Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՎՐՈՐԱՅԻ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՌԼԻՆՈՒՄ

22/12/2017
- 22 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

«Միլիոններ տեղափոխման շարժման մեջ: Զարգացման եւ ինտեգրման անհրաժեշտություններ» ընդհանուր խորագրի ներքո դեկտեմբերի 4-5-ին Բեռլինում կայացել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության երկխոսությունները, որին մասնակցել են համաշխարհային ճանաչման արժանացած քաղաքական եւ հասարակական գործիչներ, ինչպիսիք են Բունդեսթագի նախկին նագախահՙ Նորբերտ Լամերտը , Գերմանիայի բողոքական եկեղեցու խորհրդի նախկին նախագահՙ դոկտ. պրոֆ. Վուլֆգանգ Հուբերը , Իռլանդիայի նախկին նախագահ եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների նախկին բարձրաստիճան հանձնակատարՙ Մերի Ռոբինսոնը , ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի գծով տարածաշրջանային տնօրենՙ Գեերտ Կապելերը , Գերմանիայի կանցլերի Աֆրիկայի գծով անձնական ներկայացուցիչՙ Գունտեր Նուկը , Ռոբերտ Բոշ Շտիֆտունգ ընկերության տնօրեն Քրիստոֆ Բոշը եւ Նոբելյան մրցանակակիր Լայմա Գբովին :

«Global Perspectives Initiative-ի», «Robert Bosch Stiftung-ի» եւ «Stiftung Mercator-ի» համագործակցությամբ «Aurora Humanitarian Initiative-ի» կազմակերպած երկխոսության վայրըՙ Բեռլինը պատահականորեն չէր ընտրված, գրում է Մուրիել Միրաք-Վայսբախը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում: Հաշվի էին առնվել այն, որ Եվրոպան է փախստականների ներկա սերնդի գլխավոր հանգրվանը եւ այն, որ Գերմանիային էր ընկել ընդունել փախստականների առյուծի բաժինը (մեկ միլիոն միայն 2015-ին):

Իր բացման խոսքում «Ավրորա» նախաձեռնության հիմնադիրներից Ռուբեն Վարդանյանը նկատել է տվել, որ ֆորումի ականավոր մասնակիցները ուրախ էին տեսնելով, թե ինչպես են զարգացող մի երկրիՙ Հայաստանի ներկայացուցիչները մտահոգված մարդասիրական համընդհանուր արժեքներով եւ աշխարհում ծավալվող վտանգավոր գործընթացներով: Քննարկման թեման, անշուշտ, գլոբալ միգրացիայի մարտահրավերներն էր եւ դրանց լուծումներ գտնելու անհրաժեշտությունը:

Մասնակիցները իրենց փորձառությունն ու գիտելիքն են փոխանցել ներկաներին, հաստատելով, որ թեման շատ ծավալուն է ու բազմաշերտ: Աշխարհով մեկ ներկայիս կան 65 միլիոն տեղահանվածներ, չհաշված երկրների ներսում տեղահանվածները եւ այն 200 միլիոնը, որ եղանակի փոփոխման պայմաններից ելնելով հնարավոր է, որ ապագայում տեղաշարժվեն: Բացի համապատասխան երկրների կառավարություններին կոչ անելուց, նրանք նաեւ դիմել են մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին, որ նոր նախաձեռնություններով հանդես գան եւ առավել ակտիվ գործեն:

«Ավրորա» մրցանակի օրինակով նշվել է, որ մենք պետք է սովորենք, դասեր քաղենք անցյալից, որպեսզի ճիշտ ընտրություններ կատարենք ներկայիս մեր գործունեություններում եւ ավելի լավ ապագայի ճանապարհը հարթենք միասին:

«Մասնակիցները գիտակցեցին աշխարհը փոխելու մեր ցանկությունն ու պատրաստակամությունը: Նաեւ ընդունեցին մեր փորձառությունը: Պատերազմներ եւ ցեղասպանություն տեսած Հայաստանն զգալի ներդրում է ունենում տվյալ խնդրի լուծման գործում, ընդունելով մոտավորապես 20 հազար փախստականների Սիրիայից», ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ «ԵՐՈՒՍԱՂԵՄՅԱՆ» ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԱՄԱՆՈՐՅԱ ԱՌԱՋԱՐԿ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ԻՑ. ՎԵՐԱԾԵ՛Ք ՆԵՐՑԱՆՑԱՅԻՆ ՐՈՊԵՆԵՐԸ ՄԵԳԱԲԱՅԹԵՐԻ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄԱՆՈՐՅԱ ԱՌԱՋԱՐԿ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ԻՑ. ՎԵՐԱԾԵ՛Ք ՆԵՐՑԱՆՑԱՅԻՆ ՐՈՊԵՆԵՐԸ ՄԵԳԱԲԱՅԹԵՐԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական