Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

65 ՄԻԼԻՈՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՙ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԽՂՃԻ ՎՐԱ

07/07/2017
- 07 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Ամեն օր սարսափելի նկարներ են ցուցադրվում աշխարհի հեռուստատեսային եւ համակարգչային էկրանների վրա: ՄԱԿ-ի հաշվարկներով ռեկորդային 65 միլիոն մարդ անցած մեկ տարվա ընթացքում տեղահանվել է իր բնօրրանից եւ հանձնվել փոթորկոտ ծովերի, անապատային կիզիչ արեւի եւ ակնկալվող հյուրընկալ երկրների ներգաղթային գրասենյակների քմահաճույքին: Այդ տեղահանվածները խեղդվում են ծովերում, մահանում հյուծվածությունից կամ սովից, սպանվում վարձկան զինվորների եւ շահագործվում մարդկանց թրաֆիկինգով զբաղվողների կողմից: Նրանք զոհերն են քաղաքական մեքենայությունների եւ «վարչակարգեր փոփոխելու» նպատակահարմարությունների, այլ խոսքովՙ մարդածին, մարդու ձեռքով ստեղծված դժբախտությունների:

Եթե մարդկությունն ապրեր որոշակի սկզբունքների եւ համոզմունքների համաձայն, նշված ներգաղթյալների մեծ մասն այժմ կգտնվեին իրենց բնօրրաններում եւ կվայելեին իրենց արժանապատիվ ու անվտանգ կյանքը, նույնիսկ եթե ստիպված լինեին հանդուրժել աղքատությունը:

Փախստականների շրջանում ամենախոցելիները երեխաներն են: Նրանք վարակվում են խիստ տարածված հիվանդություններով, ենթարկվում թերսնուցման, բռնաբարության, բռնի աշխատանքի եւ անուշադրության, որոնցից յուրաքանչյուրն էլ կարող է նրանց մահվան դուռը հասցնել: Հունիսի 20-ին նշվող փախստականների համաշխարհային օրը հիանալի առիթ էր մի րոպե խորհրդածելու զրկանքների միջով անցած այդ մարդկանց ճակատագրի մասին: Նրանց դուրս են հանել իրենց հայրենիքից եւ գցել քաղաքականության հորձանուտը: Երբեմն նույնիսկ նրանց ենթադրյալ պաշտպաններն են շահագործում նրանց, փորձելով որոշակի շահութաբաժին ստանալ նրանց դժբախտությունից:

Մինչ մարդկությունը արագ առաջընթաց է արձանագրում տեխնոլոգիաների բնագավառում, այն նույնքան արագությամբ կորցնում է իր խիղճը եւ վերադառնում դեպի քարե դար:

Մենք լողափերում հյուծված կանանց եւ մահացած երեխաների դեմքերն ենք տեսնում եւ անմիջապես շրջում հեռուստատեսային ալիքըՙ գտնելու համար առավել զվարճալի ծրագրեր, որպեսզի գիշերն ավելի խորը քնենք:

Սակայն փախստականների, տարագրյալների հարցը դառը հիշողություններ է արթնացնում բոլոր նրանց մտքերում ու հոգիներում, որոնք (կամ նրանց ծնողները, տատիկներն ու պապիկները) ենթարկվել են նման ստրկացուցիչ փորձությունների: Նրանց թվում են հայերը, որոնք իրենց պատմության ամբողջ ընթացքում պանդխտության ցուպն են քարշ տվել: Նույնիսկ մի ամբողջ մշակույթ, գրականություն եւ երաժշտական արվեստ է նվիրված փախստականների, տարագրյալների փորձառություններին:

Հայերից շատերի համար հեռուստատեսությամբ ցուցադրվող այդ պատկերները ցավալիորեն իրական են եւ քաջածանոթ: Դրանք մեր չափազանց զգայուն լարերին են դիպչում եւ հիշեցնում մեզ մեր ծնողների եւ պապիկ-տատիկների ճակատագրերի մասին: Փոքրիկ աղջնակը, որին դուրս հանեցին Սիրիայում փլուզված շենքի փլատակների միջից, հիշեցնում է ինձ իմ հարազատ մորը, որ բառացիորեն քայլելով անցել էր ամբողջ Դեր Զորի անապատը եւ հրաշքով ողջ մնացելՙ կորցնելուց հետո իր ընտանիքի 40 անդամներին:

Հակառակ Հայոց ցեղասպանության ընթացքում տեղի ունեցած հարկադրված մահվան քարավանների հետ կապված սարսափներին, մոտ 15 տարի առաջ ստիպված եղա շրջագայելու բոլոր այն քաղաքներն ու գյուղերը, որտեղով անցել էին իմ մոր ընտանիքի անդամները. Հալեպ, Քամիշլի, Մարկադե, Դեր Զոր, Ռաքքա եւ այլն:

Օգոստոսյան կիզիչ արեւի տակ մարդ հազիվ 10-15 րոպե կարող է մնալ Դեր Զորի սպիտակ ավազների վրա: Ապշեցուցիչ է, թե ինչպես տարագրվածներից ոմանք կարողացան ողջ մնալ 3-4 տարի այնտեղ անցկացնելուց հետո: Բայց դա նաեւ բացատրում է, թե որքան մարդ չդիմանալով կնքեց իր մահկանացուն, կամ խեղդամահ եղավ Եփրատի ջրերում, որտեղից արգելված էր ջուր խմել:

Այսօր, փախստականներն ամբողջ աշխարհով մեկ են սփռված, փախչելով պատերազմական գոտիներից, հետապնդումներից, առեւանգումներից եւ ամեն տեսակի այլ աղետներից, որ հզոր պետությունները բերել են իրենց երկրներին: Սիրիան, Իրաքը, Լիբիան, Եմենը, Հարավային Սուդանը, Նիգերիան, Միանմարը, Սոմալիան, Շրի Լանկան, Աֆղանստանը եւ շատ ուրիշ երկրներ դարձել են ձախողված պետություններ եւ չեն կարողանում պաշտպանել իրենց քաղաքացիներին:

Փախստականների խնդրի հետ բախվել է նաեւ Հայաստանը, որն արդեն ապաստան էր տվել Բաքվից եւ Սումգայիթից գաղթած 300 հազար մարդկանց, որոնք այլեւս չկարողանալով ապրել այդ վայրերումՙ ցրվել էն աշխարհով մեկ:

Վերջին տարիներին Հայաստանը 22 հազար փախստական ընդունեց Սիրիայից: Անցյալ տարվա ապրիլյան դեպքերից հետո 2 հազար հայեր Ղարաբաղից տեղափոխվեցին Հայաստան:

Համաշխարհային կազմակերպությունները միջոցներ չունեն դիմակայելու փախստականների այս գլոբալ հոսքին: «Մեր աչքերի առաջ տարրական դպրոցի մի ամբողջ սերունդ կորցնում է ուսում ստանալու հնարավորությունը, մինչեւ միջազգային հանրությունը տեղից շարժվի», ասաց վերջերս «Նյուսուիքին» անգլիական «Save the Children» (Փրկեք երեխաներին) կազմակերպության գործադիր տնօրեն Քեյվին Ուոտկինսը , ավելացնելովՙ «Դժվար է ճշգրիտ թվեր նշելը, բայց մոտ 10 միլիոն փախստական երեխա, գլոբալ առումով, կա՛մ դպրոց չի հաճախում ընդհանրապես, կամ էլ ստիպված է կիսատ թողնել ուսումը»:

Դեռ բավական չէ, որ երեխաները չեն կարողանում դպրոց հաճախել Սիրիայում ռմբակոծությունների պատճառով. որոշ երկրներում դպրոցնե՛րն են դարձել դիտավորյալ ավերումի թիրախ, որպեսզի չկրթված երեխաներին ետ տանեն դեպի… խավարի դարաշրջանները:

Այսպես, «Բոկո հարամ» կոչվող իսլամական արմատական կազմակերպությունը Նիգերիայում ավերել է ավելի քան 1,400 դպրոց: Սաուդյան ռմբակոծությունների հետեւանքում Եմենում ավերվել է մոտ 1000 դպրոց:

Ուոտկինսն այդ հարձակումները որակել է «պատերազմական հանցագործություններ»:

ՄԱԿ-ը հայտարարել է, որ փաստահավաք մի խումբ է ստեղծում, որպեսզի հետագայում պատասխանատվության կանչի Սիրիայում կատարվող պատերազմական հանցագործությունների հեղինակներին: Մեծ Բրիտանիայի Մետրոպոլիտեն ոստիկանությունը սկսել է հետաքննել եմենյան հակամարտությունում Սաուդյան Արաբիայի գործած պատերազմական հանցագործությունները: Նիգերիայում հետաքննություն է անցկացնում Միջազգային դատարանը:

Նման փաստահավաք առաքելությունները, ի վերջո վերածվում են «քաղաքական ֆուտբոլի», որի ընթացքում ուժեղ ու հզոր պետությունները օգտագործում են այդ տվյալները պատժելու համար իրենց թշնամիներին: Վավերական փաստերի ոչ մի քանակություն չի կարող ազդել Սաուդյան Արաբիայի վրա, որը վերջերս 110 միլիարդ դոլարի ռազմական պայմանագիր կնքեց Մ. Նահանգների հետ եւ տարածաշրջանում ավերածություններ գործելու Թրամփի վարչակազմի թույլտվությունը ստացավ: Ավելին, կարծես չբավականանալով տարածաշրջանի արյունահեղությամբ, խոսակցություններ են շրջում, որ Իրանում նախատեսվում է «վարչակարգի փոփոխություն» իրականացնել Թրամփի համախոհների կողմից:

Թուրքիան իր սեփական քաղաքական խաղերն է ի գործ դնում սիրիական փախստականներին օգտագործելով որպես սակարկության միջոցի: Ըստ տեղեկությունների 2,9 միլիոն փախստականներ ապաստան են գտել Թուրքիայում: Անկարայի կառավարությունը լայնորեն բացեց իր դարպասները, որպեսզի փախստականներով հեղեղի եվրոպական երկրները, մինչեւ որ վերջիններիս կառավարությունները խնդրեցին նրան դադարեցնել հոսքը: Թուրքիան դրա դիմաց կարողացավ Եվրոպայից կորզել 3 միլիարդ դոլար: Փոխանակ պատժելու Թուրքիային փախստականների խնդրի գլխավոր մեղավորը լինելու համար, Եվրոպան փաստորեն միայն կարողացավ այդքան մեծ գումար տրամադրելով նրան լռեցնել:

Թուրքիան վարժեցրեց, զինեց եւ սանձազերծեց «Իսլամական պետության» ծայրահեղականներին, որպեսզի ապակայունացնեն Սիրիան, պատճառ դառնալով փախստականների ներկա անմխիթար վիճակին:

Երբ թուրք լրագրողները վերջերս բացահայտեցին, թե ինչպես են թուրք զինվորականներ ISIS-ին զինամթերք մատակարարում, իշխանությունները նրանց դավաճաններ որակեցինՙ «պետական գաղտնիքը» հրապարակ հանելու համար: Ուրիշ ոչ մի երկրում լրագրողներն այնքան խիզախ չէին գտնվել բացահայտելու համար իրենց կառավարությունների կեղտոտ գործերըՙ պատերազմներ հրահրելու, սով ու թշվառություն տարածելու եւ փախստականների խնդիրներ առաջացնելու աշխարհով մեկ:

Քաջ գիտակցելով քաղաքականության բնույթը, հեռանկարում մարդու ձեռամբ ստեղծված այս ողբերգություններին ոչ մի ավարտ չի նշմարվում: ՄԱԿ-ը, ոչ-կառավարական կազմակերպությունները (NGO-ները) եւ բարի կամքի տեր մարդիկ համապատասխան լծակներ չունեն այս իրադրությանը վերջ տալու համար:

Պատերազմները հրահրվում են, երկրները մասնատվում, փախստականները հեղեղում են աշխարհը, երեխաները շահագործվում են եւ սպանվում: 65 միլիոն սպի է դրոշմված համայն մարդկության խղճի վրա, որը կարծես անզգա է դարձել ցավալի իրականության նկատմամբ:

Կառավարություններն են մեղավոր, եւ նրանց հնազանդ լրատվամիջոցները, որոնք չեն համարձակվում քողազերծել ստեղծված ողբերգության արմատները: Իսկ աշխարհի մյուս հատվածը հանգիստ խղճով քնում է գիշերները հեռուստատեսության ալիքը փոխելուց կամ իրենց համակարգիչների էկրաններին մեկ ուրիշ, ավելի հաճելի պատմությունների հետ հաղորդակցվելուց հետո:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Նկար 1. Հոդվածագիրը Մարկատեում եւ Եփրատ գետի կամրջի վրա: Ուղեկիցը մատներով փորում է հողը 1915թ.-ի հայ նահատակների ոսկորներ հավաքելու:

Նախորդ գրառումը

ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԻԾԸ ԿԲԱՐԴԱՑՆԻ ԱԴՐԿՈՎԿԱՍԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՏԵՂԵԿԱԳԻՐՔՙ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՏԵՂԵԿԱԳԻՐՔՙ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐ»

Լրահոս

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է...

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Տուրիստները խնդրում են, որ գոնե իրենց համար բացենք գործարանը, բայց բոլորին ստիպված մերժում ենք. կոնյակի գործարանի զբոսավար

13/07/2026

Երկուշաբթի օրվանից բավականին մեծաթիվ խմբեր ենք ունեցել գրանցված, բայց անգամ չենք կարողացել ասել, որ գործարանը փակ է, և չենք կարող...

Առանց աշխատելու ո՞նց ենք պահելու մեր ընտանիքները. թող բացեն գործարանը. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

Մի շաբաթից ավելի է՝ պարապուրդի մեջ ենք, ոչ մի պատասխան չունենք։ Գլխավոր տնօրենը չի կարողանում պատասխանել՝ սա ինչքան է տևելու,...

Փաշինյանին «անհարմար» հարց տված մանկաբարձ-գինեկոլոգին աշխատանքից ազատեցին. 21 տարի այդ հաստիքն ունեին, հիմա չունեն

13/07/2026

Փաստաբան Տաթև Սողոյանը հայտնում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ մայիսի 18-ին,  Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանին մոտեցած, 44-օրյա պատերազմում  անհետ կորածների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական