Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԳԵՂԱՄՅԱՆԸՙ ԲՌՈՒՆՑՔՆԵՐՈՎ, ՓԱՇԻՆՅԱՆԸՙ ՈՏՔԵՐՈՎ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը խորհրդրանի միջանցքում հարձակվել է իր վրա. «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա:

Հաջողությամբ պաշտպանվեցի: Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով:

Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»:

Արտաշես Գեղամյանն իր հերթին ասել է, որ եթե ինքը բռունցքներով հարձակվեր Փաշինյանի վրա, ապա վերջինիս հիվանդանոց կտանեին: Լրագրողների դիտարկմանն էլ, թե Փաշինյանի դեմքը կարմրած է եղել, Գեղամյանն արձագանքել էՙ «Երեւի ամոթից է կարմրել. մարդը անհեթեթ հարցադրումներ է անում, խիղճը տանջել է, կարմրել է»:

Իսկ, թե ինչո՞ւ են փայլում Փաշինյանի կոշիկները, Գեղամյանին չեն հարցրել: