Երկուշաբթի, Հուլիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԵՅՎԻԴ ՖԻԼԻՊՍԻ «ԱՆՀՈՒՍԱԼԻ ԴԱՇՆԱԿԻՑԸ» ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ՀԱՏՈՐԸ

09/06/2017
- 09 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Ամերիկացի քաղաքագետ, միջազգային հարաբերությունների մասնագետ Դեյվիդ Ֆիլիպսը շարունակում է հանդես գալ դասախոսություններով եւ ներկայացնել իր վերջին, «Տրանսէկշըն» հրատարակչատան կողմից 2017-ին հրատարակված «An Uncertain Ally: Turkey Under Erdogan՛s Dictatorship» ( «Անհուսալի դաշնակիցը: Թուրքիան Էրդողանի բռնատիրության ներքո» ) խորագրով վերլուծական հատորը, որն ըստ հրատարակչատան կայքի բնորոշման «անկեղծ մեղադրական ակտ է» ուղղված Էրդողանի հասցեին, ում հեղինակը «բռնատեր» է անվանում:

Նա գրքի սկզբում ներկայացնում է ժամանակակից Թուրքիայի զարգացումները սկսած սառը պատերազմի տարիներին որպես Մ. Նահանգների դաշնակից, «աշխարհիկ եւ արեւմտամետ ժողովրդավարական երկիր», որը խնդրահարույց էր, քանի որ 1938-ից հետո ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) հետզհետե անցնում էր կոռումպացված եւ ինքնանպատակ առաջնորդների ձեռքը, որոնք էլ ստեղծեցին «խորքային պետությունը», որը դարձավ ստվերային հզոր իշխանություն: «CHP-ն երկիրը ղեկավարում էր երկաթե բռունցքով», գրում է Ֆիլիպսը, որ շարունակելով անցնում է 2002-ին իշխանության գլուխ եկած «Արդարություն եւ բարգավաճում» (AKP) կուսակցության բարեփոխությունների մասին նշել: «Այդ կուսակցության առաջնորդ Էրդողանը ճշգրիտ ազդանշաններ ուղարկեց, որ արեւմտյան արժեքներին հետեւելով ստեղծելու է ավելի ազատական մի երկիր»: Նա հավաստիացրեց, որ իսլամական եւ արեւմտյան արժեքները կարող էին միասին գոյատեւել, խոստացավ մարդու իրավունքները պաշտպանել, հետամուտ եղավ տնտեսական բարեփոխումներ իրականացնելուն, փորձ արեց Եվրոմիությանը անդամակցելու եւ նույնիսկ բանակցություններ վարելու քուրդերի հետ:

Հատորի հաջորդ մասերում Ֆիլիպսը ցույց է տալիս, թե ինչպես պատեհապաշտ Էրդողանը դարձավ բռնապետ: «Նրա եվրոպական զգեստավորումը ինքնանպատակ էր: …Նա Թուրքիան վերածեց մի հսկայական գուլագի… եւ բացահայտեց իր մեջ նստած Ստալինին», գրում է Ֆիլիպսը, իրար հետեւից շարադրելով Էրդողանի հակաամերիկյան քայլերը Իրաքում, Սիրիայում եւ այլուր: «Էրդողանը դարձել է «անհուսալի դաշնակից» եւ նրա բնավորության կամ գործադրած քայլերի մեջ ոչինչ չկա հավաստիացնելու, որ նա հաշտության ճանապարհը կընտրի այսուհետ», եզրակացնում է Ֆիլիպսը:

Դեյվիդ Ֆիլիպսը մեծ փորձ ունի քաղաքական վերլուծություններ անելու: Նա անդրադարձել է ինչպես Իրաքի («Losing Iraq: Inside the Postwar Reconstruction Fiasco» (2011): «Կորցնելով Իրաքը: Հետպատերազմյան վերակառուցման աշխատանքների Ֆիասկոյի ներքին ծալքերը»), այնպես էլ Կոսովոյի («Liberating Kosovo: Coercive Diplomacy and U.S. Intervention» (2012): «Ազատագրելով Կոսովոն: Հարկադիր դիվանագիտություն եւ Մ. Նահանգների միջամտություն») եւ Քուրդիստանի իրադարձություններին («The Kurdish Spring: A New Map of the Middle East» (2015): «Քրդական գարունը: Մերձավոր Արեւելքի նոր քարտեզը»):

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի պատասխանատու աշխատակիցներից Արամ Արքունի հետ զրուցելիս Ֆիլիպսը խոստովանել է, որ ընտանիքը Մ. Նահանգներ է եկել Մինսկից 20-րդ դարի սկզբներին եւ զբաղվել շապկագործությամբ, որը հետագայում խոշոր ընկերության է վերածվելՙ «Phillips-Van Heusen Corporation» անունով:

«Երբեք չենք մոռացել մեր համեստ ծագումը», ասել է նա: Նրա նախնիները Նյու Յորքում հիմնել են «Բեթ Իսրայել հիվանդանոցը», իսկ հայրը հիմնել է «Ամերիկահրեական միջազգային ծառայությունը»:

Նա պետքարտուղարությունում երբեք պաշտոնապես չի աշխատել, բայց ժամանակ առ ժամանակ հատուկ կարգավիճակով եղել է խորհրդական ամերիկյան տարբեր վարչակազմերի պետական այրերի (Քլինթոն, Բուշ, Օբամա, եւյլն): Աշխատել Բալկաններում, Հնդկաստանում, Շրի Լանկայում եւ այլուր: «Գործել եմ այնպես, ինչպես իմ խիղճն է թելադրում: Եթե կառավարության անդամներից մեկը խնդրել է կատարել մի քայլ, որ իմ սկզբունքների դեմ է եղել, ես հրաժարվել եմ հնազանդվել», նշել է նա:

Դեյվիդ Ֆիլիպսը գործուն դերակատարություն է ունեցել ժամանակին հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման (TARC) գործում: «Այդ ժամանակ պայմանները Թուրքիայում տարբեր էին, երկխոսության հնարավորություն կար: Այսօր քաղաքացիական հասարակությունը ազատորեն չի կարողանում գործել կառավարության ճնշողական քաղաքականության հետեւանքում»: Նշել է նա ավելացնելով, որ ինքը «ցեղասպանություն» բառը հաճախ է օգտագործում, երբ խոսք է գնում 1915-ի մասին: Նա խստորեն քննադատել է թուրքական կառավարության նենգ միջամտությունը հայոց նոր պատրիարքի ընտրության գործընթացում: Նա կոչ է արել ամերիկյան կառավարությանը ավելի ակտիվ համագործակցություն ցուցաբերել Հայաստանի եւ Ղարաբաղի հետ: «Մենք չենք ցանկանում տեսնել մեկ ուրիշ ցեղասպանություն իրագործված Ադրբեջանի ագրեսիվ կառավարության կողմից», եզրակացրել է Ֆիլիպսը:

Նախորդ գրառումը

ՉԻՆԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ԳԱԶԸ ԿՀԱՍՑՆԵՆ ԵՄ

Հաջորդ գրառումը

ԲԺՇԿԱՊԵՏԻ ԿՏԱԿԸ. ՄԱՍՈՒՆՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԲԺՇԿԱՊԵՏԻ ԿՏԱԿԸ. ՄԱՍՈՒՆՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Լրահոս

«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում

20/07/2026

Հայաստանում առաջարկվում է «Պատիվ ունեմ» ծրագիրը ներդնել նաև Ազգային անվտանգության ծառայությունում՝ հնարավորություն տալով բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին ուսումնառության ընթացքում զինվորական...

Ի գիտություն մրցույթից դուրս մնաղցած դիմորդներին. ԿԳՄՍՆ հայտարարությունը

20/07/2026

Գնահատման և թեստավորման կենտրոնը հուլիսի 20-ից կազմակերպում է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի) հայտագրման գործընթացը: Հայռտնում են ՀՀ ԿԳՄՍ...

Հայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գները

20/07/2026

Հայաստանում առաջարկվում է սահմանել հանրային ծառայությունների ոլորտներում կիրառվող ջրի, բնական գազի, էլեկտրաէներգիայի և այլ չափման սարքերի ստուգաչափման գները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էկոնոմիկայի...

Արեգնազ Մանուկյանի երկամսյա կալանքի դեմ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ դատարան

20/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան ընդդեմ առաջին ատյանի դատարանի կողմից...

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնապես հաստատվել է

20/07/2026

Մեծ Մանչեստրի նախկին քաղաքապետ Էնդրյու Բըրնհեմը կստանձնի վարչապետի պաշտոնը: Բուքինգհեմյան պալատը պաշտոնապես հաստատել է, որ Էնդրյու Բըրնհեմը հանդիպել է Չարլզ...

«Նիկոլ Վովայի, հրապարակային ներկայացրեք 2020թ. պատերազմի համար Բաքվի ներկայացրած մեղադրանքի մասին Ձեր դիրքորոշումը». Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20/07/2026

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ուղերձը Բաքվի բանտից։ Իր ուղերձում Մանուկյանը, մասնավորապես, հայտարարել է....

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական