Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՐԴԵՀ

18/08/2017
- 18 Օգոստոսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ այս տարվա հուլիսին այրվում էին պորտուգալական անտառները, իսկ Ստամբուլը հեղեղված էր ջրով, մեր ԱԻՆ-ը ուսումնական վարժություններ էր անցկացնում ամերիկյան եւ բրիտանական կազմակերպությունների ընկերակցությամբ, որոնց ընթացքում ցույց էր տալիս, թե որքան հմուտ է արտակարգ պատահարների ժամանակ, դրանք չեզոքացնելու եւ տուժածներին փրկելու-օգնելու գործում: Այդ ժամանակ ԱԻՆ-ը դեռ չգիտեր, որ ժամանակ անց այրվելու է Խոսրովի անտառը, ոչ ամբողջությամբ, իհարկե, ընդամենը 10 հազար հեկտար անտառային տարածք, կամ Խոսրովի անտառի տասը տոկոսը, ինչը, սակայն, մեր անանտառ երկրի համար մի անտառի արժեք ունի: Թե ո՞ւր կորան ուսումնական վարժանքների ժամանակ մեր փրկարարների ցուցաբերած հմտություները, երբ իրոք փրկելու կարիքը կար, դժվարանում եմ ասել, դժվար է ասել նաեւ, թե արդյոք այդ հմտությունները միայն բավարա՞ր են հրդեհ մարելու համար, մանավանդ որ մեր երկրում միայն Խոսրովի անտառը չէ, որ հրդեհվում էր:

Հիշո՞ւմ եք ապրիլը, այն ապրիլը, երբ մեր հովիվները ադրբեջանական անօդաչու թռչող սարք էին կործանում: Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչ էին խոսում նախքան այդ ապրիլը, դե մեր անհաղթ բանակի մասին, տարածաշրջանի ամենազորեղ բանակի մասին, դիրքերի անսասանության մասին, ավելի ռոմանտիկներըՙ առիթի դեպքում Բաքվում թեյ խմելու մասին անգամ, եւ, ի՞նչ եղավ ապրիլին: Ադրբեջանը տվեց Բաքվում թեյ խմելու հրաշալի առիթ, իսկ մենք ոչ միայն չօգտվեցինք դրանից, այլեւ շատ թալիշցիներ այսօր իրենց տներից հեռու են թեյ խմում, քանի որ իրենց տներում ապրելը վտանգավոր է դարձել, որովհետեւ իրենց տների ու հակառակորդի միջեւ ամայի տարածություններ կան, որոնք առաջ մերն էին, հիմա մերը չեն: Ուրեմն Բաքվում թեյ խմելու վստահությունը կուրացրել էր մեզ, այնքան, որ չէինք տեսնում, թե ինչպես էր Ադրբեջանը տանկեր ու հրետանի կուտակում սահմանին, ինչպես էր կենդանի ուժ կոտակում նույն վայրում, ինչպես էր նախապատրաստում հարձակումը, ինչ զենքով… Տեսանք արդեն հարձակվելիս, իսկ երբ հակառակորդին տեսնում ես միայն հարձակվելիս, ուրեմն նրան տեսնում ես նահանջիդ ճանապարհին: Փառք Աստծո, այդ նահանջը երկար չէր, բայց կարող էր եւ երկար լինել, կարող էր, քանի որ մենք պատրաստ չէինք, մենք ամենազորեղն ենք, ամենալավ զենքերով ու ամենաբարձր դուխով, բայց պատրաստ չէինք: Դրա համար էլ հովիվն էր այդ պատերազմի գլխավոր հերոսը…

Հետո, շատ ավելի ուշ, անձրեւ եկավ, սահմանից շատ հեռուՙ Երեւանում, մի ամբողջ օր, ըստ տվյալների այդ մեկ օրում Երեւանում այնքան անձրեւ եկավ, որքան գալիս է մեկ ամսվա ընթացքում, այն էլ անձրեւոտ ամիսներին: Պարզվեց, որ քաղաքապետարանը պատրաստ չէ այդ անձրեւին, ինչի արդյունքում մեքենաները դարձան նավակներ, այն էլ անհուսալի, խորտակվող: Իհարկե հետո ամեն ինչ ցամաքեց, բայց ոչ թե որովհետեւ քաղաքապետարանը սկսեց ավելի լավ աշխատել, այլ որովհետեւ անձրեւը դադարեցՙ ապացուցելով, որ մեր երկիրը անգամ անձրեւին պատրաստ չէ, էլ ուր մնաց պատերազմին:

Կամ կարկուտին, որն այս տարի մի քանի անգամ հարվածեց հայ գյուղացու բերքին, ընդ որում, ինչն ամենահատկանշական է, եղան գյուղեր, որտեղ կարկուտը մի քանի անգամ հարվածեց, ցույց տալով, որ մեր որոշ գերատեսչություններ ոչ միայն պատրաստ չեն կարկուտի դեմ պայքարին, այլեւ չեն էլ սովորում, թե ինչպե՞ս է պետք տանել այդ պայքարը: Ստիպված վարչապետը հանձնարարություններ տվեց, բայց վարչապետն այնքան շատ է հանձնարարություններ տալիս, որ մեր գերատեսչությունների ղեկավարները, արդարացիորեն, կարող են մոռանալ հերթականը, առաջնայինն ու երկրորդականը: Մանավանդ, որ իրենք որպես կանոն գյուղերում չեն ապրում, այլՙ «էլիտարներում», որտեղ կարկուտը չի հարվածում, բայց կարող է հարվածել… երկրաշարժը: Ի դեպ, դրան պատրա՞ստ ենք: Նկատի ունեմ գեղեցիկ շենքերի գեղեցիկ հագուստներով մարդիկ: Ասենք քանի՞ «էլիտար» շենք է կառուցվել, որի մասին կարող ենք վստահ ասելՙ սեյսմակայուն է…

Բայց մենք պատրաստ ենք, մենք, այսինքնՙ ռուսների հետ: Հրդեհը մարելու համար ռուսներից ինքնաթիռ կխնդրենք, պատերազմում հաղթելու համարՙ զենք, կարկուտի դեմ պայքարի համար էժան վարկեր, որ սուբսիդավորենք հայ գյուղացու վնասը: Մի խոսքով: Մենք պատրաստ ենք ռուսներից խնդրել, ու ամենակարեւորը նրանք են պատրաստ մեզ օգնել, մինչ մենք կհասկանանք, որ ավելի լավ է մի երկիր դառնանք: Դեռ չենք հասկանում, որքան էլ փորձում են սա մեզ հասկացնել ռուսները, մենք չենք հասկանում, երեւի, որովհետեւ հայերեն ենք խոսում, բայց դա էլ, կարծես թե, ժամանակի հարց է:

Մինչդեռ մեր ժամանակներն այնպիսին են, որ կարեւոր չէ, թե դու որքան հին ես, կարեւորն այն է, թե դու որքանով ես շարժվում ժամանակին համահունչ եւ որքանով ես պատրաստ վաղվան: Իսկ մենք պատրաստ չենք, մենք, այսինքն երկիրը, որը չի կարողանում հրդեհ մարել, իսկ պատերազմում հաղթում է դուխով, այսինքն արյամբ, շա՛տ արյամբ, մինչ երկրի քաղաքացիները, որոնք հայրենի բնության գրկում խմում են սահմանին կանգնած տղերքի կենացը ու դատարկ ապակե շիշը նետում խոտերի մեջ, արեւի տակ… Որքան շատ են այդ շշերը, այնքան շատ են խմել երկրի կենացը ու այդքան ամուր է երկիրը, որտեղ հրդեհ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԵՔԵՅԱՆՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ «ԱՐԱԳԱԾՈՒՄ»

Հաջորդ գրառումը

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՍԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական