Երկուշաբթի, Հուլիսի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓԻ ՈՒ ԴՐԱ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

01/12/2017
- 01 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պգթ, Էներգետիկ աշխարհաքաղաքականության ու միջազգային անվտանգության մասնագետ

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի եւ Եվրոմիության միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի կնքումը նոր հնարավորություններ եւ զարգացման նոր ձեւաչափ է բացում երկկողմ հարաբերություններում: Այս համաձայնագրի շուրջ քննարկումները, կարծիքների բազմազանության պայմաններում, այնուամենայնիվ, պետք է գնահատել դրական քայլ, որը երկկողմ հարաբերություններում նոր որակ է ստեղծում, իսկ նկատենք, որ Եվրոմիության հետ թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական շփումները ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար:

Նկատենք նաեւ, որ 2013թ.-ին Հայաստանը մոտ էր նմանատիպ համաձայնագրի կնքմանըՙ Եվրոմիության ասոցիացման պայմանագիրը, սակայն այն չեղարկվեց, երբ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը եւ ապա` ԵԱՏՄ-ին անդամակցելու իր մտադրության մասին: Հետեւաբար հիմնական հարցը այստեղ ոչ միայն այն է, թե ինչ է այս պայմանագիրը տալիս Հայաստանին, այլեւ թե ինչու այն հնարավոր չէր ստորագրել 2013թ.-ին եւ ինչու է հնարավոր այսօրՙ 2017թ.-ին:

Գաղտնիք չէ, որ Եվրոմիության հետ հարաբերությունները Հայաստանի համար ունեն կարեւորագույն նշանակություն: Հայաստանը ավանդականորեն միշտ էլ լայն կապեր է ունեցել Եվրոպայի հետ, եւ ԵՄ անդամ շատ պետություններում միշտ էլ մեծ ու ուժեղ են եղել հայկական համայնքները: Սակայն ՀՀ-ԵՄ հարաբերությունների կառուցումը միջպետական մակարդակում հասկանալի է, որ սկսվեց միայն Հայաստանի անկախությունից հետո: Հետագայում, Եվրոպայում այդ միության դիրքերի ամրապնդմանը զուգահեռ Հայաստանը, բացի եվրոպական առանձին պետությունների հետ երկկողմ հարաբերություններից սկսեց զարգացնել ու ակտիվացնել շփումները նաեւ պաշտոնական Բրյուսելի հետ, որը արդեն հռչակվել էր որպես Եվրոպական միության մայրաքաղաք:

Ընդլայնվեցին ու ամրապնդվեցին ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական հարաբերությունները ԵՄ անդամ պետությունների հետ: Եվրոպան դարձավ Հայաստանի արտաքին առեւտրի կարեւորագույն գործընկերը եւ տարբեր տարիներ Հայաստանի արտաքին առեւտրի շրջանառության մեջ ԵՄ-ն զբաղեցնում էր 20-30%-ը: Սա կարեւոր էր, քանի որ այդ ապրանքաշրջանառությունը ապահովում էր նաեւ ներդրումներ Հայաստանի տնտեսության մեջ, հատկապես դրա հանքահումքային ոլորտում:

Եվրոմիությունը սակայն Հայաստանին հետաքրքրում է ոչ միայն որպես արտաքին առեւտրային գործընկեր, այլեւ որպես պետության քաղաքական ու տնտեսական համակարգի արդիականացման առումով կարեւոր օրինակ: Հայաստանը իսկապես կարիք ունի սովորելու աշխարհի առաջատար պետություններից արդյունավետ կառավարման եւ որոշումների ընդունման գիտահենք համակարգերի ներմուծման հարցում, եւ այս առումով Եվրոմիությունը լավ օրինակներից մեկն է: Սա եւս երկկողմ համագործակցության կարեւորագույն պայմաններից մեկն է, քանի որ Եվրոպայից կարող ենք բերել պետության արդիականացման լավագույն փորձը եւ այն հարմարացնելով մեր իրականությանըՙ կիրառել Հայաստանում:

Սա իրականում բավականին բարդ գործընթաց է, քանի որ վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ մենք ավելի շատ նախընտրում ենք նմանակել, քան սովորել, իսկ շատ դեպքերում էլ եվրոպական արժեքներ անվան տակ մեզ հրամցնում են առաջարկներ, որոնք նույնիսկ եվրոպական լայն շրջանակներում մեծ վերապահումներով են ընդունում, իսկ շատ պետություններում ուղղակի արգելված են, եւ հայկական իրականության համար դրանք անընդունելի են: Այս կեղծ արժեքների ներմուծման փորձերն էլ վարկաբեկում են Հայաստան-Եվրոպա համագործակցության տարբեր ձեւաչափերը եւս: Սա է պատճառներից մեկը նաեւ, որ նույնիսկ այս վերջին պայմանագիրը մեծ վերապահումով են ընդունում հայաստանյան հասարակության մի զգալի մասը:

Ինչեւէ, համագործակցության այս ձեւաչափը, սակայն, չկայացավ 2013թ-ին, եւ Հայաստանը ստիպված էր վերադառնալ բանակցությունների սեղանին ԵՄ-ի հետ արդեն նոր օրակարգով, նոր կարգավիճակով եւ տեղի ունեցած աշխարհաքաղաքական նոր փոփոխությունների պայմաններում: Հայաստանը արդեն կատարել է իր ընտրությունը եւ լինելով ԵԱՏՄ անդամ պետություն կարծես թե կատարել է աշխարհաքաղաքական իր ընտրությունը, եւ թվում էր, թե նոր համաձայնագրի կնքումը անհնար է: Բացի այդ, արմատական փոփոխություն էր տեղի ունեցել Եվրոմիություն-Ռուսաստան հարաբերություններում: Ուկրաինական դեպքերի հետ կապված սրվել էին երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերություններըՙ փոխադարձ պատժամիջոցների քաղաքականությունը լուրջ հարված էր հասցրել միմյանց տնտեսությանը, իսկ նավթի գնի կտրուկ անկումը վնասել էր Ռուսաստանինՙ էականորեն նվազեցնելով վերջինիս եկամուտները ու տնտեսությունը կանգնեցնելով ճգնաժամի առաջ:

Աշխարհաքաղաքական այս նոր իրողությունների պայմաններում թվում էր, թե հնարավոր չի լինի վերսկսել երկկողմ բանակցությունները Երեւանի ու Բրյուսելի միջեւ: Կարծիք կար, որ Հայաստանը կհայտնվի երկկողմ ճնշման տակ Մոսկվայի ու Բրյուսելի կողմից, ինչն էլ կձախողի բանակցային գործընթացը: Սակայն իրականում հենց այս ճգնաժամերը եւ աշխարհառազմավարական փոփոխություններն էլ նպաստեցին ոչ միայն բանակցությունների վերսկսմանը, այլեւ դրա հաջող ավարտին ու համաձայնագրի կնքմանը:

Ուկրաինական դեպքերը ապացուցեցին, որ Եվրոմիությանՙ այսպես կոչված արեւելյան գործընկերության քաղաքականությունը ձախողվել է եւ այդ պայմանագիրը կնքած պետությունները կանգնել են լրջագույն խնդիրների առաջ, ինչը նպաստել է նաեւ այնտեղ հակաարեւմտյան տրամադրությունների ուժեղացմանը: Պաշտոնական Բրյուսելի համար պարզ էր, որ առանց Ռուսաստանի շահերի հաշվառման այս քաղաքականությունը միայն կխորացնի երկկողմ քաղաքական ու տնտեսական ճգնաժամը, հետեւաբար ստեղծված պայմաններում հարկավոր էր վերանայել այդ քաղաքական ուղղությունը այն վերջնականապես կործանումից փրկելու համար: Այս պայմաններում Հայաստանի առաջարկը նոր որակիՙ ոչ ասոցիացման մասին, համագործակցության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները կարող են վերականգնել ու փրկել ձախողված այդ քաղաքականությունը:

Հայաստանը, որը ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ պետություն է ու լիարժեքորեն համագործակցում է այս կառույցների շրջանակում, իր համաձայնագրով համագործակցության նոր ձեւաչափ է ստեղծում, որը միաժամանակ կարող է ձեռնտու լինել բոլոր կողմերին էլՙ թե ԵՄ-ին եւ թե Ռուսաստանին: Այս բանակցություններով եւ համագործակցության պայմանագրի կնքմամբ Երեւանը ցույց տվեց, որ խորքային ճգնաժամի մեջ գտնվող Արեւմուտք-Արեւելք հարաբերությունները դեռ վերջնականորեն կործանված չեն ու կարելի է դրանից դուրս գալու ելք գտնել, իսկ այդ ելքը գտնվում է Երեւանում, հետեւաբար Հայաստանը կարող է ու պետք է դառնա այն հարթակը, որտեղ կսկսվեն բանակցությունները ստեղծված ճգնաժամի հաղթահարման համար:

Այսպիսով Հայաստանն իր կարեւորությունն է շեշտում որպես պետություն-կամուրջ, որը իր քաղաքականությունը կառուցում է ոչ թե տարաձայնությունների, այլ միայն համաձայնությունների հիման վրա եւ ի տարբերություն իր հարեւան պետությունների կարող է հավասարապես լեզու գտնել թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի եւ թե՛ Իրանի հետ, որը իհարկե առանձին թեմա է, սակայն բանակցային գործընթացում այդ գործոնը եւս կարեւորվել է: Ինչեւէ, սա հայկական դիվանագիտության համար կարեւոր հաջողություն է, ինչի մասին պետք է շեշտել ու նշել, որ այն նոր հնարավորություններ է բացում մեր երկրի համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

2067

Հաջորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՍԻԱՅՈՒՄ 2018-ԻՆ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՍԻԱՅՈՒՄ 2018-ԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հիմա էլ իշխանությունն արհամարհում է արցախցիների իրական խնդիրներն ու պահանջները, այդ թվում` նվաստացնող վերաբերմունքով

14/07/2025

Իշխանությունը ստեղծել է այնպիսի պայմաններ, որոնք ոչ միայն չեն ապահովում, այլ կոպտորեն ոտնահարում են Հայաստանում Արցախից բռնի տեղանահված մեր հայրենակիցների...

ԿարդալDetails

Քրեկանա ոստիկանությունը հայտնաբերել է ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա. 3 հոգի կալանավորվել է

14/07/2025

Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ջանքերը՝ միտված Կովկասում արդար ու տևական խաղաղության հաստատմանը. Փաշինյանը՝ Մակրոնին

14/07/2025
Screenshot

Գլենդելում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն եկեղեցու և ընդդեմ ապօրինի բռնաճնշումների

14/07/2025

Միջա՞նցք, թե՞ խաչմերուկ, շատ բան կախված է իրավակարգավորումներից. Տիգրան Աբրահամյան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական