Կիրակի, Հունիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓԻՒՌՔ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆԱԽՕՐԷԻՆ

01/09/2017
- 01 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Խմբագրական «Պայքար» շաբաթաթերթի, 27 օգոստ. 2017

Սեպտեմբեր 18-20 կայանալիք համահայկական 6-րդ համաժողովը պարտ էր որակական յաւելումներով համախմբել մասնակիցները, սակայն որոշ հերթականութեամբ կայացող այս համաժողովները կարծէք օրկանական կապով մը չեն զօդուած իրարու եւ իբրեւ հետեւանքՙ որակական չափելի վիճակ մը կարելի չէ փնտռել: Այսուհանդերձ անոնց կայացումը կը մնայ անհրաժեշտ գոնէ Սփիւռքի եւ հայրենիքի հատուածներու փոխադարձ ճանաչողութեան իմաստով:

Համաժողովին մասնակցութիւնը բոլորին առջեւ բաց պահելու քաղաքականութիւնը եւս ունի իր առաւելութիւնն ու անպատեհութիւնները: (*)

Առաւելութիւնը այն է, որ ոչ մէկ հայ անհատ, հատուած կամ կազմակերպութիւն զրկուած կը զգայ ինքզինք. միւս կողմէ այդ բաց քաղաքականութիւնը առիթ կ՛ընծայէ, որ հերթի կանգնին շքանշաններու մուրացկանները: Ի դէպ, որքան քննադատուի եւ ձաղկուի շքանշաններու տեղատարափը` ոչ մէկ ազդեցութիւն կ՛ունենայ շքանշանը շնորհողներուն եւ ստացողներուն վրայ: Շքանշաններու այս առատութիւնը կը քաջալերէ սփիւռքահայուն մօտ քծնանքը եւ պետական պաշտօնեային մօտՙ սփիւռքահայը շոյած ու խաբած ըլլալու սինիզմը:

Անդրադառնալով աւելի խորքային հարցերու, կը տեսնենք, թէ համաժողովը իր առջեւ դրած է բաւական լուրջ հիմնահարցեր, որոնք աղերս ունին մեր հայրենիքի լինելութեան եւ ապագային հետ: Օրակարգի հարցերն են` 1.- Հայաստանի զարգացման հիմնախնդիրները, 2.- Հայաստանի պաշտպանական քաղաքականութեան առանձնայատկութիւնները, 3.- Արտաքին քաղաքականութեան օրակարգ, 4.- Հայապահպանութեան խնդիրները:

Լաւ է, որ հայրենի ժողովուրդին հետ Սփիւռքն ալ իրազեկուի Հայաստանի խնդիրներուն, որոնք ի վերջոյ շղթայուելով կը դառնան նաեւ համայն հայութեան խնդիրները: Սակայն, կարգ մը բնագաւառներու մէջ Սփիւռքը մեծ ներդրում մը չի կրնար կատարել հայրենիքէն ներս, ինչպէս, օրինակ, պաշտպանութեան եւ ապահովութեան կենսական խնդիրներուն մէջ:

Միւս կողմէ, եթէ Սփիւռքը համակարգուի եւ մանաւանդ` եթէ քաղաքականացուի, կրնայ լրացուցիչ դեր կատարել Հայաստանի արտաքին քաղաքականութեան մէջ:

Այս մարզին մէջ հայրենի պետութիւնը կախուածութեան մէջ է Սփիւռքի քաղաքական ուժերու նկատմամբ եւ դեռ ի վիճակի չէ ներազդելու եւ համակարգելու Սփիւռքի քաղաքական ուժերը. աւելի՛նՙ այդ ուժերուն կարողականութիւնը (աւելի հասկնալի բառով` պոտենցիէլը): Արդարեւ պետութիւնը կը դիտէ եւ կը յարի այն ոյժերուն, որ քաղաքականութիւն կը վարեն Սփիւռքի մէջ եւ կը ջանայ օգտուիլ անոնցմէ:

Գալով հայապահպանութեան գործին, հայրենիքը ինքնին, նոյնիսկ կրաւորական կերպով, մագնիս մըն է հայկականութեան եւ մասնաւորաբար` ուծացող երիտասարդութեան համար. սակայն իր ուժերը սահմանափակ են ներգործօն կերպով սատարելու Սփիւռքին, որ հարկադրաբար պիտի համակերպի իր կիսամիջոցներուն:

Խորհրդային Հայաստանը իր կիսանկախ, ամբողջատիրական կամ «գերեվարուած» վիճակով ունէր հզօր մշակոյթ եւ գիտութիւն, եւ հակառակ քաղաքական անանցանելի պատնէշներու, այդ շրջանի իրաւ հայրենասէր ղեկավարները մշակոյթ մատակարարեցին Սփիւռքին: Մինչ Հայաստանը այսօր իր ցածորակ հեռատեսիլի մատուցումներով, երգիչներով եւ նուագարաններով, Արեւմուտքի աղաւաղուած թափօնները կը հրամցնէ Սփիւռքին, նոյն ատեն նուաստացնելով ինքզինք:

Այս բոլորը կրնան միայն լուսանցքային հարցեր նկատուիլ համաժողովին համար: Առանցքային միայն երկու հիմնահարցեր կան, քննարկելի եւ գործարկելի. առաջինը հայաթափութեան խնդիրն է, իսկ երկրորդը` համահայկական խորհուրդ մը հիմնելու հարցը:

Որո՞ւ համար պիտի պաշտպանուին Հայաստանի սահմանները եւ որո՞ւ համար պիտի նահատակուի հայ զինուորը, երբ երկիրը կը դատարկուի` թշնամիին ծրագրով եւ մեր պետութեան անտարբերութեամբ: Թուրքիան եւ Ատրպէյճանը փակելով Հայաստանի սահմանը եւ կիսապատերազմական վիճակի մէջ պահելով Հայաստանըՙ նպատակադրած են դատարկել երկիրը. ո՛ւր գտնել հրէական քիպուցին մէջ սահման պահպանող քաղաքացին, որ վճռած է կրակին դիմաց երկիր կերտել: Անցեալ Ապրիլին առաջին հրացանաձգութեան իսկ շուրջ 2000 ղարաբաղցի հայեր անցան Հայաստան, եւ անկէ` դէպի այլուր:

Թշնամին բնականաբար իր թշնամութիւնը պիտի ընէ, իսկ Հայաստանի պետութիւնը պարտաւոր է, յատուկ, մեկին եւ ազդեցիկ քաղաքականութիւն մը ունենալ արիւնահոսութիւնը կասեցնելու: Եթէ սահմանապահ հայ զինուորը իր արիւնը պիտի թափէ, սփիւռքահայը իր նիւթականը պիտի տրամադրէ, պետական օղակներու վրայ թառած ղեկավարն ալ պիտի հրաժարի իր կաշառքէն, որպէսզի այդպիսի քաղաքականութիւն մը դրական եւ ազդեցիկ դառնայ: Իսկ օրէնքի հաւասար կիրարկումը` պիտի սատարէ արդար ընկերութեան մը գոյառման:

Համաժողովի օրակարգին միւս գլխաւոր հարցը համահայկական խորհուրդ մը հիմնելն է: Ժամանակները փոխուած են, Սփիւռքը անցած է տարբեր փուլերէ եւ կը շարունակէ անցնիլ. սփիւռքացած հայաստանցիները առհաւական դիմադրականութիւնը չունին օտար շրջապատի մէջ ինքնութիւն պահելու: Գաւառական հայրենասիրութիւնը փառապսակ մը չէ, եթէ վերացական գաղափարով մը չէ ամրագրուած: Հայապահպանութիւնը վերացական գաղափար մըն է, որ կ՛իրագործուի դրական գործօններով:

Այս դարուն փշուր-փշուր եղած են հեղինակութիւնները. ո՞ւր է Անդրանիկի մը համազգային հմայքը: Իսկ Պօղոս Նուպար համազգային նախագահ մըն էր` առանց երկրի. կաթողիկոսի մը օրհնութեամբ գոյացած Ազգային Պատուիրակութիւնը ան վերածած էր քաղաքական եւ իրաւական գործօնի մը, որ կը յարգուէր օտար պետութիւններէ եւ որոնք բանակցութեան կը նստէին այդ Պատուիրակութեան հետ: Ազգային պատուիրակութեան ներքին ուժն ալ կը գոյանար համազգային հաւատարմութենէ մը:

Անցեալի տուեալները չունինք մեր տրամադրութեան տակ, հետեւաբար պէտք է գործենք առկայ տուեալներով:

Նկատի ունենալով Սփիւռքի մոզայիքը` կարելի չէ համահայկական խորհուրդը կայացնել դեմոկրատական ընտրութիւններով: Հայաստան-Սփիւռք համաժողովը այն լսարանն է, ուր կարելի է համադրել նշանակովի մարմին մը, որ կրնայ ինքզինք լիազօրել շահելով զանգուածներու համակրանքն ու վստահութիւնը: Այդ մարմինը չի կրնար պետական, ոստիկանական կամ օրինական հեղինակութիւն ունենալ. միայն ներքին համակարգումով եւ զանգուածներու կամաւոր յարումով կրնայ այդ մարմինը հեղինակութիւն վաստակիլ եւ գործնական նպատակներ իրականացնել:

Եթէ համաժողովը չզառածի ընդունելութիւններու, շքեղանքի, հանդիսութիւններու պղպջակներուն մէջ եւ կեդրոնանայ միայն այն ծրագիրներուն վրայ, որոնք անհրաժեշտ են` անխուսափելիօրէն եւ անպայման բացած կ՛ըլլայ յաջողութեան ճամբան:

Նախորդ գրառումը

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Հաջորդ գրառումը

«ԽՈՍՏՈՒՄԸ» ՈՐՊԵՍ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՆՅՈՒԹ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

«ԽՈՍՏՈՒՄԸ» ՈՐՊԵՍ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՆՅՈՒԹ

Լրահոս

Հայաստանի իշխանություններին թվում է, թե եթե իրենք ամեն ինչ մոռանան ու ջնջեն, աշխարհն էլ կմոռանա. քաղաքագետ

28/06/2026

Իսրայելի ԱԳՆ նախարար Գիդեոն Սարի ( גדעון סער | Gideon Saarի) այս հրապարակում-հայտարարությունը հայկական միջավայրում հակասական արձագանքներ գտավ, գրեթե ինչպես...

Բենիամին Նեթանյահուն աջակցում է ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին

28/06/2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ աջակցում է ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ

28/06/2026

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն...

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանին

28/06/2026

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև առափնյա ռադարային կայաններին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու...

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի...

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026

Հայտնի են ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյան հոգեհանգստի և հուղարկավորության...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական