Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՈՒՄ

Հ. ԱՖ.

Անցնող շաբաթ Թուրքիայի նախագահ Էրդողանը մեկնեց Իրան: Նախագահ Ռոհանիի հետ հանդիպմանը Էրդողանը հիմնականում խոսել է քրդերի եւ Սիրիայի մասին: Ռոհանին շեշտել է, որ «Թուրքիան եւ Իրանը տարածաշրջանի անվտանգության սյուներն են», ճիշտ է ավելի ուշ Ռոհանին իր խոսքը խմբագրել է ու տարածաշրջանում անվտանգության սյուների թվում նշել նաեւ Ռուսաստանին:

Ի դեպ, նույն ընթացքում Ադրբեջանի ռազմածովային ուժերից մի քանի ռազմական նավեր Կասպից ծովով գնացել են Իրան, ինչպես Բաքվում են նշումՙ «բարեկամական այցով»:

Ամեն դեպքում, հարեւաններին առաջարկում ենք, եթե հանկարծ սուրճ ցանկանաք, կարող եք այցելել նաեւ Երեւան: Միայն Ադրբեջանի ռազմական նավերը կարող են դժվարություններ ունենալ, նախ Հայաստան գալ չեն կարող, բացի այդ դժվար թե այդ այցը համարվի բարեկամական: