Երկուշաբթի, Հուլիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԻՆԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ԳԱԶԸ ԿՀԱՍՑՆԵՆ ԵՄ

09/06/2017
- 09 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Պ. Ք.

Ռուսաստանի մասնակցությունը հարցականի տակ է

Աշխարհակարգն արագորեն փոխվում էՙ փոխելով նաեւ պատկերացումները ավանդական եվրոպակենտրոնության կամ ամերիկակենտրոնության մասին: Մի շարք փորձագետներ «Արաբական գարնան» դեպքերը վերլուծելիս հաճախ անտեսում են Չինաստանի հարաճուն դերը Մերձավոր եւ Միջին Արեւելքի տնտեսության մեջ: Մինչդեռ The Economist հանդեսի 2014 թ. տվյալների համաձայն Չինաստանը Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Օմանի, Քաթարի եւ Եգիպտոսի հետ կատարվող առեւտրի ծավալներով գերազանցել է ԱՄՆ-ին: Միայն Թուրքիայի հետ ՉԺՀ առեւտրաշրջանառությունը գումարային արտահայտությամբ 238 մլն-ից հասել է 27,7 մլրդ դոլարի:

Առեւտրում Մերձավոր Արեւելքի տարածքում ամերիկացիները ՉԺՀ-ին գերազանցում են միայն Իսրայելի եւ Քուվեյթի հետ կատարվող առեւտրում, իսկ Հորդանանի դեպքում ցուցանիշները հավասար են, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Չինաստանը նախատեսում է մինչեւ 2023 թ. Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների առեւտրաշրջանառության ծավալը հասցնել 240 մլրդ դոլարից 600 մլրդ: Այստեղ կարեւոր դեր է խաղում Պարսից ծոցի երկրների հետ ազատ առեւտրի գոտու ստեղծումը: Չինաստանի տրամաբանությունը տվյալ դեպքում կապված է Պարսից ծոցի երկրներից նավթի եւ հեղուկ գազի ներմուծումից իր կախվածության հետ, որոնք ՉԺՀ տնտեսական աճի նախապայմանն են:

Չինաստանի ազդեցությունն ուժեղանում է ոչ միայն ԱՄՆ-ի հետ նրա հարաբերություններում: 2016 թ. տվյալներով ՉԺՀ-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ Գերմանիայի գլխավոր արտաքին առեւտրական գործընկերը, նշում է Deutsche Welle ռադիոկայանը: Այսինքն Պեկինը Վաշինգտոնին երրորդ տեղն է գցել Փարիզից հետո:

Ներկայումս որպես գլոբալացման առաջատարներ հանդես են գալիս Չինաստանն ու Գերմանիան, այլ ոչ թե ԱՄՆ-ը: Ս.թ. հունիսի 1-ին Բեռլինում ՉԺՀ վարչապետ Լի Կեցյանը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պայմանավորվեցին արագացնել ՉԺՀ-ԵՄ ներդրումային համաձայնագրի ստորագրումը: Մերկելի խոսքերովՙ Գերմանիան մեծ կարեւորություն է տալիս ստորագրվելիք պայմանագրին, որը կնպաստի ՉԺՀ-ԵՄ ազատ առեւտրի գոտու ստեղծմանը, նշում է «Սինհուա» գործակալությունը: Հատկանշական է, որ Գերմանիա-Չինաստան հարաբերությունները բարելավվում են Եվրոմիությանը Ազատ առեւտրի անդրատլանտյան գոտու պայմանները պարտադրելու ԱՄՆ-ի ջանքերի ձախողման պայմաններում:

Պեկինը նաեւ նախատեսում է Բրյուսելի հետ համագործակցել օդանավաշինության եւ հրթիռաշինության ասպարեզներում: Բեռլինից եւ Բրյուսելից հետ չի մնում Լոնդոնը, որը ՉԺՀ-ի հետ հարաբերությունները խորացնելով հույս ունի վերջ դնել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ազդեցությանը Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայում: Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոոնդը Պեկինում «Մետաքսի նոր ճանապարհին» նվիրված համաժողովում հայտարարեց, որ ֆինանսական խոշորագույն կենտրոն հանդիսացող Լոնդոնը կարող է օժանդակել Չինաստանի առեւտրային նախաձեռնությանը: Նրա խոսքերով, Brexit-ից հետո Չինաստանը կդառնա Մեծ Բրիտանիայի բնական գործընկերը:

Մեծ Բրիտանիան հետաքրքրում է նաեւ Թուրքիային, որի տնտեսության նախարար Չեյբեկչին մարտի 8-ին Լոնդոնին առաջարկեց ստեղծել ազատ առեւտրի գոտի:

Ներկայումս Մերձավոր եւ Միջին Արեւելքում Չինաստանի ազդեցության ցուցիչը Անկարա-Պեկին հարաբերություններն են, որոնք ներհակ են տարածաշրջանում Ռուսաստանի շահերին: Բանն այն է, որ 2016 թ. դեկտեմբերին ՉԺՀ նախաձեռնությամբ ստեղծված Ենթակառույցների եւ ներդրումների ասիական բանկը 600 մլն դոլար հատկացրեց Անդրանատոլիական գազամուղի (TANAP) կառուցմանը, որով ադրբեջանական եւ թուրքմենական գազը Եվրոմիություն կհասնի շրջանցելով Ռուսաստանը: TANAP-ը ոչ միայն կուժեղացնի Ադրբեջանի տնտեսությունը, այլեւ կապահովի Թուրքիայի եւ Հարավային Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, կարծում է վերոհիշյալ բանկի փոխնախագահ Պանդիանը : Հայտնի է, որ Հարավային գազային միջանցքը բաղկացած է Վրաստանով անցնող Հարավկովկասյան գազատարից, որը Թուրքիայում վերածվում է TANAP-ի: Վերջինս էլ Հունաստան, Ալբանիա եւ Իտալիա կհասնի Անդրադրիատիկյան գազամուղով: Այդ նախագծերի գլխավոր մասը շահագործման կհանձնվի արդեն 2018-ին:

Մայիսի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Էներգետիկայի յոթերորդ Կասպյան միջազգային ցուցահանդեսում հայտարարեց, որ Հարավկովկասյան գազամուղը պատրաստ է 85 %-ով: Գազամուղը Ադրբեջանը միացնում է Վրաստանին: Հաջողությամբ իրականացվում է նաեւ 2012 թ. համաձայնեցված TANAP նախագիծը, որը պատրաստ է 72 %-ով: Անդրադրիատիկյան գազամուղի կառուցման մակարդակը 42 % է: Ալիեւի խոսքերից պարզ է դառնում, թե վերջին տարիներին Եվրոմիությունը եւ Թուրքիան ինչու էին խոչընդոտում «Թուրքական հոսքի» կառուցմանը:

Հատկանշական է, որ վերոհիշյալ բանկի վարկը տրամադրել է Ադրբեջանական Southern Gas Corridor ընկերության գրավի դիմաց: Իսկ այդ բանկի վարկի տրամադրումից մի քանի օր առաջ Համաշխարհային բանկը իր հերթին 800 մլն դոլար էր հատկացրել TANAP-ի շինարարությանը, որից 400 մլն-ը ստացավ Turkey՛s Petrolium Pipeline Corporation-ը, իսկ մնացածըՙ Azerbaijan՛s Southern Gas Corridor ընկերությունը: Այսինքն, չինական եւ ամերիկյան կապիտալները գործում են միացյալ ուժերովՙ փորձելով Եվրոպայի գազի շուկայում թուլացնել Ռուսաստանի դիրքերը: Եվ ոչ միայն նրանք. TANAP-ի բաժնետոմսերի 12 %-ը պատկանում է British Petrolium-ին, որի հետեւում կանգնած է պաշտոնական Լոնդոնը:

Վերջին տարիներին փորձագետները թերագնահատել էին Եվրոմիությանը թուրքմենական գազի հնարավոր մատակարարման կարեւորությունը: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մարտին Մոսկվայում հայտարարեց, որ Բաքուն եւ Աշխաբադը սկզբունքային համաձայնության են հասել գազամատակարարումների հարցում: Իսկ Թուրքմենիայում թուրք դեսպան Մոստաֆա Քափուքլուն ավելի ուշ հայտարարեց, որ Անկարան պատրաստ է թուրքմենական գազը հասցնել Եվրոմիություն: «Կասպից ծոցի հատակով Ադրբեջանի ափերին հասնող Անդրկասպյան գազատարը թուրքմենական գազը եվրոպական շուկա հասցնելու լավագույն տարբերակն է: Նախագիծը կարող է իրականացվել իբրեւ Հարավային գազային միջանցքի մաս, որը կասպիական գազը կհասցնի եվրոպական երկրներ», հայտարարել է Քափուքլուն: Հարավային գազային միջանցքը կարող է մրցակցել Ռուսաստանից եւ Իրանից դեպի Եվրոպա կատարվող գազամատակարարումների հետ:

Իսկ ի՞նչ կստանա Չինաստանը: Սկզբի համար Աշխաբադը խոստացել է ՉԺՀ-ին գազի մատակարարումների ծավալը հասցնել ներկայիս 36 մլրդ խմ-ից 38 մլրդ խմ-ի: Անշուշտ Պեկինի հետաքրքրությունը չի սահմանափակվում միայն ածխաջրածիններով, քանի որ նրա գլխավոր նպատակը դեպի Արեւմտյան Եվրոպա բեռների անխափան փոխադրումներն են Անդրկասպյան երթուղով, որի ապագան կախված է Բաքու, Թբիլիսի, Կարս, Էդիրնե երկաթգծից:

Նախորդ գրառումը

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՈՒՄ ԵՎ ԴՐԱ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԴԵՅՎԻԴ ՖԻԼԻՊՍԻ «ԱՆՀՈՒՍԱԼԻ ԴԱՇՆԱԿԻՑԸ» ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ՀԱՏՈՐԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԴԵՅՎԻԴ ՖԻԼԻՊՍԻ «ԱՆՀՈՒՍԱԼԻ ԴԱՇՆԱԿԻՑԸ» ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ՀԱՏՈՐԸ

Լրահոս

«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում

20/07/2026

Հայաստանում առաջարկվում է «Պատիվ ունեմ» ծրագիրը ներդնել նաև Ազգային անվտանգության ծառայությունում՝ հնարավորություն տալով բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին ուսումնառության ընթացքում զինվորական...

Ի գիտություն մրցույթից դուրս մնաղցած դիմորդներին. ԿԳՄՍՆ հայտարարությունը

20/07/2026

Գնահատման և թեստավորման կենտրոնը հուլիսի 20-ից կազմակերպում է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի) հայտագրման գործընթացը: Հայռտնում են ՀՀ ԿԳՄՍ...

Հայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գները

20/07/2026

Հայաստանում առաջարկվում է սահմանել հանրային ծառայությունների ոլորտներում կիրառվող ջրի, բնական գազի, էլեկտրաէներգիայի և այլ չափման սարքերի ստուգաչափման գները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էկոնոմիկայի...

Արեգնազ Մանուկյանի երկամսյա կալանքի դեմ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ դատարան

20/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան ընդդեմ առաջին ատյանի դատարանի կողմից...

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնապես հաստատվել է

20/07/2026

Մեծ Մանչեստրի նախկին քաղաքապետ Էնդրյու Բըրնհեմը կստանձնի վարչապետի պաշտոնը: Բուքինգհեմյան պալատը պաշտոնապես հաստատել է, որ Էնդրյու Բըրնհեմը հանդիպել է Չարլզ...

«Նիկոլ Վովայի, հրապարակային ներկայացրեք 2020թ. պատերազմի համար Բաքվի ներկայացրած մեղադրանքի մասին Ձեր դիրքորոշումը». Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20/07/2026

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ուղերձը Բաքվի բանտից։ Իր ուղերձում Մանուկյանը, մասնավորապես, հայտարարել է....

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական