Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԵՄԵԼԿՈՒՐԱՆԻ «ՀԱՄՐ ԿԱՐԱՊՆԵՐԸ»

12/01/2018
- 12 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ.

Անցյալ տարվա վերջերին անգլերեն թարգմանությամբ լույս է տեսել թուրք լրագրող եւ գրքերի հեղինակ Էչէ Թեմելկուրանի «Համր կարապների ժամանակը» (The Time of Mute Swans) վեպը, որի հիմքում Թուրքիայի ժամանակակից կյանքն է պատկերված: Վերնագիրը այլաբանական պատմություն ունի, որի մասին հեղինակը խոսել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT) կայացած շնորհանդեսի ժամանակ: Ըստ նրա 1980-ի պետական հեղաշրջման ղեկավար գեներալ Քենան Էվրենը որոշել է Անկարայում նոր այգի կառուցել եւ արդեն գոյություն ունեցող կարապի այգուց կարապներ է բերել տվել, բայց որպեսզի չկարողանան թռչելՙ հրամայել է անասնաբույժերին վիրահատական միջամտություն կատարել: Ժամանակի ընթացքում մարդիկ կարապների չթռչելը բնական երեւույթ են համարել եւ մոռացել են իրենց պայքարելու, դիմադրելու եւ ստեղծագործելու ունակությունների մասին, մինչեւ 2013 թվականը, երբ անդրադառնալով, որ վերջին երեսուն տարիների ընթացքում առաջին անգամ Սիբիրից, այնուամենայնիվ, կարապներ չվելով հասել են Թուրքիա, իրենք էլ թեւեր առնելով կազմակերպել են «Գեզի Պարկի» ապստամբությունը: Այդ ապստամբության ժամանակ համալսարանի ուսանողներ փրկել են կարապներին արցունքաբեր գազերից, ճիշտ այնպես ինչպես իր գրքի հերոսներն են փրկել կարապներին 1980-ի դեպքերի ժամանակ:

«Ներկայիս էլ մարդիկ Թուրքիայում մոռացել են 1980-ի դեպքերի մասին, մինչդեռ հիշելը օգնում է բուժել մի շարք սոցիալական հիվանդություններ», նշել է նա իր խոսքում, ավելացնելով, որ թուրք աշխարհիկ մտածողները, որոնք հետապնդվում են այս օրերին, շատ ավելի լավ են կարողանում պատկերացնել հայ, քուրդ եւ հրեա փոքրամասնությունների վիճակը:

Թեմելկուրանը Անկարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է: Որպես լրագրող 1993-ից սկսել է աշխատակցել «Ջումհուրիեթ» թերթին: Ապա 2000-2009 թթ. դարձել է «Միլլիեթ» թերթի, իսկ 2009-ից 2012-ը «Հաբերթուրի» սյունակագիր: Աշխատանքը կորցրել է կառավարությանը քննադատելու հետեւանքում: Հեղինակ է մի շարք գրքերի, այդ թվում «Deep Mountain: Across the Turkish-Armenian Divide» (Մուգ լեռ: Թուրք-հայկական տարակարծությունից այն կողմ) հատորի, որը հրատարակվել է թուրքերեն 2008-ին, իսկ անգլերենՙ 2010-ին: Քաղաքական թեմայով նրա վերջին գիրքըՙ «Turkey: The Insane and the Melancholy» (Թուրքիա: Խելագարն ու մելամաղձոտը) խորագրով անգլերեն է թարգմանվել 2016-ին: Նրա հոդվածները լույս են տեսել «Գարդիանում», «Նյու Յորք Թայմսում» եւ «Լը Մոնդ Դիպլոմատիկ» պարբերականներում: Արժանացել է մի շարքՙ այդ թվում ամերիկյան PEN (խաղաղության համար) եւ Թուրքական Չարաք-օղլու (Մտքի եւ խոսքի ազատության համար) մրցանակների:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐԱՆՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՈՐՈՆՈՂ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026
Հաջորդ գրառումը

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական