի ու իշխանության շուրջ ստեղծված տարատեսակ կառույցներին ու դաշինքներին) ժամանակակից, աշխատող, ժողովրդի իսկական կամքով ընտրված խորհրդարան չի կարող գոյություն ունենալ: Հետեւաբար փոխարենը Հայաստանը դառնում է վարչապետական համակարգի երկիր, որտեղ այդ համակարգը դադարում է համակարգ լինելուց եւ վերածվում միապետական լիազորությունների հարթակի:

Եվ այս իրականության մեջ, բացի ժողովրդավարության, ազատականության, տնտեսական ու մարդկային ազատությունների եւ ընդհանրապես արդարությանը սպառնացող վտանգներից, կարելի է զգալ ամենալուրջ սպառնալիքըՙ կախված մեր անկախ պետականության գլխին: Ուռճացնելով ապագա վարչապետի լիազորությունները, իրավասություններն ու պարտականությունները, փաստորեն նրան հեշտ խոցելի են դարձնում ներսում թե դրսում. ներսումՙ ամեն բանի պատասխան-պատասխանատվությունը նրանից պահանջելով, իսկ դրսում եւ դրսեցիների համարՙ նրան վերածելով անշարժ թիրախի:

Հոկտեմբերի 27 տեսած երկրում չի կարելի նման անխոհեմություն թույլ տալ. հակացուցված է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓԱԽՍՏԱԿԱՆՙ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՄՆ ԱՅՑԻՆ ԲԱՔՎԻՑ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է… ԹՈՒՐՔԻԱՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՄՆ ԱՅՑԻՆ ԲԱՔՎԻՑ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է... ԹՈՒՐՔԻԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Փաստաբան Կոչուբաևին դատարանի դիմացից առևանգել են

16/10/2025

Քիչ առաջ Շենգավիթի դատարանից ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին: Իրավապաշտպաններն ահազանգում են՝ Կոչուբաևին ուղղակի առևանգել են՝ չհայտնելով, թե...

ԿարդալDetails

Մկրտիչ սրբազանին և տեր Գարեգին Արսենյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ

16/10/2025

100 տոկոսով կարող եք վստահ լինել, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը. Փաշինյան

16/10/2025

Ո՛չ, դա անհնար է. Փաշինյանը՝ Փաշազադեի հակահայկական հայտարարությունների և Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի միջև հնարավոր կապի մասին

16/10/2025

Ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է. Փաշինյանը՝ «Մեր ձևով»-ի գրանցման վերաբերյալ

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական