Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱԶԳԻ» ՏԱՐԵԴԱՐՁԻ ՆՎԵՐԸ

16/02/2018
- 16 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Փազըլ, որ դեռ հավաքում ենք

27-ը բոլորած «Ազգ»-ի այսօրվա տարեդարձին ես մի լավ նվեր ունեմ. քաղաքավարությունը սակայն հուշում է, որ պիտի նախ ձերը բաց անեմ. արդեն քանդում եմ ժապավենը… Սիրելի՛, սիրելի՛ ընթերցող, երախտապարտ ենք, որ նվերը փաթաթել եք թղթի թափոններից վերամշակվածՙ փայլից զերծ, սովորական, բայց էկոլոգիապես մաքուր թղթովՙ «Ազգ»-ը ծառ չի կտրել, լրագրողների անտառ է ստեղծելՙ զերծ ներկան փայլփլուն նկարագրելու հրահանգից ու պաթոսից: Իսկ թղթի մեջ, ես էլ կարկամեցի, չեմ ուզում օտար բառ խառնել, բայց ներողությունՙ ճարահատ եմ. լրագրողներս էլ հո ամեն բան չգիտենքՙ անգլերեն բառով ասեմՙ փազըլ էՙ տարիների ընթացքում մեր գրած հոդվածներից կտրտած կտորներ, մեր անուն ազգանունները, լուսանկարներ…

Երբ կտորներն իրար ես միացնում, մեր անձն էլ չի երեւում, խոշորանում, միայն մեր երկիրն է գծագրվում, որի 27-ամյա պատմության ժամն ու օրը արցունք-ծիծաղով հյուսել ենք մենք:

Թեեւ երկիրը կամՙ առավել արդարՙ պետությունը «Ազգ»-ի օրվա դոփյունը պահելն անկարող եղավ, ուրիշ կառապան, ուրիշ ձիեր ընտրեց, բայց «Ազգ»-ը պետություն ու հասարակություն կերտելու իր բաժնից չխռովեց, 7 օրը մեկ գտնում է ընթերցողինՙ վերլուծելու միտք ու հղացք շարժում: Մեր տվածի չափ է մեր ստացածն այսօր, հավատարի՛մ, սիրելի՛ ընթերցող: Հրաշալի նվեր է այդ մանրակերտը, որ լրագրողներիս հիշեցնում է, թե մենք մեր երկրի ճարտարապետն ենքՙ մեր գրի մեջ սուտ, քծնանք խառնեցինք, կամուրջը փուլ կգաՙ հանրություն-իշխանություն հասարակություն չի դառնա, ինչպես 30 տարի առաջ 88-ի փետրվարին էր դարձելՙ Ղարաբաղյան շարժման ոգեղենության դրոշմի ներքո:

Չլիներ այդ շարժումը, չլինեին նման այլ շարժումները, խորհրդային պատը չէր փլուզվի, Բեռլինի պատը չէր քանդվի, անկախությունը կմնար բանաստեղծական որոնում, ազատությունը Երեւան չէր գա, «Ազգ»-ի բողբոջը չէր պայթիՙ տաք «Գարուն» էր պետք, կնիրհեր երազանքներում, եւ որ պակաս կարեւոր չէՙ «Ազգ»-ի բոլոր տարիների լրագրողներս իսկական ժողովրդավարության մանրակերտ մեր թերթը ստեղծելու առիթ կունենայի՞նք երբեւէ:

Ոչ թե ՀՀՇ-ն, այլ իսկական հայոց համազգային շարժումը սկսվեց էկոլոգիական, բնապահպանական երթ-ընդվզմամբ, որ հասունացրել, քաղաքացու սրտին ու մտքին էին հասցրել լրագրողները, ամենազգայունը նրանց մեջ լուսահոգի Մարգո Ղուկասյանն էր «Գարուն»-ից: Չվախեցողը, չգունազարդողը, երկրի տագնապը վերծանողը: Նրա լրագրությունը շատերիս ձեւավորեց, հիմա լիներ, «Նուբարաշենի» կոյուղաջրերի մասին քանի՛ նյութ էր պատրաստել: 90-ականների «Ազգ»-ը լիներ, տեղ ու տարածք ունենար, վազքը սիրող լրագրողը լիներ, 45 հազար ընթերցողի առաջ, երեկվա ու վաղվա ընտրողի առաջ հարց էր դնելուՙ քաղաքացի՛, քո քվեն է որոշում ի՛նչ երկիր ենք կառուցելու: Լիներ… չեղավ, լրագրողներս դանդաղեցինք, ժողովրդավարությունը, բարեբախտաբար, չի հապաղումՙ ավագանու 3 անդամները նաեւ լրագրողներիս չարած հանձնառությունը ստանձնեցին:

Ների՛ր, սիրելի՛ ընթերցող, որ մեր վազքը դանդաղեց, մեր վարգը օրվա ռիթմից հեռու նետվեց, մեր վարկը… փազըլիդ մեջ մեր թերթի հրապարակախոս վաղամեռիկ Տիգրան Հայրապետյանի գրած հոդվածներն են, որ սար են շարժում, մեր գոյը, մեր իմունային համակարգը վարակազերծող նրա տողը մերՙ երեկվա արդարացումն է, հեռու վաղվա ապաշխարանքից: Նրա հրապարակախոսությունը հրապարակ էր դարձնում ոչ միայն խաչմերուկը, այլեւՙ մայրուղին, միակողմ երթեւեկության փողոցն անգամ: Նրա ստորագրությունը «Ազգ»-ի էջերում ուրիշ մագնիս էր դառնում, ներիր, որ նրա ոգած երկիրն ու պետությունը այդ էջից չհառնեց, մնաց խոհ ու տեսիլք: Հանձնառու չեղանք:

Մանրակերտ իմ երկիր, ընթերցողի այս նվերը «Ազգ»-ի տարեդարձին իր ու քո կենսագրությունն է, որ թերթելու ենքՙ այսուհետ շարունակելով «Ազգ»-ի 25- ամյակին իմ սկսած շարքը: Այդ շարքում հաջորդիվՙ նաեւ նվերսՙ իմ «եռաչափ» հիշողությունը, տեսածս, լսածս, ապրածս ձեր ականջինՙ ներսից պատմողի արտոնությամբ: (Շարունակելի)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԼԻԵՎԻՙ ԵՐԵՎԱՆԸ ՆՎԱՃԵԼՈՒ ԽՈՍՏՄԱՆԸ ՀԱԿԱԴԱՐՁԵՆՔ ՄՅՈՒՆԽԵՆԻՑ

Հաջորդ գրառումը

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ-ՌԱԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ-ՌԱԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական