Ադրբեջանում ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունն է առաջադրել 13 մարդ: Այդ մասին հայտնել է երկրի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանախովը :
«Նրանցից հինգի թեկնածությունն արդեն հաստատվել է, մնացածների փաստաթղթերն ուսումնասիրվում են», ասել է ԿԸՀ ղեկավարը:
Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ հաստատվել են երկրի նախագահ Իլհամ Ալիեւի, ինքնաառաջադրվածներ Անար Ումուդովի, Թուրալ Աբասլըի, Զահիդ Օրուջի, ինչպես նաեւ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից առաջադրված Ֆուադ Ալիեւի թեկնածությունները: