Երկուշաբթի, Հուլիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԵՐՀՈԳՆԱԾ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿԸ

09/06/2017
- 09 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Պարզվեց, որ անցյալ շաբաթ Երեւանի «Լամբադա» կամրջի մոտ ավտոբուսի կողաշրջման համար որեւէ մեկը մեղավոր չէ: Հիշեցնեմ, որ անցյալ ուրբաթ օրը Երեւանի «Լամբադա» կամրջի մոտ 23 համարի «Բոգդան» մակնիշի ավտոբուսը կողաշրջվել էր, վարորդն ու 14 ուղեւորները ստացել են վնասվածքներ, եւ, փառք Աստծո, նրանք բոլորն այս պահին դուրս են գրվել հիվանդանոցից:

Ավտոբուսը, ինչպես հետո պարզվեց, եղել է սարքին վիճակում, իսկ կողաշրջվել է, քանի որ վարորդը երթեւեկության պահին ուշագնաց է եղել: Արդեն հիվանդանոցում նա պատմել է, որ առողջական խնդիրներ չունի, այդ օրն իրեն վատ չի զգացել եւ ինքն էլ չի հասկանում, թե ինչպես է կորցրել գիտակցությունը:

Այս դեպքի առնչությամբ, ինչպես արդեն նշեցի, որեւէ մեկը չի մեղադրվի, հետեւաբարՙ պատժվի, քանի որ վարորդը մեղավոր չէ, որ գիտակցությունը կորցրել է, 23 համարի ավտոբուսի գծի սեփականատերը մեղավոր չէ, քանի որ ավտոբուսը սարքին է եղել, վարորդն էլ, ինչպես ինքն ու բժիշկներն են ասումՙ առողջ, իսկ տվյալ պահին, տվյալ ճանապարհի հատվածումՙ երթեւեկության մասնակիցները եւս մեղավոր չեն, քանի որ որեւէ մեկը չի բախվել հիշյալ ավտոբուսին եւ կամ վթարային իրավիճակ չի ստեղծել:

Բայց ինչ-որ մեկը մեղավո՞ր է… Մեր երթուղայինների ու ավտոբուսների վարորդներն աշխատում են օրը, առանց չափազանցնելու, 12 ժամՙ նվազագույնը: Կան գծեր, որոնք սկսում են աշխատանքը առավոտյան 7-ից, ավարտում գիշերը 12-ին: Սա նշանակում է, որ մեկ վարորդը օրական կատարում է 4-5-6 շրջան, ինչը, հասկանալի է, տասնյակ կիլոմետրեր են: Նրանք իհարկե ունեն փոխարինողներ, որոնց հետ փոխնեփոխ վարում են մեքենան, բայց խնդիրն այն է, որ այդ փոխարինողները ոչ թե օրվա ինչ-որ ժամից են նրանց փոխարինում, այլՙ օրով: Ենթադրենքՙ այսօր մեկն է վարում, հաջորդը օրըՙ փոխարինողը, ընդ որումՙ սա լավագույն դեպքում, քանի որ մեր վարորդներին փոխարինում են 3-4-5 օրը մեկ, նույնքան օրով: Հիմա, կարո՞ղ է արդյոք թեկուզ առողջ մարդը օրական մի քանի հարյուր կիլոմետր մեքենա վարել առանց երկար դադարների, հանգստանալու, եւ այդպես մի քանի օր շարունակ, այն էլ վրա հասած այս շոգին: Եթե կարող է, ապա ինչո՞ւ, օրինակ, Ռուսաստան գնացող ավտոբուսները միշտ ունենում են երկու վարորդ, որոնք իրար փոխարինում են երթեւկության ընթացքում: Չէ՞, որ մայրաքաղաքում մեկ օր աշխատած վարորդը ավելի երկար ու շատ է վարում, քան Երեւանից օրինակ Կրասնոդար տարածությունն է: Չմոռանանք նաեւ, որ Երեւան-Կրասնոդար ճանապարհին վարորդները սովորաբար չեն նյարդայնանում, ինչն անխուսափելի է մայրաքաղաքում երթեւեկության յուրաքանչյուր մասնակցի համար, մանավանդ եթե նա երթուղայինի վարորդ է:

Ես, իհարկե, չեմ պնդում, որ կողաշրջված 23 համարի ավտոբուսի վարորդը գերհոգնած է եղել, նյարդային սուր լարվածության մեջ է եղել, բայց ես հարցնում եմՙ կարո՞ղ է արդյոք ավտոբուսի վարորդի գերհոգնածությունն ու նյարդային սուր լարված վիճակը հանգեցնել ավտոբուսի կողաշրջմանը, կամ վթարի…

Հատկապես երթուղայիններում ամենացանկալի տեղերից մեկը վարորդի կողքի երկու աթոռներն են: Անձամբ եմ տեսել, որ այդ տեղերի համար մարդիկ լուրջ կռվել են: Հիմա, որպեսզի նման կռիվներ այլեւս չլինեն, առաջարկում եմ, որ այդ տեղերում նստեն վարորդի փոխարինողները, որոնք երկու ժամը մեկ առնվազն միմյանց կփոխարինեն: Ճիշտ է, սրանից վարորդներն ու մանավանդ գծատերերը ավելի քիչ փող կաշխատեն, բայց կարծում եմ որեւէ վարորդ կգերադասի ավելի քիչ փող աշխատել, բայց աշխատել:

Մի խոսքով, անցած ուրբաթ օրը մայրաքաղաքի «Լամբադա» կամրջի մոտ կողաշրջված ավտոբուսի դեպքով որեւէ մեկը մեղավոր չէ, ավելինՙ այսուհետ որեւէ վարորդ մեղավոր չի լինելու իր գերհոգնածության համար:

Նախորդ գրառումը

ՄԱՐԴԻԿ, Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԽԱԲՈՒՄ ԵՆ

Հաջորդ գրառումը

ՎՐԱՍՏԱՆԻ ՉՈՒՇԱՑԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՎՐԱՍՏԱՆԻ ՉՈՒՇԱՑԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Լրահոս

«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում

20/07/2026

Հայաստանում առաջարկվում է «Պատիվ ունեմ» ծրագիրը ներդնել նաև Ազգային անվտանգության ծառայությունում՝ հնարավորություն տալով բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին ուսումնառության ընթացքում զինվորական...

Ի գիտություն մրցույթից դուրս մնաղցած դիմորդներին. ԿԳՄՍՆ հայտարարությունը

20/07/2026

Գնահատման և թեստավորման կենտրոնը հուլիսի 20-ից կազմակերպում է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի) հայտագրման գործընթացը: Հայռտնում են ՀՀ ԿԳՄՍ...

Հայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գները

20/07/2026

Հայաստանում առաջարկվում է սահմանել հանրային ծառայությունների ոլորտներում կիրառվող ջրի, բնական գազի, էլեկտրաէներգիայի և այլ չափման սարքերի ստուգաչափման գները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էկոնոմիկայի...

Արեգնազ Մանուկյանի երկամսյա կալանքի դեմ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ դատարան

20/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան ընդդեմ առաջին ատյանի դատարանի կողմից...

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնապես հաստատվել է

20/07/2026

Մեծ Մանչեստրի նախկին քաղաքապետ Էնդրյու Բըրնհեմը կստանձնի վարչապետի պաշտոնը: Բուքինգհեմյան պալատը պաշտոնապես հաստատել է, որ Էնդրյու Բըրնհեմը հանդիպել է Չարլզ...

«Նիկոլ Վովայի, հրապարակային ներկայացրեք 2020թ. պատերազմի համար Բաքվի ներկայացրած մեղադրանքի մասին Ձեր դիրքորոշումը». Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20/07/2026

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ուղերձը Բաքվի բանտից։ Իր ուղերձում Մանուկյանը, մասնավորապես, հայտարարել է....

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական