Կիրակի, Հունիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

01/09/2017
- 01 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության մասնագետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի արդեն նախկին համանախագահ Հոգլանդի հայտնի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության մասին քննարկումների ալիք է բարձրացրել թե ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում: Մադրիդյան կոչվող հայտնի սկզբունքների մի մասի հերթական բարձրաձայնումը առիթ է հանդիսացել, որ «Ղարաբաղյան հակամարտության» տասնյակ նորահայտ ու ինքնահռչակ «մասնագետները», մեծ թե փոքր, տան իրենց բազմաձեւ ու բազմաբովանդակ, իսկ, շատ ավելի հաճախ, անբովանդակ մեկնաբանությունները, որոնք ոչ միայն աչքի չեն ընկնում իրենց առանձնակի օրիգինալությամբ, այլեւ շատ դեպքերում կրկվում են:

Այսինքն, եթե ինչ-որ մեկը փորձի կարծիք կազմել այդ հակամարտության մասին, լսելով հնչող այդ բազմաթիվ կարծիքները, ապա տպավորությունն այնպիսին է, որ դա հայության ու նրա խնդիրների հետ առանձնապես կապ չունեցող հարց է, որը փաթաթել են մեր վզին ու ստիպում են զբաղվել այդ հարցի լուծմամբ: Թե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, թե՛ թեմայով ուղղակի հետաքրքրվող մարդկանց համար հնչած բազմաթիվ մեկնաբանումներից էլ հասկանալի չի դառնում, թե այդ ինչ հակամարտություն է եւ ինչու են մեծ թվով մարդիկ տառապում այդ հարցի չլուծվածությունիցՙ ինչու այն հնարավոր չէ լուծել փոխզիջման տարբերակով ու, վերջապես, ինչու կան մարդիկ, որոնք համառորեն չեն գնում որեւիցէ զիջման այդ հարցում: Այս մեկնաբանությունները ոչ միայն չեն օգնում հասկանալու հիմնախնդիրը, այլեւ հեռացնում են դրա բուն էությունից: Պատճառներից մեկն էլ այն է, որ այսպես կոչված մասնագետները իրենք են շատ վատ պատկերացնում խնդրի ստեղծման պատմական արմատները եւ դրա բուն էությունը:

Այս առիթով հիշեցի իմ համալսարանական երկու դասախոսներին` պրոֆեսորներ Հայկ Ղազարյանին եւ Լենդրուշ Խուրշուդյանին. բազմավաստակ այս գիտնականները, դեռ ԽՍՀՄ-ի գոյության տարիներին կարդում էին դասախոսական երկու տարբեր կուրսեր, որոնք կոչվում էին համապատասխանաբար` Արեւելյան հարց եւ Հայկական հարց: Այն տարիներին, երբ մեզՙ ուսանողներիս անհասանելի էին արեւմտյան գիտության առաջատար աշխատանքները, ու մենք շատ մոտավոր պատկերացում ունեինք աշխարհաքաղաքականության կամ ասենք աշխարհառազմավարության տերմինների ու տեսությունների եւ դրանց նշանակության մասին, մեր դասախոսների ու նրանց բանավոր հնչած դասախոսությունների միջոցով էինք ծանոթանում այդ դրույթներին ու հասկանում, որ, պարզվում է, գոյություն ունի Հայկական հարց, որը մաս է կազմում Արեւելյան հարցին:

Այդտեղից էլ պարզ էր դառնում, որ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարասկզբին ձեւավորված Արեւելյան հարցը ռազմաքաղաքական նշանակություն ուներ մի շարք գերտերությունների, մասնավորապես Մեծ Բրիտանիայի, Ցարական Ռուսաստանի, Օսմանյան կայսրության համար, որոնք այդ հարցում կենաց-մահու կռիվ էին տալիս տարածաշրջանում իրենց դիրքերը ուժեղացնելու եւ, այսպես կոչված, Արեւելյան հարցը իրենց օգտին լուծելու համար:

Աշխարհաքաղաքական այս պայքարի կիզակետում էր հայտնվել նաեւ Հայկական հարցը, որն իր ուրույն խնդիրները եւ օրակարգը ուներ, սակայն այդ հարցը հայությունը ստիպված էր լուծել համաձայնեցնելով, համագործակցելով, իսկ ավելի հաճախ համակերպվելով այն իրողությունների հետ, որոնք տեղի էին ունենում այդ ժամանակաշրջանում: Հայության անկազմակերպվածությունը, քաղաքական մեկ կենտրոնի ու, ընդհանրապես, քաղաքական կենտրոնացյալ ուժի բացակայությունը ստիպում էր, որ այդ հարցով զբաղվեին կղերականները, հանձին Կ.Պոլսի Պատրիարքության ու նրա պատրիարք Վարժապետյանի: Վերջինիս անսահման հավատը դեպի մարդկությունը ու, հատկապես քրիստոնեական Եվրոպան, ստիպում էր նրան այդ հարցի լուծման համար Եվրոպա ուղարկել պատվիրակություն Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ: Թե ինչ եղավ հետագայում, բոլորիս է հայտնիՙ թղթե շերեփի պատմությունը արդեն հայկական աֆորիզմների շարքում է:

Սակայն, հավանաբար քչերին է հայտնի, որ բրիտանացիները դեմ էին Հայկական հարցի լուծմանը այն ձեւակերպմամբՙ թե «հայերը չեն կարող իրենք իրենց կառավարեն»: Սրան ի պատասխան Վարժապետյան պատրիարքը հիշեցրել էր, որ «երբ մենք հայերս լուսավորված էինք աստվածաշնչյան լույսով, դուք բրիտանացիներդ ապրում էիք մութ անտառներում»: Չնայած դրանից հետո բրիտանացիները դուրս էին եկել անտառներից ու ապրում էին պալատներում, սակայն նրանց վարքը առանձնապես չէր փոխվել:

Հայկական հարցի փոփոխությունը ու նրա նշանակության աճն ու անկումը կապված էին նաեւ տարածաշրջանում շարունակվող աշխարհաքաղաքական զարգացումներով, ինչի հետեւանքով տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը, ինչն իր հերթին հանգեցրեց նաեւ Հայկական հարցի ձեւաչափի ու օրակարգի փոփոխության: Այն դադարեց կարեւոր տեղ զբաղեցնել այսպես կոչված Արեւելյան հարցում, չնայած վերջինս նույնպես կարծես թե հետ մղվեց համաշխարհային քաղաքականության օրակարգից:

1918թ. ստեղծված առաջին հանրապետությունը չկարողացավ տեր դառնալ նույն այդ Հայկական հարցին, դրա լուծումը շարունակաբար կապելով Արեւմտյան տերությունների բարյացակամության հետ, մոռանալով նույն այդ բրիտանացիների համառ պնդումները, որ «մեր նավերը ձեր սարերը չեն բարձրանում»: Ժամանակը եւ Առաջին հանրապետության ձախողումը ցույց տվեցին, որ դրա քաղաքական ղեկավարությունը առանձնապես չէր առանձնանում մեր կղերական ղեկավարությունից, հավատալով «քրիստոնյա» Եվրոպային ու նրա բարի կամեցողությանը:

Ինչեւէ, Առաջին հանրապետության ձախողումը եւ դրա խորհրդայանցումը էլ ավելի հետին պլան մղեցին Հայկական հարցը: Հայաստանի պառակտումն ու բաժանումը թուրքերի ու ռուսների ջանքերով, հետեւանք էր իրական քաղաքականությունը երազանքով փոխարինելու ու Սեւրի տխրահռչակ պայմանագիրը կնքելու ցանկության: Ու նկատենք, որ չնայած դրանից անցել է արդեն մոտ 100 տարի, սակայն մինչ օրս էլ հայության մեջ Սեւրի պայմանագրի ջատագովների պակաս չկա, ինչը վկայում է, որ իրական քաղաքականությունը շարունակում է խնդրահարույց լինել հայոց մեջ:

Խորհրդային տոտալիտար համակարգը որոշ ժամանակով լռեցրեց Հայկական հարցը, այն ընդհանրապես հայտարարվեց ազգայնական ու հակասովետական: ԽՍՀՄ-ում հասկանում էին, որ այդ հարցի բարձրացումը վտանգում է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ընդհանրապես խորհրդային ողջ համակարգը, իսկ դրա դեմ պայքարն էլ վկայում է, որ այդ հարցը լուծված չէ եւ որ այն, վաղ թե ուշ, կարող է ինչ-որ ձեւով արտահայտվել: ԽՍՀՄ-ը ընդհանրապես հայտարարեց, որ այդ պետության սահմաններում ազգային բոլոր հակասությունները լուծված են եւ, որ խորհրդային հանրապետությունները ապրում են եղբայրության եւ երջանկության մթնոլորտում:

Թվացյալ այս երջանկությանը վերջ տվեց Գորբաչովյան «գլաստնոստ» կոչվածը, ինչը հնարավորություն տվեց բարձրաձայնել այն հարցերը, որոնք նախկինում ԽՍՀՄ-ի կոշտ ձեռքով լռեցված էին եւ առաջինը դա հենց Հայկական հարցն էր հանձին ղարաբաղյան հիմնախնդրի: Այս հիմնախնդրի հիմքում, ինչպես եւ ողջ Հայկական հարցի, հայ էթնիկ տարրի իր պատմական հայրենիքում գոյատեւման ու անվտանգ ապրելու իրավունքի համար պայքարն էր: Այսինքն նույնիսկ ԽՍՀՄ դաժանագույն համակարգը այդ խնդիրը չէր լուծել եւ Հայաստանից բաժանված նրա մասերումՙ Նախիջեւանում ու Ղարաբաղում հայությունը վտանգված էր: Եթե Նախիջեւանից հայկական տարրը արդեն դուրս էր մղված, այնտեղ կար միայն մեկ հայկական գյուղ, որն էլ իսկույն հայաթափվեց Ադրբեջանում հակահայկական շարժման ժամանակ, ապա Ղարաբաղի հայությունը դեռ կառչած էր իր հողին, ինչն էլ բախումների ու հետագայում լայնածավալ պատերազմի առիթ դարձավ:

(Շարունակելի)

Նախորդ գրառումը

ԵՐԿԱՐԱԿԱՆՋԻ ՀԱՄԱՌՈՒԹՅԱՄԲ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓԻՒՌՔ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆԱԽՕՐԷԻՆ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓԻՒՌՔ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆԱԽՕՐԷԻՆ

Լրահոս

Հայաստանի իշխանություններին թվում է, թե եթե իրենք ամեն ինչ մոռանան ու ջնջեն, աշխարհն էլ կմոռանա. քաղաքագետ

28/06/2026

Իսրայելի ԱԳՆ նախարար Գիդեոն Սարի ( גדעון סער | Gideon Saarի) այս հրապարակում-հայտարարությունը հայկական միջավայրում հակասական արձագանքներ գտավ, գրեթե ինչպես...

Բենիամին Նեթանյահուն աջակցում է ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին

28/06/2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ աջակցում է ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ

28/06/2026

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն...

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանին

28/06/2026

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև առափնյա ռադարային կայաններին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու...

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի...

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026

Հայտնի են ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյան հոգեհանգստի և հուղարկավորության...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական