Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՆՔ ԱՏՈՒՄ ԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ

16/06/2017
- 16 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Մինսկի խմբի այս անգամվա տարածաշրջանային շրջագայությունը, կամ, որպեսզի եռանախագահները մեզանից շատ չվիրավորվեն, այցելությունը սկսվեց հունիսի 10-ինՙ Երեւանում: Սկզբում նրանք եղան ՀՀ ՊՆ-ում, հետո ԱԳՆ-ում, եւ վերջում համանախագահաներին ընդունեց ՀՀ նախագահը: ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանը համանախագահներին ասել է, որ Հայաստանը ողջունում է եռանախագահների վերջին հայտարարությունը, քանի որ, հիշում ենք, այն հասցեական էր եւ առաջին անգամ Մինսկի եռյակն ընդունել ու իր հայտարարության մեջ գրել էր, որ ադրբեջանական կողմն է նախահարձակ գործողությունների դիմել: Հատկանշական է, որ արդեն ԱԳՆ-ում նախարար Էդվարդ Նալբանդյանը եռանախագահներին ասել է, որ, ճիշտ է, հասցեական հայտարարությունները կարեւոր են, բայց դրանք բավարար չեն Ադրբեջանին սանձելու համար, եւ հայկական կողմը համանախագահներից ակնկալում է կոնկրետ, հասցեական գործողություններ: Սա շատ կարեւոր տարր է ԼՂ հարցով քննարկումների կամ բանակցությունների զարգացման դինամիկայում, քանի որ, եթե առաջ, երբ չէր հնչել այդ հասցեական հայտարարությունը, Հայաստանն, այդ թվում ի դեմս ԱԳ նախարարի, ակնկալում էր, որ համանախագահները կոնկրետ հասցեական հայտարարություններ կանեն, ապա այժմ, երբ նման հայտարարություն հնչել է, Երեւանն ակնկալում է եռանախագահներից կոնկրետ գործողություննե՛ր:

Նախագահ Սարգսյանին հանդիպելուց հետո Մինսկի եռյակը գնաց Ստեփանակերտ, որտեղ նրանց ընդունեց նախագահ Բակո Սահակյանը : Վերջինս եռանախագահների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը, Բաքվի կողմից միջնորդական առաջարկություններն արհամարհելու նախադեպային գործողություններին եւ առհասարակ շփման գծում իրադրությանը:

Ստեփանակերտից հետո եռանախագահները մեկնել են Բաքու, որտեղ նրանցՙ դեմքի բարի արտահայտությամբ, սպասում էին Ալիեւը, Մամեդյարովը եւ Հասանովը: Բայց մինչ այդ, Ստեփանակերտում համանախագահներից ռուսաստանցի Իգոր Պոպովն արել է մի շատ ուշագրավ հայտարարություն: Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է նոր միայն Մինսկի եռյակը հասցեական հայտարարություն անում, այն պարագայում, երբ Ադրբեջանն առաջ տեղի ունեցած միջադեպերում էլ էր նախահարձակ կողմը, Պոպովն ասել է. «Մեր հայտարարություների նպատակն այն է, որ խաղաղություն լինի եւ կողմերին մոտեցնենք դրան, հետեւաբար մեր բոլոր հայտարարություններն էլ հասցեական են եղել»: Այս պարզաբանումը շատ կարեւոր է, քանի որ, որքան էլ հակառակն ուզենք Երեւանում, կամ Ստեփանակերտում, Մինսկի խմբի համանախագահ երկրները, որքան էլ մեզ բարեկամ լինեն, ամենեւին էլ նպատակ չունեն օգնել Հայաստանինՙ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի: Պոպովը հրաշալի ձեւակերպել է խմբի առաքելությունը, «որ խաղաղություն լինի», «կողմերը մոտենան դրան», իսկ մենք հո գիտե՞նք, որ գործ ունենք այնպիսի կողմերի հետ, կամ այնպիսի կողմեր ենք, որ ամենեւին էլ կարեւոր չէ, թե ո՞վ է առաջինը խախտում հրադադարը, քանի որ այդ հրադադարը, թեկուզ այս տեքսով, ամենեւին էլ չի բնորոշում հայ-ադրբեջանական գոյություն չունեցող միջպետական, միջազգային հարաբերությունները, որոնք պատերազմական են: Ու որքան էլ մեր ու նրանց երկրում մարդիկ հայտարարեն, թե պատերազմը չարիք է (այն իսկապես չարիք է), հռետորաբար հարցնեն, թե ե՞րբ է այս ամենն ավարտվելու, իրականում ոչ մենք, ոչ նրանք այդ վերջանալուն պատրաստ չենք, ավելինՙ ե՛ւ մենք, ե՛ւ նրանք, կարծում ենք, որ մյուս կողմին անպայման դեռ պետք է պատժել:

Իսկ Մինսկի խմբում լուրջ երկրներ են, լուրջ դիվանագետներով: Նրանք հրաշալի տեսնում, հասկանում, զգում են հայ-ադրբեջանական ներքին տրամադրությունները, եւ գիտենք, որ այս հակամարտության մեջ մեղավոր են բոլոր կողմերը, եթե ոչ նախահարձակ գործողությունների դիմելու տեսակետից, ապա հաստատ միմյանց հանդեպ ատելության չափով, եւ որն ամենակարեւորն էՙ այդ ատելությունն ամենեւին էլ չնվազեցնելու ցանկությամբ: Իսկ ատելությամբ խաղաղություն չի լինում, ատելությամբ անգամ հրադադարը պատերազմ է:

Ես իհարկե հասկանում եմ, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը ու Ֆրանսիան, եւ այս երկրներից յուրաքանչյուրը սեփական ուժերով կարող է ե՛ւ զսպել, ե՛ւ պատժել, ե՛ւ սանձել Բաքվին, նրանից ընդհուպ ու վերջնականապես պոկելով հայկական Արցախը, որտեղ մենք տներ կկառուցենք, այգիներ կտնկենք, որդիներ կունենանք, ՏՏ ոլորտը կզարգացնենք, նաեւ քարանձավային զբոսաշրջությունը, բայց անգամ դա չի լուծելու այս հիմնահարցը: Չի լուծելու, որովհետեւ յուրաքանչյուր արցախցի միշտ ունենալու է մի ադրբեջանցի հարեւան, որին ատելու է եւ որն իրեն է ատելու, իսկ ատելությունը գործողության դրդող ամենաանմիջական զգացողությունն է, թերեւս:

Այնպես որ, եթե անգամ այս հիմնահարցը լուծում ունի, ապա այն անհաղթահարելի բարդ է. դրա համար պահանջվում է, որ մենք չատենք ադրբեջանցիներին, բայց նախՙ իրենք մեզ չատեն, բայց նախՙ մենք նրանց չատենք, չէՙ նախ նրանք մեզ չատեն… Հ. ԱՖՅԱՆ

Նախորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՇԽԱՐՀՆ ԱՅՍՔԱՆ ԾՈՒՌ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՄԻՍԵԶՈՆ Է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՄԻՍԵԶՈՆ Է

Լրահոս

Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

17/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը եւս 3 ամսով։ Նշենք, որ այսօր ավարտվեց...

«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից

17/07/2026

«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից: Այս մասին ArmeniaSputnik-ին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր թեկնածու Ագնեսա...

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. ՀՀ ԱՆ

17/07/2026

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է...

Թուրանի հեռանկարի երաշխիքը. Հակոբ Բադալյան

17/07/2026

Թրիփը մեր երաշխիքն է, որ Թուրան չի լինելու։ Սա ասում է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը։ Հիշեցնեմ, ի դեպ,...

ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»

17/07/2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կադրային փոփոխությունների շարքը կարող է շարունակվել, և...

Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»

17/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական