Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՐԴԻԿ, Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԽԱԲՈՒՄ ԵՆ

09/06/2017
- 09 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անցած կիրակի օրը երեք տարեկան դստերս հետ գնացինք Երեւանի կենդանաբանական այգի: Ու քանի որ դա փոքրիկիս երկրորդ այցն էր այգի, որոշել էինք նախօրոք պատրաստել նրան, որ այնտեղ տեսնելու է իր այդքան սիրած արջուկներին, առյուծներին, վագրին, փղին, գայլերին, եւ իհարկե կապիկներին, զեբրին եւ այլն: Անկեղծ ասած, նախքան գնալը չենք այցելել Երեւանի կենդանաբանական այգու կայքէջ, նախ քանի որ այգու հասցեն գիտենք, գիտենք նաեւ, որ աշխատում է, բացի այդ ո՞ՙվ է կենդանաբանական այգի գնալուց առաջ այցելում այգու կայքէջ:

Ինչեւէ: Հասանք մուտքին, որտեղ բարձրախոսը հայտարարում էր. «Հարգելի այցելուներ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, կենդանաբանական այգու որոշ հատվածներ փակ են այցելուների համար: Հայցում ենք ձեր ներողամտությունը»: Ուշադրություն դարձրեցինք, իհարկե, հայտարարությանը, բայց չկարեւորեցինք այն, քանի որ ինչպես այնտեղ էր ասվումՙ այգու միայն որոշ հատվածներն էին փակ: Գնեցինք երկու տոմս (դուստրս առանց տոմսի է մտնում), վճարեցինք յուրաքանչյուրի համար 1200 դրամ եւ մտանք ներս: Տեսանք կարապներիՙ սեւ եւ սպիտակ, արջերի, կապիկներին, որոնք չնայած սովոր են շոգին, բայց երեւանյան շոգից մի տեսակ շատ խեղճ տեսք ունեին, եղնիկների, որոնց չնայած կերակրել չի կարելի, բայց այցելուներից մեկը դաժանաբար կերակրում էր: Դաժանաբար, քանի որ իրականում չէր կերակրում, այլ թխվածքաբլիթը մոտեցնում էր սոված կենդանու դնչին, ապա հեռու տանում… Տեսանք նաեւ անգղերին, մի ագռավ, գետաձիին եւ վերջ. կենդանաբանական այգու ոչ թե որոշ, այլ մեծ մասը, այնտեղ որտեղ գայլերն են, առյուծներն են, վագրը, եւ մյուս էկզոտիկ կենդանիները, փակ էին այցելուների համար:

Ու մինչ ես փորձում էի հասկանալ, թե հիմա խաբվե՞լ ենք արդյոք, թե՞ ոչ, դուստրս հանկարծ հարցրեց. «Բա գազանանոցը որտե՞ղ է»: Քանի որ չկարողացա նրան պատասխանել, հասկացա, որ խաբվել ենք: Մենքՙ ոչինչ, դուստրս:

Կարելի՞ էր արդյոք նախօրոք տեղյակ պահել այցելուներին, որ գազանանոցի մի մասը փակ է: Իհարկե կարելի էր: Մեզ հայտնեցին, որ իրենց կայքում գրել են, որ կենդանաբանական այգու մի մասում շինարարական աշխատանքներ են, որոնց պատճառով էլ այգու որոշ հատվածները փակ են: Բայց պարտավո՞ր է այցելուն կենդանաբանական այգի գալուց առաջ մտնել այգու կայքը, իմ կարծիքովՙ ոչ, հետեւաբար սա իրազեկման արդյունավե՞տ ձեւ է… Բացի այդ, այգու որո՞շ հատվածներն են փակ, թե՞ այգու մեծ մասը: Ըստ պաշտոնական տեղեկատվությանՙ որոշ հատվածները, ըստ ականատեսիսՙ մեծ մասը: Եւ, հնարավո՞ր չէր արդյոք այդ շինարարարական աշխատանքները սկսել ու ավարտել նախքան հունիսի 1-ը, որը համարվում է կենդանաբանական այգու բացման օր: Իսկ եթե հնարավոր չէր, ապա ինչո՞ւ է այգու փոքրիկ մասը միայն բացվել, այն պարագայում, երբ մեծ մասում շինարարարական աշխատանքներ են եւ այգին, մեծ հաշվով, փակ է:

Ու մի մանրուք եւս: Կենդանաբանական այգու մեկ տոմսն արժե 1200 դրամ: Թանկ է, թե՞ էժան, այլ հարց է, կարեւորն այն է, որ կենդանաբանական լիարժեք գործող այգի մտնելիս վճարում ես 1200 դրամ: Իսկ ինչո՞ւ է այգու տնօրենությունը նույն գինը պահպանել, երբ այգու մեծ մասը փակ է, որ խաբի՞…

Ի դեպ, կենդանաբանական այգու տարածքում տեղադրված անվճար մանկական սղարանները ցեխոտ են, այգու տնօրենությունն այդ մասին հատուկ հայտարարություն չի պատրաստել, բայց ես ասեմ. «Հարգելի այցելուներ, շինարարական աշխատանքների հետ կապվածՙ այգու մեծ մասը փակ է այցելուների համար: Բացի այդ, խնդրում ենք Ձեր երեխաներին այգի բերել ոչ սպիտակ կամ բաց գույնի հագուստով, քանի որ մեր տարածքում տեղադրված սղարանները ցեղոտ են եւ նրանց շորիկները կարող են սաստիկ կեղտոտվել: Հայցում ենք ձեր ներողամտությունը»:

Դրանից հետո մենք երեւի մեզ խաբված չզգայինք: Իսկ մեր երեխանե՞րը…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս «ԿԱՏԱՐԸ» ԴԱՐՁԱՎ ՔԱԹԱՐ

Հաջորդ գրառումը

ԳԵՐՀՈԳՆԱԾ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿԸ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԳԵՐՀՈԳՆԱԾ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական