Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐԴՈՂԱՆԻ «ԵՐՈՒՍԱՂԵՄՅԱՆ» ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

22/12/2017
- 22 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ԱՄՆ դեսպանությունը այնտեղ տեղափոխելու Դոնալդ Թրամփի որոշման ֆոնի վրա Իսրայելի քննդադատությամբ հանդես գալովՙ Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձում է ներկայանալ որպես իսլամական աշխարհի առաջնորդ: Բայց իրականում նա հետապնդում է միանգամայն այլ նպատակներ, կարծում է գերմանական DieWelt թերթի մեկնաբան Բորիս Կալնոկին :

«Երուսաղեմը կարմիր գիծ է մահմեդականների համար», հայտարարեց Էրդողանը Թրամփի որոշման հրապարակումից հետո: Տարածաշրջանի մահմեդականների համար եկել է վճռականորեն գործելու ժամանակը, վստահ է Էրդողանը :

Նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինը Անկարա կատարած այցելության ժամանակ Վաշինգտոնի որոշումն անվանեց տարածաշրջանն ապակայունացնող գործոն: Իսլամական համագործակցության կազմակերպության Անկարայի գագաթաժողովում եւս Էրդողանը հանդես եկավ Իսրայելի քննադատությամբՙ նրան անվանելով ահաբեկչական պետություն, որը Երուսաղեմը դարձնում է մահմեդականների բանտ: Էրդողանի խոսքերով, «նրանք, ովքեր կարծում են, թե իրենք հրեական պետություն են ստեղծել, վաղը չեն գտնի մի ծառ, որի հետեւում կկարողանային թաքնվել»:

Սակայն Իսրայելին Էրդողանի ուղղած սպառնալիքները Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում, ամենայն հավանականությամբ, չեն ունենա որեւէ գործնական շարունակություն: Նույնիսկ թուրքական լրատվամիջոցները գրեցին, որ Թրամփի որոշումը նախօրոք համաձայնեցված է եղել Սաուդյան Արաբիայի հետ:

Այնպես է ստացվում, որ Թրամփը զանգահարել է տարածաշրջանի ամենակարեւոր պետության ղեկավարությանը, բայց անտեսել է Թուրքիայի նախագահին, որը համոզված է միջազգային քաղաքական ասպարեզում իր նշանակալիությանը: Հենց միայն տվյալ փաստը շատ բան է ասում Թուրքիայի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքի եւ այն բանի մասին, թե Վաշիգտոնն Անկարային ինչպիսի դեր է հատկացնում մերձավորարեւելյան քաղաքականության մեջ:

Վերջին տարիներին Իսրայել-Թուրքիա հարաբերություններ փաստորեն գոյություն չեն ունեցել, գրում է DieWelt թերթը: 2010թ. սկսած Էրդողանը հանդես է գալիս հակաիսրայելական կոշտ հռետորաբանությամբ, որպեսզի յուրատեսակ «թուրքական ընկերակցություն» ստեղծի Մերձավոր Արեւելքումՙ փոխանակ շարունակելու Եվրոմիություն ընդունվելու անպտուղ ջանքերը: Սակայն իսլամական աշխարհի առաջնորդ դառնալու Թուրքիայի ճիգերը ի դերեւ ելան Սիրիայի եւ Լիբիայի քաղաքացիական պատերազմների քաոսում:

Էրդողանի հակաիսրայելական եւ հակաամերիկյան մեծադղորդ հայտարարությունների հետեւում առնվազն մասնակիորեն թաքնված են ներքաղաքական բնույթի պատճառներ: 2019 թվականին Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ: Հաղթանակի համար Էրդողանը պետք է ստանա քվեների առնվազն 50 տոկոսը, սակայն վերջին ամիսներին նրա վարկանիշը չի անցնում 47 տոկոսից:

Ինչպես ցույց է տալիս նախընտրական վերլուծությունը, ընտրողների 10-20 տոկոսն ասում է, որ Էրդողանն իրենց դուր է գալիս, բայց դուր չի գալիս նրա ստեղծած կառավարման նախագահական համակարգը: Մահմեդականներից շատերի համար կարեւոր են դարձել այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են ժողովրդավարությունը եւ իրավահավասարությունը: Ամենքը չէ, որ ուզում են իբրեւ պետության ղեկավար տեսնել ամենազոր սուլթանի, պարզաբանում է հոդվածագիրը:

Թրամփի որոշումը դատապարտելիս Էրդողանի դրսեւորած կրոնական-քարոզչական տոնը կոչված է ապահովելու նրա ավանդական պահպանողական ընտրազանգվածի պաշտպանությունը, ինչպես նաեւ օգնելու Ազգայնական շարժում կուսակցության համակրանքի ձեռքբերմանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-Ի ՆՊԱՏԱԿԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ԱՎՐՈՐԱՅԻ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՌԼԻՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«ԱՎՐՈՐԱՅԻ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՌԼԻՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական