Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞Վ ՇԱՀԵՑ ԹՐԱՄՓԻ «ԵՐՈՒՍԱՂԵՄՅԱՆ» ՈՐՈՇՈՒՄԻՑ

15/12/2017
- 15 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Պ.Ք
Ինչպես եւ կարելի էր սպասել, Թեհրանը կոշտ դիրք է բռնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշման կապակցությամբ: Անցյալ ուրբաթՙ դեկտեմբերի ութին, Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր անցկացվեցին Թրամփի որոշման դեմ: Թուրքիայի հակազդեցությունը նույնպես չափազանց սուր էր: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Իսրայելն ահաբեկչական պետություն է: Թե՛ Իրանը, եւ թե՛ Թուրքիան մերժում են այն միտքը, թե Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է: Իրանը հայտարարեց իր դիմադրության քաղաքականության մասին, իսկ Անկարայում նշեցին, որ պայքարը կշարունակեն օրենքի շրջանակներում: Իրանն ու Թուրքիան վաղուց ուզում են թուլացնել Սաուդյան Արաբիան: Այժմ, երբ Մերձավոր Արեւելքում առաջին պլան է մղվում Երուսաղեմի հարցը, Սաուդյան Արաբիան պետք է վախենա, որ իրեն կմեղադրեն Իսրայելի հետ ջանքերը համակարգելու մեջ եւ այն բանում, որ Էր-Ռիադը պատրաստ է պարել Վաշինգտոնի նվագի տակ:Սաուդյան Արաբիային կարող են մեղադրել նաեւ այն բանում, որ սաուդյան կոալիցիան Եմենում արաբների արյուն է թափում: Դեկտեմբերի 10-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին Էր-Ռիադին երկու պայման առաջադրեց, որոնցից կախված կլինի երկկողմ հարաբերությունների բարելավումը: Նախ եւ առաջ, Էր-Ռիադը պետք է դադարեցնի Իսրայելի առջեւ խոնարհվելը, եւ երկրորդ, հարկավոր է վերջ դնել Եմենի պատերազմին:Էրդողանի համար Երուսաղեմը դառնում է Վաշինգտոնին չենթարկվելու եւս մեկ հարթակ: ԱՄՆ-ի ճնշումը կարող է հանգեցնել Թուրքիայի եւ Իսրայելի երկկողմ հարաբերությունների խզմանը, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Անշուշտ, այդ դեպքում Էրդողանը հերոս կդառնա արաբական աշխարհում:Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի վարկն ու հեղինակությանը պատճառված վնասը, անկասկած, լուրջ հետեւանքներ կունենա Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար: Պատահական չէ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին Անկարա մեկնեց նախագահ Էրդողանի հետ բանակցելու:Էրդողանը զայրացած է այն փաստից, որ ամերիկացիները շարունակում են զենք մատակարարել քուրդ աշխարհազորայիններին: Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները քանիցս հայտարարել են, որ ԱՄՆ-ի նմանօրինակ գործողություններն անպատասխան չեն մնա: Թուրքիան, Ռուսաստանը, ինչպես նաեւ Իրանը բացեիբաց հանդես են գալիս Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության դեմ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բացառել է այն բանի հնարավորությունը, թե ԱՄՆ-ը կարող է ելք ունենալ դեպի Սիրիայի միջերկրածովյան ափ: Ընդհանուր առմամբ Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը վերջին հաշվով պետք է որոշեն, թե իրենք որքան ժամանակ կհանդուրժեն ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Սիրիայում:Մի կողմից, Երուսաղեմի հետ կապված իրավիճակը տարածաշրջանում կթուլացնի Սաուդյան Արաբիայի դիրքերը: Մյուս կողմից, Սիրիայի խնդրի խաղաղ կարգավորումը հաջողության առավել մեծ հնարավորություններ կունենա, իհարկե, թուրք-ռուս-իրանական պայմաններով:Որպես կանոն, արաբական պետությունները սեւեռուն ուշադրություն են դարձնում Պաղեստինի հարցին: Ներկայումս տվյալ հարցում առաջնությունն առաջին անգամ անցնում է ոչ-արաբներիՙ թուրքերի եւ իրանցիների ձեռքը: Պաղեստինի հարցը ձեռք է բերել ավելի շատ մահմեդական, քան արաբական բնույթ: Այս պատմական անցումը նշանակում է Սաուդյան Արաբիայի դիրքերի զգալի թուլացում տարածաշրջանային քաղաքականության մեջ:Վերջին հաշվով ո՞վ շահող դուրս եկավ ԱՄՆ-ի դեսպանությունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու Թրամփի որոշումից: Հարցը թերեւս կարելի է անվանել հռետորական:Ներկա իրավիճակում Սիրիայում Իրանի ներկայությանը հակազդելու նպատակով Իսրայելի ամեն մի միջամտություն դառնում է գրեթե ինքնասպանական քայլ: Թուրքիան, Իրանը եւ Քաթարը, անկասկած, ըստ ամենայնի կաջակցեն «Համաս» խմբավորմանը որպես Պաղեստինի ժողովրդի իսկական ներկայացուցչին:Թուրքիայի նախագահ Էրդողանը խոստացավ, որ Իսլամական կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում ընդունվելիք ծրագրում կարտացոլվի, որ ԱՄՆ-ի դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու գործընթացը դժվար է լինելու:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐՏԻՆ ԼՅՈՒԹԵՐԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-Ը ԱՍԱԴԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵՑ ՄՆԱԼ ՄԻՆՉԵՎ 2021Թ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-Ը ԱՍԱԴԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵՑ ՄՆԱԼ ՄԻՆՉԵՎ 2021Թ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սա պետք է իմանան կիրակի օրը Հովհաննավանք եկող բոլոր հավատացյալները. Սամվել դպիր Գրիգորյան

23/10/2025

Այ անպատկառ ամբարտավան, դու եթե մինչ այսօր գառան մորթու տակ թաքնված գայլ էիր, ապա հիմա դիմակդ լրիվ պատռեցիր: Իմացիր, որ...

ԿարդալDetails

Փորձ է արվում ամրացնել մեկ մարդու էժանագին շոուի վերածված արատավոր մենիշխանությունը. ՀՀԿ ԳՄ

23/10/2025

Այն փաստը, որ պետությունը կոչվում է Հայաստան, չի փոխում այն փաստը, որ այն մեզ է պատկանում. ադրբեջանցի պատգամավոր

23/10/2025

Պարզ է, թե ինչու են Անկարան և Բաքուն այդքան տենչում Հայոց եկեղեցու կազմաքանդումը. Արմեն Այվազյան

23/10/2025

Ով հանձնեց Ղարաբաղը, կհանձնի … և ամբողջ Հայաստանը. Արթուր Խաչիկյան

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական