Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ «ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

09/02/2018
- 09 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Ադրբեջանն այն սակավաթիվ պետություններից է, որոնք հավանություն տվեցին Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ձեռնարկած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը: Ճիշտ է, դա արվեց միայն ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիեւի մակարդակով, որն օգտագործեց նուրբ եւ անորոշ ձեւակերպումներ: «Բաքուն հասկանում է Անկարայի մտահոգությունը ահաբեկչական սպառնալիքների կապակցությամբ: Ադրբեջանը, որպես ահաբեկչությունից տուժած երկիր, վճռականորեն դատապարտում է ահաբեկչությունը դրա բոլոր ձեւերով ու դրսեւորումներով եւ աջակցում է միջազգային ընկերակցույթանը այդ պայքարում: Ինչպես հատարարեց Թուրքիայի կառավարությունը, «Ձիթենու ճյուղ» գործողության նպատակը սահմանների անվտանգության ապահովումն է, տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքների վերացումը եւ մարդկանց պաշտպանությունը ահաբեկչական հարձակումներից ու սպառնալիքներից: Մենք եղբայրական Թուրքիային եւ թուրք ժողովրդին մաղթում ենք, որ այլեւս երբեք ենթական չդառնան դավաճանական ահաբեկչական հարձակումների», հայտարարել է Հաջիեւը:

Այս իմաստով նրա հայտարարությունը շատ չի տարբերվում որոշ այլ երկրների, այդ թվում ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի դաշնակիցների, ներառյալ ԱՄՆ-ի, հայտարարություններից: Նկատենք նաեւ, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, որոշ պնդումներին հակառակ, չի օգտագործել «քրդերի դեմ» արտահայտությունը: Թեեւ նշաններ չկան հօգուտ այն բանի, որ արեւելյան գործընթացների մեջ վաղուց ներքաշված Բաքուն հստակ պատկերացում չունի Սիրիայի հյուսիսում ստեղծված կացության եւ Թուրքիայի «Ձիթենու ճյուղ» գործողության ձեռնարկման շարժառիթներին: Քանզի ակնհայտ է, որ Թուրքիան դժվար թե վախենար Սիրիայի կողմից որեւէ հարձակումից, այնպես որ նրա գործողությունները ունեն միանգամայն այլ դրդապատճառներ:

Ինչպես գրում է Բաքվի ԽՈրտՌռ թերթը, դա Անկարայի համար թուրք-սիրիական սահմանի երկայնքով 300 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու ԱՄՆ-ի որոշման «կարմիր գծի» հատումը եղավ: Այդ գոտին պետք է պաշտպանեին ամերիկացիների աջակցությունը վայելող Ինքնապաշտպանական ջոկատների եւ Ժողովրդավարական միության սիրիացի քրդերը, որոնց Թուրքիան համարում է իր կողմից ահաբեկչական հռչակված ՔԲԿ-ի ստորաբաժանումներ: Ավելին, Անկարան, վախենում է, որ Սիրիայում կարող է ի հայտ գալ քրդական ինքնավարություն, որը կձգտի ստեղծել սեփական պետականություն: Հետեւաբար ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով Թուրքիան լուծում է իր առջեւ սրությամբ ծառացած աշխարհաքաղաքական խնդիրը: Ընդսմին, նախագահ Էրդողանը չի զլանում հայտարարել, թե ինքը հարգանքով է վերաբերվում Սիրիայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ քաղաքական միասնությանը: Եվ հենց որ «Ձիթենու ճյուղ» գործողությունը հասնի իր նպատակին, Թուրքիան իբր կհեռանա այնտեղից:

Բայց այստեղ հայտնվում են կարեւոր նրբերանգներ: Ակներեւ է, որ Անկարան իր գործողությունները նախապես համաձայնեցրել է Վաշինգտոնի, Մոսկվայի եւ Թեհրանի հետ: Պաշտոնական Դամասկոսը Անկարայի գործողությունը համարում է նախահարձակ քայլ Սիրիայի ինքնիշխանության դեմ: Փորձագետներից շատերի կարծիքով Թուրքիայի գործողությունները հակասում են այն սկզբունքներին, որոնք Ադրբեջանը փորձում է պաշտպանել զանազան միջազգային հարթակներում, եթե նկատի ունենանք Արցախի հակամարտությունը: Այդուհանդերձ, Բաքվի ԶԼՄ-ներում սկսել են հայտնվել հրապարակումներ, որոնց հեղինակները պնդում են, թե Անկարայի փորձը Բաքվին պետք կգա նրա հակաահաբեկչական պատերազմում, որ մոտենում է գրավյալ ադրբեջանական տարածքներում բաղձալի հակաահաբեկչական գործողության հերթը: Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունները քաղաքական մանեւրումների լավ փորձ են Ադրբեջանի համարՙ նկատի ունենալով տարածաշրջանի անկայունությունը:

«Ռեգնում» գործակալությունը մեջբերում է ադրբեջանցի փորձագետների այն պնդումը, թե Ադրբեջանի ղարաբաղյան գոտին, որտեղ գտնվում են «ահաբեկչական խմբավորումների հետ սերտաճած հայկական զինված ուժերը», նույնպես պետք է վնասազերծվի: Ոչ ավել, ոչ պակաս: Իսկ ադրբեջանցի գեներալ Յաշար Այդամիրովը հայտարարում է, որ Ղարաբաղում մարտերը կարող են սկսվել ամեն պահի, պատերազմը կլինի սրընթաց, արագ եւ ճշգրիտ հարվածներով, եւ Ադրբեջանը Ղարաբաղի պատերազմում պետք է հաշվի առնի Թուրքիայի փորձը:

Խոսվում է Ռուսաստանի վնասազերծման մասին. հարկավոր է Անկարայի նման ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ Մոսկվայի հավանությունն է ստացվում Սիրիայում գործելու համար: Vesti.Az կայքին տված հարցազրույցում մեկ ուրիշ վարկած է հնչեցրել Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը :

Նրա խոսքերով, առաջինՙ Հայաստանի ղեկավարությունը փորձում է Ադրբեջանին քայլերի հրահրել գրավյալ տարածքներում իր զանազան ձեռնարկումներով, օբյեկտների շինարարությամբ, Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչման հարցի պարբերական քննարկումներով: Երկրորդ, Հայաստանի ղեկավարությունը կփորձի Ռուսաստանին ամեն կերպ ներքաշել ռազմական գործողությունների մեջ: Երրորդ, բանակցային գործընթացի նմանակման փուլի ավարտից հետո, փուլ, որը կապված է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայամետ դիրքորոշման հետ, Ռուսաստանի քաղաքական էլիտան անկասկած լրջորեն շահագրգռված կլինի ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերի գոնե մի մասի լուծմամբ:

Այս կապակցությամբ ռուս պատմաբան Ստանիսլավ Տարասովը նշում է, որ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը անշուշտ կուսումնասիրվի մի շարք պետությունների, այդ թվում Ադրբեջանի, բանակների գլխավոր շտաբներում: Իհարկե գործողությունն Անկարայի համար թեթեւ զբոսանք չէ: Ակնհայտ է նաեւ, որ Վաշինգտոնը մտադիր չէ հեռանալ Սիրիայից: ԱՄՆ-ը կշարունակի աջակցել սիրիացի քրդերին եւ զանազան ահաբեկչական խմբավորումների համակցությանը: Ըստ որում, Անկարային Վաշինգտոնի հասցեագրած սպառնալիքները վկայում են, որ վերջինս շահագրգռված է սիրիական ճահճուտում թուրքերի հետագա խրմամբ: Այնտեղ պատերազմը երկարատեւ բնույթ կկրի: Ընդսմին, Անկարան սահմանափակ հնարավորություններ կունենա օգնելու Ադրբեջանին, եթե նա նոր պատերազմ սանձազերծի Արցախի դեմ:

Իսկ եթե Բաքուն համարձակվի դիմել նման քայլի, ապա դա կնշանանակի ԼՂ հակամարտության ինտեգրում մերձավորարեւելյան բազմաթիվ հակամարտությունների ցանցի մեջ, որոնց կարգավորումը տեղի կունենա նոր աշխարհաքաղաքական պայմաններում, որոնց գլխավոր էությունը կդառնա պատերազմին երկու թյուրքական պետություններիՙ Թուրքիայի եւ Ադրբեջանի միաժամանակյա մասնակցությունը Իրանի հնարավոր ներգրավմամբ:

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարում է, որ իր երկիրը մտադիր է այսուհետեւ էլ ներկա լինել Սիրիայում, ըստ որումՙ ոչ միայն ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համար, այլեւ Իրանի ազդեցության աճը կասեցնելու, Ասադին իշխանությունից հեռացնելու նպատակներով: Միեւնույն ժամանակ, ամերիկացիների նպատակադրումների աշխարհագրական ընդլայնումը անխուսափելիորեն կհանգեցնի տվյալ տարածաշրջանում Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքականության արդիականացմանը:

Կարող է ի հայտ գալ նոր երեւույթՙ «ամենքի պատերազմն ամենքի դեմ», ինչը հղի է անսպասելի բարդացումներով, որոնք անպայման կընդգրկեն Անդրկովկասը, ներառյալ Ադրբեջանը: Իսկ հետո կծագեն նոր խնդիրներ, իսկ նման հեռանկարներն ակնհայտ են: Առայժմ կարելի է կանխատեսել բախումներ Անկարայի եւ Դամասկոսի միջեւ, ինչպես նաեւ Անկարայի եւ Թեհրանի միջեւ, եւ Մոսկվայի ելքը Անկարայի ու Թեհրանի հետ կնքած դաշինքիցՙ նրանց աշխարհաքաղաքական ուռճացված պահանջների պատճառով: Հետո կծառանա տարածքների, այդ թվում Արցախի կարգավիճակի խնդիրը: Ահա թե ինչու Բաքուն հիմա պետք է փնտրի Երեւանի ու Ստեփանակերտի հետ փոխզիջման, այլ ոչ թե պատերազմի ուղիներ, որը նրա համար կունենա անկանխատեսելի աշխարհաքաղաքական հետեւանքներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՆՔ-ՄԵԶԻ

Հաջորդ գրառումը

ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական