Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈՍԿՎԱՆՙ ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՀԱՅԱՑՔՈՎ

22/12/2017
- 22 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Մոսկվան հայ նկարիչների հայացքով» խորագրովՙ Հայաստանի գեղարվեստի պետակադեմիայի գեղանկարչության եւ գրաֆիկայի բաժինների 40 ուսանողների աշխատանքներ այս օրերին ցուցադրվում են «Մոսկվայի տան» մշակութագործարարական կենտրոնի գեղեցիկ ցուցասրահում, որի ընդարձակ, բաց տարածքը, նաեւ էքսպոզիցիայի հաջող կազմակերպումը հնարավորություն են տվել նկարներիՙ այսպես ասած, լայն շնչառության եւ հաճելի դիտման:

Հետաքրքրական է, որ չնայած ցուցահանդեսի թեմատիկ որոշակիությանըՙ ուսանող նկարիչների հայացքը կանգ չի առել միայն քաղաքային պատկերների ուղղակի նկարագրության, կամ վերարտադրության վրա, այն ավելի խորքային է եւ ունի լայն ընդգրկում: Հեղինակներից շատերը դուրս գալով այդ շրջանակից, փորձել են իրենց եւ դիտողի համար բացահայտել ռուսական մշակույթի առանձնահատկություններըՙ ընտրել ենթաթեմաներ եւ ընդգծված շտրիխներով ցույց տալ ամենատիպականը: Իհարկե քաղաքի ընդհանուր նկարագիրը, մանավանդ գրաֆիկական գործերում շատ հստակ արտահայտված էՙ մոսկովյան հայտնի փողոցների, գեղեցիկ անկյունների, կառույցների, մետրոյի, հրապարակի, տաճարների, Կրեմլի, Մոսկվա գետի միջոցով, սակայն ակնհայտ է հեղինակների միտումը որոշակի դետալների միջոցով ներկայացնելու ռուսական կյանքի ընդհանուր մթնոլորտը, դա լինի կենցաղային ինչ-որ դրվագ, հագուստ, պարի տեսակ, թե մեկ այլ բան, ինչպեսՙ ռուս գեղեցկուհու դիմանկարն ազգային տարազով, ռուսական փայտե հայտնի գունեղ մատրյոշկաները, բնության, թե եղանակային վիճակներՙ ճերմակակեղեւ կեչիներ, ռուսական խստաշունչ ձմեռՙ գայլերի գիշատիչ հայացքների տակՙ արնաքամ եղջերու, աշխատավոր ռուս պարզ մարդու առօրյա եւ այլն:

Ցուցահանդեսիՙ գերիշխող պաստելային մթնոլորտում առանձնանում են մի քանի արտահայտված վառ, գունագեղ աշխատանքներ, սա նույնպես յուրատեսակ բնույթ է հաղորդում ընդհանուրինՙ ընդգծում ընկալման տարբերություններ, կոնտրաստային վիճակներ ստեղծում: Այսպիսի զգացողությունները, քաղաքային կյանքի ու մթնոլորտի այսպիսի փոխանցումները կտավին, մասնավորապես այս ցուցահանդեսի պարագայում համարվեցին զարմանալի, քանի որ, ինչպես նկատեցին թե՛ «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թյությունջյանը, թե՛ Գեղարվեստի պետակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, նկարների հեղինակները Մոսկվայում չեն եղել: Նրանց տպավորությունները այսպես ասած միջնորդված ենՙ հեռուստաէկրանից, նկարներից, ֆիլմերից: Մինչդեռ մոտեցումը պատասխանատու է, աշխատանքները կատարված են խնամքով:

Ցուցահանահդեսի մասին գովեստի խոսքեր ասաց եւ մասնակիցներին ու ներկաներին ողջունեց «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թյությունջյանը: Տպավորությունը այնքան դրական էր, որ նա ցանկություն հայտնեց ցուցահանդեսի ժամկետները երկարաձգելու: Նկատեց, որ ակնհայտ է ուսանողների հետաքրքրությունը Մոսկվայի նկատմամբ, քանի որ աշխատանքներն արված են ինքնաբուխ եւ անպարտադրանք, եւ անշուշտ այդ քաղաքում լինելու հանգամանքը էլ ավելի կբացի ուսանողների նկարչական հնարավորությունները: Նման միջոցառումները արդյունավետ են եւ գործնականում խթանում են հայ – ռուսական մշակութային կապերը, նա հույս հայտնեց, որ այս գեղեցիկ սկիզբը կունենա շարունակություն:

«Հաճելիորեն զարմացած եմ, – դիմելով ներկաներին, ասաց գեղակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, – ակադեմիայում մենք ունենք ցուցասրահ, որտեղ պարբերաբար ուսանողական ցուցահանդեսներ են կայանում: Երբ ստացանք «Մոսկվայի տան» այս հրավերը, սկզբում տարակուսում էի զուտ այն պատճառով, որ ուսանողներից շատերը չեն եղել Մոսկվայում, Ռուսաստանում առհասարակ, նրանցից մի մասը Հայաստանի շատ վայրերում չի եղել: Որքան էլ ընթացքում հետեւել եմ աշխատանքներին, այնուամենայնիվ, զարմացած եմ այսպիսի արդյունքից: Սա նշանակում է, որ ձգտում կա, որ մեր ուսանողները անտարբեր չեն այդ մեծ պետության նկատմամբ, որի հետ բարեկամ ենք եւ երկար ճանապարհ պիտի գնանք, պիտի իրար լավ ճանաչենք» :

Անդրադառնալով ուսանողական խորհրդային շրջանինՙ նա հիշեց հաճախակի պրակտիկաները Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգ), Մոսկվայում, այցելությունները ռուսական թանգարաններՙ Էրմիտաժ, Տրետյակովյան պատկերասրահ եւ արվեստի այլ օջախներ, եւ թե որքան կարեւոր, բարերար ազդեցություններ են թողել դրանք իրենց գեղարվեստական մտածողություն վրա: «Այսօր այն ինչ տեսնում ենք այստեղ եւ հասկանալով, որ այս մարդիկ չեն եղել Մոսկվայում, այսպիսի վերաբերմունքը ավելի գնահատելի է դառնում եւ շատ գովելի: Պրոֆեսիոնալ մոտեցում եմ տեսնում, ուսանողական թուլություններ գրեթե չեն նկատվում, պրոֆեսիոնալ բարձր մակարդակի աշխատանքներ են, որ կզարդարեն հայաստանյան յուրաքանչյուր ցուցահանդես»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՐԱՄՓԻ ՌՈՒՄԲԸ

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-Ի ՆՊԱՏԱԿԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-Ի ՆՊԱՏԱԿԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք Ադրբեջանում պահվող հայերի խնդրի շուրջ. Նիկոլ Փաշինյան

16/10/2025

Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք Ադրբեջանում պահվող հայերի խնդրի շուրջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ...

ԿարդալDetails

Թեհրանում բացվելու է քրիստոնեական խորհրդանիշներով զարդարված մետրոյի «Սուրբ Մարիամ» կայարանը

16/10/2025

Իրավախախտման մասին պետությանը «գործ տալը» ոչ միայն ամոթ չի, այլև պատվաբեր է. Իոաննիսյան

16/10/2025

Կացը սպառնացել է ՀԱՄԱՍ-ին լիակատար ջախջախել նրան, եթե այդ կառույցը հրաժարվի հրադադարի համաձայնագրից

16/10/2025

Կառավարության նիստի օրակարգում 21 հարց է, որից 18-ը չի զեկուցվում

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական