Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԵՅՎԻԴ ՖԻԼԻՊՍԻ «ԱՆՀՈՒՍԱԼԻ ԴԱՇՆԱԿԻՑԸ» ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ՀԱՏՈՐԸ

09/06/2017
- 09 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Ամերիկացի քաղաքագետ, միջազգային հարաբերությունների մասնագետ Դեյվիդ Ֆիլիպսը շարունակում է հանդես գալ դասախոսություններով եւ ներկայացնել իր վերջին, «Տրանսէկշըն» հրատարակչատան կողմից 2017-ին հրատարակված «An Uncertain Ally: Turkey Under Erdogan՛s Dictatorship» ( «Անհուսալի դաշնակիցը: Թուրքիան Էրդողանի բռնատիրության ներքո» ) խորագրով վերլուծական հատորը, որն ըստ հրատարակչատան կայքի բնորոշման «անկեղծ մեղադրական ակտ է» ուղղված Էրդողանի հասցեին, ում հեղինակը «բռնատեր» է անվանում:

Նա գրքի սկզբում ներկայացնում է ժամանակակից Թուրքիայի զարգացումները սկսած սառը պատերազմի տարիներին որպես Մ. Նահանգների դաշնակից, «աշխարհիկ եւ արեւմտամետ ժողովրդավարական երկիր», որը խնդրահարույց էր, քանի որ 1938-ից հետո ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) հետզհետե անցնում էր կոռումպացված եւ ինքնանպատակ առաջնորդների ձեռքը, որոնք էլ ստեղծեցին «խորքային պետությունը», որը դարձավ ստվերային հզոր իշխանություն: «CHP-ն երկիրը ղեկավարում էր երկաթե բռունցքով», գրում է Ֆիլիպսը, որ շարունակելով անցնում է 2002-ին իշխանության գլուխ եկած «Արդարություն եւ բարգավաճում» (AKP) կուսակցության բարեփոխությունների մասին նշել: «Այդ կուսակցության առաջնորդ Էրդողանը ճշգրիտ ազդանշաններ ուղարկեց, որ արեւմտյան արժեքներին հետեւելով ստեղծելու է ավելի ազատական մի երկիր»: Նա հավաստիացրեց, որ իսլամական եւ արեւմտյան արժեքները կարող էին միասին գոյատեւել, խոստացավ մարդու իրավունքները պաշտպանել, հետամուտ եղավ տնտեսական բարեփոխումներ իրականացնելուն, փորձ արեց Եվրոմիությանը անդամակցելու եւ նույնիսկ բանակցություններ վարելու քուրդերի հետ:

Հատորի հաջորդ մասերում Ֆիլիպսը ցույց է տալիս, թե ինչպես պատեհապաշտ Էրդողանը դարձավ բռնապետ: «Նրա եվրոպական զգեստավորումը ինքնանպատակ էր: …Նա Թուրքիան վերածեց մի հսկայական գուլագի… եւ բացահայտեց իր մեջ նստած Ստալինին», գրում է Ֆիլիպսը, իրար հետեւից շարադրելով Էրդողանի հակաամերիկյան քայլերը Իրաքում, Սիրիայում եւ այլուր: «Էրդողանը դարձել է «անհուսալի դաշնակից» եւ նրա բնավորության կամ գործադրած քայլերի մեջ ոչինչ չկա հավաստիացնելու, որ նա հաշտության ճանապարհը կընտրի այսուհետ», եզրակացնում է Ֆիլիպսը:

Դեյվիդ Ֆիլիպսը մեծ փորձ ունի քաղաքական վերլուծություններ անելու: Նա անդրադարձել է ինչպես Իրաքի («Losing Iraq: Inside the Postwar Reconstruction Fiasco» (2011): «Կորցնելով Իրաքը: Հետպատերազմյան վերակառուցման աշխատանքների Ֆիասկոյի ներքին ծալքերը»), այնպես էլ Կոսովոյի («Liberating Kosovo: Coercive Diplomacy and U.S. Intervention» (2012): «Ազատագրելով Կոսովոն: Հարկադիր դիվանագիտություն եւ Մ. Նահանգների միջամտություն») եւ Քուրդիստանի իրադարձություններին («The Kurdish Spring: A New Map of the Middle East» (2015): «Քրդական գարունը: Մերձավոր Արեւելքի նոր քարտեզը»):

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի պատասխանատու աշխատակիցներից Արամ Արքունի հետ զրուցելիս Ֆիլիպսը խոստովանել է, որ ընտանիքը Մ. Նահանգներ է եկել Մինսկից 20-րդ դարի սկզբներին եւ զբաղվել շապկագործությամբ, որը հետագայում խոշոր ընկերության է վերածվելՙ «Phillips-Van Heusen Corporation» անունով:

«Երբեք չենք մոռացել մեր համեստ ծագումը», ասել է նա: Նրա նախնիները Նյու Յորքում հիմնել են «Բեթ Իսրայել հիվանդանոցը», իսկ հայրը հիմնել է «Ամերիկահրեական միջազգային ծառայությունը»:

Նա պետքարտուղարությունում երբեք պաշտոնապես չի աշխատել, բայց ժամանակ առ ժամանակ հատուկ կարգավիճակով եղել է խորհրդական ամերիկյան տարբեր վարչակազմերի պետական այրերի (Քլինթոն, Բուշ, Օբամա, եւյլն): Աշխատել Բալկաններում, Հնդկաստանում, Շրի Լանկայում եւ այլուր: «Գործել եմ այնպես, ինչպես իմ խիղճն է թելադրում: Եթե կառավարության անդամներից մեկը խնդրել է կատարել մի քայլ, որ իմ սկզբունքների դեմ է եղել, ես հրաժարվել եմ հնազանդվել», նշել է նա:

Դեյվիդ Ֆիլիպսը գործուն դերակատարություն է ունեցել ժամանակին հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման (TARC) գործում: «Այդ ժամանակ պայմանները Թուրքիայում տարբեր էին, երկխոսության հնարավորություն կար: Այսօր քաղաքացիական հասարակությունը ազատորեն չի կարողանում գործել կառավարության ճնշողական քաղաքականության հետեւանքում»: Նշել է նա ավելացնելով, որ ինքը «ցեղասպանություն» բառը հաճախ է օգտագործում, երբ խոսք է գնում 1915-ի մասին: Նա խստորեն քննադատել է թուրքական կառավարության նենգ միջամտությունը հայոց նոր պատրիարքի ընտրության գործընթացում: Նա կոչ է արել ամերիկյան կառավարությանը ավելի ակտիվ համագործակցություն ցուցաբերել Հայաստանի եւ Ղարաբաղի հետ: «Մենք չենք ցանկանում տեսնել մեկ ուրիշ ցեղասպանություն իրագործված Ադրբեջանի ագրեսիվ կառավարության կողմից», եզրակացրել է Ֆիլիպսը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԻՆԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ԳԱԶԸ ԿՀԱՍՑՆԵՆ ԵՄ

Հաջորդ գրառումը

ԲԺՇԿԱՊԵՏԻ ԿՏԱԿԸ. ՄԱՍՈՒՆՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԲԺՇԿԱՊԵՏԻ ԿՏԱԿԸ. ՄԱՍՈՒՆՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական