Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

ԶՈՀ ՈՒՆԵՆՔ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Փետրվարի 7-ինՙ ժամը 13:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Ռազմիկի Քալանթարյանը : Զինծառայողը տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ ժամը 19:10-ին մահացել է:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործՙ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը Հայկ Քալանթարյանին հետմահու պարգեւատրել է Մարտական ծառայության մեդալով: