Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

ԻՍՐԱՅԵԼ. ԱՊԱԳԱ ԿԱ՞

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իսրայելի խորհրդարանը հերթական անգամ քննարկել է Հայոց ցեղասպանության մասին հերթական օրինագիծը ու կրկին մերժել այն ընդունել: Քնեսեթում օրինագծին դեմ է քվեարկել 41 պատգամավոր, կողմՙ 28-ը: Իմիջիայլոց, սա առաջին դեպքն է, երբ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քվեարկության ժամանակ Իսրայելի խորհրդարանում ձայները գրեթե կիսվում են:

Նշենք, որ Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը ներկայացրել էր «Եշ Աթիդ» ընդդիմադիր կուսակցություննՙ ի դեմս առաջնորդ Յայիր Լապիդի:

Ի դեպ «Եշ Աթիդ» թարգմանաբար նշանակում էՙ «Ապագա կա»: