Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

ԹՈՒՐՔԻԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ Է ԲԱՑՈՒՄ ԱՊՐԻԼԻՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Վանում այս տարվա ապրիլին նախատեսվում է բացել Վանի թագավորության պատմությանը նվիրված թանգարան:

54.000 քմ տարածքի վրա կառուցված եւ շուրջ 100.000 պատմական նմուշ պարունակող թանգարանի շինարարությունը ֆինանսավորվել է Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից եւ կազմել ավելի քան 263.000 ԱՄՆ դոլար:

Հայտնի է, որ թանգարանի համար երկար ժամանակ նմուշներ են հավաքել շրջակա տարածքներից:

Հատկանշական է, որ թանգարանը մտադիր են բացել այս տարվա ապրիլին: