Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՄԵՐ «ԽԱՂԵՐԸ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑԸ

08/09/2017
- 08 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կամ «այն ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին»

Agile Spirit 2017 էկզոտիկ անունը կրող, հարեւան Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց Հայաստանի հրաժարվելը հայկական քաղաքական եւ լրատվական դաշտում բարձրացված հերթական փոթորկի պատճառ դարձավ: Բնականաբար, մեկնաբանություններում գերակշռում էին շահարկումներն ու ենթադրությունները եւ դրա հիմնական մեղավորը ՀՀ պաշտպանության նախարարության տարօրինակ պահվածքն էր: Միայն մեկ օր առաջ պաշտպանական գերատեսչությունը հայտարարում է, որ Հայաստանը չի մասնացելու այդ զորավարժություններին, իսկ մինչ այդ բոլորին հայտնի էր, որ պետք է մասնակցենք: Այդպես էլ մինչեւ վերջ պարզ չդարձավՙ մեր երկիրը նախապես համաձայնվել էր մասնակցել, հետո հրաժարվե՞լ, թե՞ չի եղել ոչ մի նախնական համաձայնություն: Ամեն դեպքում, այս ամենից ինչ-որ օբյեկտիվ եզրակացություններ կարելի է անել:

Առաջինը, որ եթե Հայաստանը նախապես համաձայնություն տված էլ չլիներ այդ զորավարժություններին իր մասնակցելուն, ապա որոշակի նախնական պայմանավորվածություն եղել է: Հակառակ դեպքում, նման պատկեր, հետեւաբար եւ շահարկումների համար լայն դաշտ չէր ստեղծվի:

Երկրորդը, Հայաստանը ինչ-որ մի պահի հրաժարվել է այդ զորավարժություններին մասնակցելուց եւ հայտնի չի, թե այդ պահը ե՞րբ է եղել: Այս առնչությամբ, պաշտոնական մոտեցումներից մեկն այն է, որ Հայաստանը հրաժարվել է մասնակցել, երբ հայտնի է դարձել, որ այդ զորավարժություններին մասնակցելու է նաեւ Ադրբեջանը: Եթե նկատի ունենանք, որ նախորդող զորավարժություններին Ադրբեջանը չէր մասնակցում, իսկ Հայաստանը մասնակցում էր, ապա այս մոտեցումը կարող է հիմնավոր լինել: Սակայն, արեւմտապաշտների ամբոխը առիթը չկորցնելով, անմիջապես զանգվածային քարոզչական հիստերիա սկսեցՙ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումների կիրառման հետեւանքով մեր հրաժարվելու փաստը մեկնաբանելով: Որքանո՞վ է դա իրատեսական:

Իսկապես հնարավոր է, որ Ռուսաստանը ճնշում գործադրած լինի Հայաստանի նկատմամբ: Ռուսաստանն այս տարածաշրջանում հիմնական խաղացող գերտերությունն է եւ նրան նյարդայնացնում է ՆԱՏՕ-ի կողմից արդեն նախկին Խորհրդային Միության տարածքում զորավարժությունների անցկացման փաստը: Այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն «կլանեց» Արեւելյան Եվրոպան եւ ընդհուպ մոտեցավ Ռուսաստանի սահմաններին, նման յուրաքանչյուր զորավարժություն Ռուսաստանն ընկալում է որպես իր դեմ ուղղված մարտահրավեր եւ սպառնալիքՙ իր անվտանգությանը: Այս կացության մեջ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանը մտադրություն է հայտնում մասնակցելու նման զորավարժություններին: Բնական է, որ դա առաջացնելու է Ռուսաստանի հակազդեցությունը եւ հավանական է, որ Հայաստանի իշխանության նկատմամբ ճնշումներ գործադրվեն: Պարզապես մեր հանրության մի հատվածի կողմից նման պարագայում խոսում են Հայաստանի «գաղութ» լինելու մասին, իսկ երբ ամեն օր ու ամեն վայրկյան ԵՄ եւ ԱՄՆ կողմից պարտադրված պահանջներ են կատարվում, հայտարարվում է Հայաստանում «ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտներում արձանագրված առաջընթացի» մասին:

Կանխատեսելի է նաեւ հարցը. եթե ռազմավարական դաշնակից ենք Ռուսաստանի հետ, ապա ինչպե՞ս է Ռուսաստանը զենք մատակարարում մեր թշնամուն, ինչը անշուշտ Հայաստանի շահերին է դեմ: Բազմիցս ասել ենք, որ Ռուսաստանը ոչ միայն զենք է մատակարարում Ադրբեջանին շուկայական գներով եւ Ադրբեջանը ունի այդ գներով ձեռք բերելու հնարավորությունը, ապա Հայաստանին զենք մատակարաում է անհամեմատ էժան գներով, որոշ դեպքերում էլ պարզապես անվճար, չխոսելով այն մասին, որ Մոսկվան Ադրբեջանի հնարավորությունները չունեցող Հայաստանին էժան վարկ է տրամադրում իրենից դարձյալ էժան գնով զենք եւ զինամթերք գնելու համար: Մեր «քաղաքագետները» լավ չեն հասկանում սա կամ էլ հասկանում են, բայց իրենց հիմարի տեղ են դնում հանուն հակառակ ճամբարից ստացվող վարձատրության: Նրանք նաեւ չեն հասկանում, որ այս պայմաններում Հայաստանի պես փոքր երկիրը չի կարող նույն կերպ վարվել, ինչպես Ռուսաստանի պես գերտերությունը: Այո, «այն ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին»: Ուզենք, թե չուզենք սա է իրականությունը:

Գերտերություննները կարող են իրենց թույլ տալ այս կամ այն կերպ վարվել, ինչը իրենց չեն կարող թույլ տալ փոքր պետությունները: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է: Հետեւաբար, Հայաստանիՙ իշխանությունների «խաղերը» Արեւմուտքի, հատկապես ՆԱՏՕ-ի հետ, պետք է լինեն այնպես, որ չդառնան Ռուսաստանի հակազդեցության պատճառ, որի հետեւանքները շատ դառը կարող են լինել մեզ համար: Կարող ենք համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, խաղաղարար ուժեր ուղարկել Աֆղանստան, Իրաք եւ Կոսովո, բայց նախկին խորհրդային տարածքում զորավարժության մասնակցելը կարող է նման հակազդեցություն առաջացնել: Մենք ունենք նման բարդ տարածաշրջանում, շրջափակման եւ փաստացի պատերազմական իրավիճակում առաջին հերթին ֆիզիկական գոյության եւ մեր պետության պահպանման ու զարգացման մշտական եւ փոխկապակցված հիմնախնդիր եւ չենք կարող արկածախնդրությունների գնալ: Անհեռատեսության եւ դատարկ խոստումներին տրվելու մի փուլ անցել ենք 100 տարի առաջ եւ կորցրել անկախ պետություն եւ տարածքներ: Նույն սխալը թույլ տալը պարզապես ճակատագրական կարող է լինել մեզ համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆ – ՓՈՔՐ, ՀՈՅԱԿԱՊ ԵՐԿԻՐ

Հաջորդ գրառումը

ՀԵՐԹԸ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻՆՆ Է

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԵՐԹԸ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻՆՆ Է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական