Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

70-ԱՄՅԱԿՙ ԼՐՋԱԳՈՒՅՆ ՎԱՍՏԱԿՈՎ

02/06/2017
- 02 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«ԱԶԳ»

Երեկ լրացավ պատմաբան, պետական գործիչ, Հայաստանի Անկախության հռչակագրի հեղինակ Կտրիճ Խաչիկի Սարդարյանի ծննդյան 70-ամյակը: Հոբելյարը եղել է ԵՊՀ-ի դասախոս, տարբեր գերատեսչությունների աշխատակից, 1990 թ.-ին Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր եւ անկախ պետականության հաստատման եւ ազգային քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահ, նույն թվի աշնանը ՀՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, ավելի ուշ` ՀՀ նախագահի պետական քաղաքականության եւ ազգային հարցերի գծով խորհրդական, իսկ 1998-ինՙ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:

Հեղինակ է մի շարք կարեւոր աշխատությունների, հիմնականում 1920-ական թվականների Հայաստանի պատմությանը նվիրված, որոնցից առավել կարեւորներն ենՙ «Պատմություն եւ իրականություն» (1991 թ.), «Անցման շրջանի օրինաչափությունները եւ հայ քաղաքական միտքը» (1997 թ.), «Հիշողություններ ապագայի մասին» (1997 թ.), «Պետական սկիզբ եւ ազգային շարունակություն» (1999 թ.), «Հայ-վրացական հարաբերություններ» (2002 թ.), «Հայաստանը համաշխարհային հեղափոխության արեւելյան խաչմերուկում» (2007 թ.): Կ. Սարդարյանը ուշագրավ մի շարք հրապարակումների եւ հոդվածների հեղինակ է նաեւ, որոնք լույս են տեսել տարբեր պարբերականների էջերում, այդ թվումՙ «Ազգ» օրաթերթում:

Շիտակ, սկզբունքային, դեպքերն ու դեմքերը սթափ գնահատող եւ վերլուծական հրաշալի մտքի տեր պատմաբանը, մեր գնահատմամբ, կարեւոր ներդրում ունի հայոց քաղաքական մտքի գնահատման ու զարգացման գործում:

Ջերմորեն շնորհավորելով հարգելի պատմաբանի եւ պետական գործչի 70-ամյակը, քաջառողջություն եւ քննավերլուծական նորանոր աշխատություններ ենք ակնկալում նրանից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՐՁԱԿ ԴԻՎԱՆԱԳԵՏ ԷՎԱՆՍԻ «ՊԱՏԱՆԴՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՐՁԱԿ ԴԻՎԱՆԱԳԵՏ ԷՎԱՆՍԻ «ՊԱՏԱՆԴՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական