Երկուշաբթի, Նոյեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓՈՒՉԻԿ

03/11/2017
- 03 Նոյեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Տասը տարինՙ 2799-ի կողքին մի տեսակ ծիծաղելի տպավորություն է թողնում: Ամեն դեպքումՙ Երեւանն այս տարի 2799 տարեկան է, Երեւան-Սիթի սուպերմարկետների ցանցըՙ տասը: Նոյեմբերի 1-ին ցանցը նշում էր իր տասնամյակը: Դրանից մի քանի օր առաջ Երեւան-Սիթին հայտարարել էր, որ տասնամյակի կապակցությամբ բոլոր մասնաճուղերում յուրաքանչյուր 10-րդ գնումը կստանա նվեր: Այն որ նվեր կարող է ստանալ ոչ թե գնումը, այլ գնորդը, անկախ նրանից տասներորդն է, թե 110-րդը, դա տվյալ պարագայում կարեւոր չէ, կարեւորն այն է, որ տասներորդ գնորդին (մենք ճիշտ խոսենք) Սիթիներում որոշելու էին ընդհանուր մասնաճուղերի տվյալներով: Այսինքն Սիթի-ի բոլոր մասնաճուղերում յուրաքանչյուր 10-րդ գնորդին էր նվեր հասնում:

Ի դեպ, նվերի մասին: Խոսքն ամենեւին էլ մի զույգ գուլպայի, մի կիլոգրամ շաքարավազի կամ մի շիշ հայկական վիսկիի մասին չէ, առավել եւս մի f-ով Nemiroff-ի, այլ ամեն տասներորդ գնորդ իր գնած ողջ ապրանքը կստանա նվեր ու գանձապահը նրանից գումար չի վերցնի:

Համաձայնեք, արժեր ռիկսի դիմել: Դիմեցի: Նոյեմբերի 1-ին, առավոտյան, բարձր, տոնական տրամադրությամբ մտա Տիգրան Մեծի պողոտայի Երեւան-Սիթի, որպեսզի առեւտուր անեմ: Պարզվեց, որ ինձանից ավելի շուտ զարթնողներ ու ավելի բարձր տրամադրություն ունեցողներ էլ կան եւ… փուչիկներ: Ի դեպ, դրանցՙ փուչիկների վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, մինչդեռ փուչիկը, գոնե փիլիսոփայության առումով, անչափ կարեւոր բան է: Ինչեւէ, իմ առջեւ կանգնածներին բարեհաջող եւ շատ սիրալիր հրելով մտա խանութ եւ… ամեն դեպքում շատ բան չգնեցի, մարդ ես, ի՞նչ գիտես, գուցե 9-րդը լինեմ ու ստիպված լինեմՙ վճարել: Հետո արագ մոտեցա գանձապահին ու միանգամից հասկացա, որ կարելի է հաշվել, գոնե տվյալ խանութում տասներորդը լինելու համար: Ինձանից առաջ եւս 6 հոգի կային, ընդ որումՙ նրանցից 5-ը գնել էին մեկական տուփ մաստակ: Եսՙ 7-րդն էին: Որոշեցի մի քիչ էլ սպասել, եւ ահա, եւս երեքը մոտեցան ու ինձ ամենեւին էլ ոչ սիրալիր հրելով խցկվեցին հերթի մեջ: Դե նորմալ է, մարդիկ միշտ ուզում են առաջինը լինել, անգամ եթե տասներորդն է պետք լինել: Հա, ի դեպ, խանութում, առավոտյան ժամը 9:30-ին, իմ մոտավոր հաշվարկներով արդեն կար շուրջ 500 գնորդ, այսինքն ավելի շատ մարդ, քան, օրինակ, Պարույր Հայրիկյանի հանրահավաքներին: Հերթս կազմվեց, նորից հաշվեցի, ես տասներորդն եմ: Մեր շարքում որեւէ մեկի բախտը չբերեց, ինչից ես ոգեւորվեցի, կարծելով, որ շատ հավանական է, որ հենց ես լինեմ տասներորդը: Հանկարծ կողքի շարքում կանգնած մի տղամարդու վրաՙ բարձր, մի քիչ էլ վայրի բղավոցներով հարձակվեցին մի խումբ երիտասարդ աղջնակներ: Տղամարդը շիկնեց, նույնիսկ վախեցավ, դե համաձայնեք, այդ ո՞ր 60-ին մոտ տղամարդն է գնում Երեւան-Սիթիՙ թթվասեր գնելու եւ նրա վրա հարձակվում են մի խումբ աղջիկներ, այն էլ բղավելով, գրկելու պատրաստ: Շատ արագ տղամարդու թեւն ընկան ու տարան: Ես նույնիսկ անհանգստացա, ո՞ւր: Պարզվեցՙ ուղղակի շարքից հանեցին, լուսանկարվեցին հետը ու հարցրեցինՙ ի՞նչ կասեք, ի՞նչ եք զգում: Հասկանում եք, չէ՞, տղամարդը, 60-ն անց, առավոտյան եկել է խանութ, որ գնի մեկ թթվասեր, գնել է ու վրան հարձակվել են մի խումբ աղջիկներՙ վայրի բղավոցներով, մտել են թեւը, տարել են կենտրոնում կանգնեցրել, հետը նկարվում են ու հարցնումՙ ի՞նչ կասեք, ի՞նչ եք զգում… Տղամարդը չէր կարողանում խոսել: Ու հանկարծ ասաց. ի՞նչ ասեմ, դուք բոլորդ շատ սիրուն աղջիկներ եք: Մինչ ես ծիծաղում էի, աղջիկներից մեկն ասացՙ Չէ, այսօր մեր ծնունդն է, այդ մասին ինչ կասեք, ու մեկ ուրիշըՙ ի՞նչ եք զգում: Դե ինչ պիտի զգամ, ախր, ինչ զգում եմ ասում եմ, դուք սիրուն եք, ձեր ծնունդն էլ շնորհավոր, ասաց տղամարդը:

Մինչ կհասներ իմ հերթը, եւս երկու հոգի կային: Ի դեպ, դիմացս կանգնած կանանցից մեկը չէր էլ թաքցնում դեմքի անհանգստությունը, քանի որ մի 60 հազար դրամի առեւտուր էր արել ու ոչ ոք բղավելով իր վրա չէր հարձակվում. պե՛տք է վճարեր: Հարձակվեցին, բայց ոչ այդ կնոջ վրա, նորից տղամարդ էր: Պարզվեց այս մեկը գիտեր ինչն-ինչոց է, ու առանց սպասելու, որ վայրի աղջիկներն իր թեւը կմտնեն, ինքը մտավ նրանց թեւը, ու հետ նայելովՙ բղավելովՙ Էդո՜, նկարի ապեր, եւ խնդալով գնաց աղջիկների հետ: Նա միանգամից սկսեց խոսել. Շնորհակալություն եմ հայտնում… ուզում եմ, որ միշտ շարունակի այս սենց բարի գործերը (ո՞վ), չնայած վստահ եմ, որ ոնց սկբից հիմքը դրել ա բարեգործության (ո՞վ), տենց էլ շարունակելու ա(ո՞վ):

Դիմացս կանգնած կինը վճարեց 64 հազար 580 դրամ: Հարյուր դրամ պակասեց, չուներ, լավ ոչինչ,- ասաց գանձապահը,- նվիրում ենք: Կինն անգամ չժպտաց: Լուռ վերցրեց ծանր տոպրակներն ու դատարկ քսակը եւ հեռացավ:

Հերթս եկավ: Զգում եմ թիկունքիս սպասողների լարվածությունը, չկամությունը: Գնել եմ արագ ուտելու ինչ-որ բաներ ու հյութ: Վաճառողուհին հաշվեց. 900 դրամ: Ոչ ոք չբղավեց: Թիկունքս խորը շունչ քաշեց: Դանդաղ հանում եմ հազար դրամը, գուցե բղավե՞ն մտածելով, ոչ, բախտս չբերեց: Վճարեցի ու հանկարծ տեսնեմ, որ ուտելիքս ու հյութս տոպրակի մեջ չեն: Խնդրում եմ, կդնե՞ք տոպրակի մեջ, ասում եմ գանձապահին, վերջինս էլ թեՙ Բայց ես քեզ ասեցի, չէ՞, տոպրակ ուզում ես, թե՞ չէ, ասեցիր չէ, հիմա ձեռ ե՞ս առնում, էսքան սպասող կա: Մուննաթ: Նայում եմ աչքերին, բավականին հետաքրքիր են, բավականին երիտասարդ աղջիկ է, ու մուննաթ: Հետեւիցս մեկըՙ ախպերս, շուտ վերցրու գնա էլի: Նայում եմ նրան էլ ու կրկնումՙ խնդրում եմ գնածս ապրանքը դնեք տոպրակի մեջ, քանի որ անհարմար է երկու ձեռքերով տանել ուտելիք եւ հյութ, այն պարագայում, երբ ձեռքերդ արդեն զբաղված են: Աղջիկը նորիցՙ բայց ես ասեցի չէ՞, ես նորիցՙ բայց ես խնդրում եմ չէ ու հնարավոր է չլսել չէ՞: Դրեց ու մեկնեց 100 դրամ մանրսՙ Ձեր մանրը վերցրեք: Նվիրում եմ,- ասացի,- փուչիկ կգնեք:

Ու հեռացաՙ հույսով, որ Երեւան-Սիթիի բարեգործության մասին խոսողները մի օր կհիշեն, որ ես խանութի ծննդյան տասնամյակին փուչիկներ եմ նվիրել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՌՈՀԱՆԻ-ՊՈՒՏԻՆ-ԱԼԻԵՎ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՌՈՀԱՆԻ-ՊՈՒՏԻՆ-ԱԼԻԵՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական