Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԽՈՇՈՐ ՍԿԱՆԴԱԼԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

12/01/2018
- 12 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Օտար երկրում ծառայող որեւէ դեսպան, այս պարագայումՙ ՀՀ դեսպանը, իրավունք ունի՞.

– Մերժելու տեղում գործող որեւէ կազմակերպության հրավերը մասնակցելու ինչ-որ հանդիսության: Ունի՛: Հրավերներ ընդունելու կամ մերժելու իրավասությունը բացառապես պատկանում է տվյալ դեսպանին:

– Հանդիմանելու տվյալ կազմակերպության ներկայացուցիչներին հրավիրյալ բանախոսների շարքում իր համար անբաղձալի անձի ներառելու համար: Չունի՛: Դա իր գործը չի: Օտար երկրում, տվյալ երկրի քաղաքացիները կարող են իրենց ցանկացած անձին եւ անձերին հրավիրել ըստ իրենց հայեցողության:

– Թշնամական որակումներ տալու այդ երկրի քաղաքական կարեւոր գործիչներից մեկի հասցեին: Ունի՛: Սակայն դա կոչվում է քաղաքական տհասություն պարզապես, ինչը չի բխում իր երկրի շահերից: Քաղաքական պուրիտանիզմը տեղ չունի դիվանագիտական գործունեության մեջ: Այսօրվա հակառակորդը վաղը կարող է քո դաշնակիցը դառնալ, եւ հակառակը:

– Սպառնալու, թե հիշյալ հանդիսությունը կայացնելու դեպքում ամբողջովին խզելու է իր հարաբերությունները տվյալ կազմակերպության հետ եւ, ուշադրություն, «բարդացնելու է» նրա վիճակը: Չունի՛: Դա շանտաժ է, անհարիրՙ դիվանագիտական ծառայությանը:

– Աշխատելու, որ այլ կազմակերպություններ եւս չմասնակցեն տվյալ հանդիսությանը: Չունի՛: Դա բոյկոտ է, որի հավաքական կազմակերպումը խափանարարություն է կոչվում:

– Իրագործելու իր սպառնալիքը եւ չհրավիրելու տվյալ կազմակերպության ներկայացուցիչներին իր վերադասիՙ այս պարագայում ՀՀ արտգործնախարարիՙ «համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը»: Չունի՛: Համայնք բառը հավաքականություն է նշանակում, իսկ տվյալ համայնքի կազմում տվյալ կազմակերպությունը ակտիվ գործունեություն ունի 96 տարի շարունակ:

– Անկիրթ վերաբերում ունենալու նույն հավաքին հրավիրված մեկ այլ կազմակերպության ներկայացուցիչների նկատմամբ, որը նույնպես շուրջ 100 տարվա պատմություն եւ վաստակ ունի այդ համայնքում ու երկրում: Չունի՛:

– Խոսքից գործի անցնելով վիճակը «բարդացնելու», դավադրելու վերոհիշյալ կազմակերպության դեմ, հրահրելու, կազմակերպելու եւ ստեղծելու փոքրաթիվ անձերից կազմված «ընդդիմադիր» մի խմբակ եւ հաջորդ օրն իսկ վերջինիս ընդունելու ՀՀ դեսպանատանը եւ դեսպանության կայքէջում խմբակին օժտելու «շրջանային վարչություն» տիտղոսով: Բացարձակապես չունի՛: Նույնիսկ սեփական երկրում, էլ ո՜ւր մնաց օտար երկրում: Դա համարվում է պառակտիչ աշխատանք եւ ամենակոպիտ միջամտություն տվյալ երկրի քաղաքացիների գործերին:

Տպագիր մամուլին եւ հատկապես համացանցային լրատվությանը հետեւող մեր ընթերցողներին անշուշտ ծանոթ է վերեւի հարցուպատասխանի բուն բովանդակությունը, որը հայաստանյան մամուլում կնքվեց «Խոշոր սկանդալ» անունով: Չիմացողների համար բացատրենք. երկիրը Հունաստանն է, դեսպանըՙ Ֆադեյ Չարչօղլյանը, կազմակերպությունըՙ Ռամկավար Ազատական կուսակցությունը, հանդիսությունըՙ ՌԱԿ 96-րդ տարեդարձի նշումը, հույն քաղաքական գործիչըՙ Հունաստանում քաղաքական գլխավոր ընդդիմադիր ուժիՙ առաջիկա ընտրություններում հաղթելու մեծ շանսեր ունեցող «Նեո-դեմոկրատիա» կուսակցության առաջնորդներից տիկին Դորա Բակոյաննիսը, «հունահայ համայնքի հետ» հանդիպողըՙ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է, ընդունելությանը անկիրթ վերաբերումի «արժանացածը»ՙ Հնչակյան կուսակցությունը…

«Խոշոր սկանդալի» ծագման առաջին օրից մեր թերթը ձեռնպահ մնաց դրան անդրադառնալու հարցում, երկու պատճառովՙ ա) ՌԱԿ-ի կողմից պաշտոնական նամակ էր գնացել ՀՀ արտգործնախարարինՙ սանձելու դեսպանի խայտառակ գործունեությունը, եւ բ) չխառնվելու դեսպանի դեմ շղթայազերծված մամուլի արշավին, որի հրահրողները ՌԱԿ-ից դուրս գտնվող ուժեր էինՙ ակնհայտորեն անձնական ինչ-ինչ նկատումներով ու շահագրգռություններով: Սակայն հիմա, երբ, ինչպես ասում են, բանը բանից անցել է, եւ դեսպանը լծվել է պառակտիչ գործողությունների ու, մանավանդ, երբ արտգործնախարարությունը ոչ միայն չի սանձում իր «առաքյալի» ոտնձգությունները ոչ միայն հունահայ համայնքի եւ վերջինիս անդամ ՌԱԿ-ի եւ նրա օրինական կառույցների դեմ եւ, փաստորեն, խախտում է համայնքի անդորրը, այլեւ ոտնահարում է դիվանագիտական ներկայացուցչությունների վերաբերյալ գոյություն ունեցող եւ միջազգայնորեն ընդունված նորմերը, ստիպված ենք այսօր եւ այսուհետեւ բծախնդրորեն հետամուտ լինելու «Խոշոր սկանդալի» բոլոր ծալքերի բացահայտմանը:

Կրկնում ենքՙ դեսպան Չարչօղլյանը թերեւս իրավունք ուներ չընդառաջելու իրեն ուղղված հրավերին եւ չմասնակցելու ՌԱԿ 96-րդ տարեդարձի տոնակատարությանը (ի դեպ, փառավոր կերպով իրականացված), այդ մասին բացատրություն տալով միայն իր վերադասին, եւ ոչ թե իրեն հրավիրողներին:

Դժբախտաբար, դեսպան Չարչօղլյանը առանձին չէ իր դրսեւորած վարմունքի մեջ: Օտար երկրներում ծառայող մեր դիվանագիտական ներկայացուցիչներից ոմանց թվում է, որ տվյալ երկրներում գտնվող հայկական համայնքի ու կազմակերպությունների անդամները իրենց հպատակներն են, եւ օգտվելով «հայրենի կառավարության ներկայացուցիչներու» նկատմամբ նրանց զուսպ եւ հարգալից վերաբերմունքից, երբեմն նաեւ զանազան շքանշանների նկատմամբ որոշ մարդկանց թուլությունից, նրանց հետ վարվում են այնպես, ինչպես իրենց ենթակաների: Բարեկամ երկրներում դա արձանագրվում է համապատասխան ծառայությունների կողմից, բայց դիվանագիտական «սկանդալի» չի վերածվում, սակայն ոչ բարեկամ երկրներում կարող է լուրջ հարցեր առաջացնել, ընդհուպ դեսպանին persona non grata հայտարարելը:

Հեռո՛ւ «սկանդալներից» եւ դրանք հրահրողներից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

iPhone X ԵՎ iPhone 8 ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԸՙ ԶԵՂՉՎԱԾ ԳՆԵՐՈՎ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՏՈՒԳԱՆՔ` ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԿԱՊՐԵՆՔ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼ, ՀԵՏՈ` ԿԵՐԵՎԱ...

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական