Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽԱՆԴՈՏ ԱՄԵՐԻԿԱ

16/02/2018
- 16 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Վաշինգտոնը անհանգիստ է Կորեաների մերձեցումից

«Որոշապես ճեղքվածք է առաջացել դաշինքի ներսում», օրերս հայտարարեց Մ. Նահանգների պաշտպանական գերատեսչության նախկին քաղաքական խորհրդական Վեն Ջեքսոնը ՙ նկատի ունենալով Պիոնչանգում այժմ ընթացող Ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի շրջանակում զարգացող մերձեցման գործընթացը երկու Կորեաների միջեւ: «Մ. Նահանգներն ու Հարավային Կորեան ուզում են միացյալ ճակատ ներկայացնել, սակայն բոլորովին տարբեր առաջնահերթություններով. մինչ Հարավը չի ուզում պատերազմ Հյուսիսի հետ, Ամերիկան ցանկանում է վերջինիս տեսնել միջուկազերծված», բացատրում է ամերիկացի քաղաքագետը:

Այդ ճեղքվածքը արդեն կարելի էր կարդալ Մ. Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի դեմքին, երբ նա Օլիմպիական խաղերի բացման հանդիսությանը VIP օթյակում նստածՙ սկեպտիկ ժպիտով հետեւում էր մարզիկների շքերթին: Նա նույնիսկ ոտքի չկանգնեց, ինչպես իր կողքինները, երբ մեկ դրոշի ներքո տողանցում էին, ընդհանուր էյֆորիայի մեջ, զույգ Կորեաների մարզիկները: Իսկապես դիտարժան արարողությունՙ ճիշտ եւ ճիշտ համապատասխան Օլիմպիական խաղերը խաղաղության կարգախոսի տակ անցկացնելուՙ կազմակերպիչ երկրի նախագահ Մուն Յաե-ինի կոչին:

Ավելի հատկանշականը պատահել էր նախորդ օրը, ի պատիվ օտարերկրյա բարձրաստիճան հյուրերի տրված ճաշկերույթի ընթացքում: Դիտմա՞մբ, թե՞ պատահմամբ նույն սեղանին նստած Մայք Փենսը չողջունեց Հյուսիսային Կորեայի բռնատիրոջՙ Քիմ Յոնգ-ընի քրոջըՙ Քիմ Յու-յոնգին, իսկ հետագայում, արդեն տուն վերադարձին, բացատրեցՙ ինչու. «Չէի կարող խուսափել նրա ներկայությունից, բայց անտեսեցի նրան, քանի որ նա ներկայացնում է այն միեւնույն մարդուն, իր եղբորը, որ չխորշեց սպանել իր հարազատ հորեղբորն ու զարմիկին»:

Համենայնդեպս, դեռեւս Սեուլում գտնված ժամանակ Փենսը հայտարարել էր, որ ոչ մի արեւ էլ չի ծագել կորեական հակամարտության վրա, եւ Մ. Նահանգների դիրքը մնում է նույնըՙ ինչ վերաբերում է միջուկային զենքին ու բալիստիկ հրթիռներին, որոնց տիրապետում եւ որոնցով Հյուսիսային Կորեայի ղեկավարը ընդամենը մեկ ամիս առաջ սպառնում էր ոչ միայն Հարավին, այլեւ Ամերիկային: Այնուամենայնիվ Մ. Նահանգների փոխնախագահն ասել էր նաեւ, որ եթե Փիոնգյանգը ցանկանում է խոսել, ապա Վաշինգտոնը կխոսի նրա հետ, սակայն առանց որեւէ զիջման միջուկային սպառազինության հարցում:

Վաշինգտոնի այս խանդոտ վերաբերմունքի պատճառներն անշուշտ շատ են, որոնցից գլխավորը ռազմական այն հզոր ներկայությունն է, որ Ամերիկան ունի ոչ միայն Հարավային Կորեայում, այլեւ հարակից երկրներում եւ ողջ տարածաշրջանումՙ Ճապոնիայում, Ֆիլիպիններում եւ այլուր, ցամաքում, ծովում եւ օդում: 1944-ին ճապոնական, 1950-53-ին կորեական, այնուհետեւ վիետնամական պատերազմներից հետո Մ. Նահանգները շուրջ յոթուկես տասնամյակ շարունակ սպառազինությունների, ռազմաբազաների եւ ծովային ուժերի հզոր ցանց է ստեղծել աշխարհի այդ մասերում, եւ հաշտեցման, թշնամանքի վերացման եւ, վերջապես, խաղաղության հաստատման ամեն նախաձեռնություն ավելորդ է դարձնում այդ բոլորը: Ահա՛ խանդի գլխավոր պատճառը:

Մինչդեռ Սեուլը ցանկանում է խաղաղ ապրել, չկորցնել տնտեսապես զարգացած երկրների մեջ իր նվաճած 11-րդ դիրքը, զերծՙ միջուկային սպառնալիքից, իր զորքն ու սպառազինությունները անընդհատ ուռճացնելու պարտադրանքից: Եվ բոլորովին պատահական չէ, որ հարավկորեացիների 56 տոկոսը, ըստ թարմագույն հարցախույզի, համաձայն են, որ իրենց երկրի նախագահը ընդառաջի Քիմ Յոնգ-ընի հրավերին եւ առաջիկա ամիս բանակցությունների գնա Փիոնգյանգ:

Անշուշտ, հակառակ գրեթե համազգային խանդավառության ալիքին, հակառակ հյուսիսկորեական բռնապետի դիվանագիտական այդ աննախադեպ վարպետ քայլի թողած տպավորությանը եւ մարզասրահներում եւ այլուր 60 տարիների բաժանումից հետո միմյանց վերագտած հյուսիս-հարավ կորեացիների խանդավառությանը, դեռեւս շատ եւ շատ վաղ է հաշտեցման մասին մտածելն անգամ: Սակայն խաղաղությամբ վերամիավորվելու այդ ձգտումը մտածել է տալիս այդ եւ նման վիճակներում հայտնված այլ տարածաշրջաններում ապրող ժողովուրդների համակեցության եւ համագոյակցության բնական եւ օրինական ձգտումների մասին:

Մ. Նահանգները եւ մյուս հզոր երկրները, ավելի շուտՙ նրանց ղեկավարները ականջալուր եւ պատրաստակամ կլինե՞ն օգնել-նպաստելու խաղաղասիրական այդ ցանկությունների իրականացմանը:

Սա՛ է հարցերի հարցը այսօր եւ, վախենում եմ ասելՙ նաեւ վաղը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻՙ ՆԱԵՎ ՀԵՏՄԱՀՈՒ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԸ

Հաջորդ գրառումը

ԱԼԻԵՎԻՙ ԵՐԵՎԱՆԸ ՆՎԱՃԵԼՈՒ ԽՈՍՏՄԱՆԸ ՀԱԿԱԴԱՐՁԵՆՔ ՄՅՈՒՆԽԵՆԻՑ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԱԼԻԵՎԻՙ ԵՐԵՎԱՆԸ ՆՎԱՃԵԼՈՒ ԽՈՍՏՄԱՆԸ ՀԱԿԱԴԱՐՁԵՆՔ ՄՅՈՒՆԽԵՆԻՑ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական