Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԲՈՆԻՄԱՆԱ ՉԷ, ԱՅԼՙ ԲԱՐԱՆԿԻՑԵ

02/06/2017
- 02 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Եւ այսպես, Թոմ Քաթինա: Այսուհետ աշխարհում, իսկ եթե շատ անկեղծ լինենք` աշխարհում հայերի եւ մեր բարեկամների շրջանակում, առնվազն մեկ տարով, մինչեւ «Ավրորայի» 2018-ի մրցանակաբաշխությունը, մարդասիրությունը կապվելու է այս անվան հետ: Սուդանի Նուբայի լեռների միակ բժիշկը, մարդ, ով թողել է հայրենի ԱՄՆ-ում ամեն ինչ եւ ոչ թե, օրինակ, եկել Հայաստան ու մտել քաղաքականություն, այլ գնացել է Նուբայի լեռներ ու զբաղվել բառիս բուն իմաստով մարդկանց փրկելով: Ընդ որում Նուբայի լեռներում ապրում է շուրջ 750 հազար մարդ, ու Թոմ Քաթինան այդ մարդկանց համար հրեշտակ է, իսկական, ոչ նրանցից, որոնց մասին մենք կարդում ենք Աստվածաշնչում:

Ավրորայից բժիշկ Թոմը ստանալու է 100 հազար ԱՄՆ դոլար, որպեսզի անի այն, ինչ ինքն է ուզում եւ եւս 1 մլն դոլար, որպեսզի իր համար վստահելի կազմակերպությունների միջոցով շարունակի զբաղվել իր գործով: Քաթինան, որն ամենեւին էլ միլիոնատիրոջ պես չէր հագնված, արդեն իսկ նշել է, որ անձամբ իրեն շնորհված 100 հազար դոլարն էլ ուղղելու է Նուբայի լեռներում հիվանդանոցի վերազինմանը, որտեղ, ի դեպ, նրան փոխարինելու էին գնացել երեք հայ բժիշկներ, որպեսզի բժիշկ Թոմը կարողանա մասնակցել Ավրորայի մրցանակաբաշխությանը:

Հայաստանում, ինչպես նշել է Թոմը, նա իրեն զգացել է ինչպես իր տանը, ընտանիքի անդամների հետՙ խոհանոցում կերակուր պատրաստելիս. այդքան ջերմացած: Ի դեպ, Քաթինան ունի 5 եղբայր եւ մեկ քույր: Ամուսնացել է մեկ տարի առաջ, հենց Նուբայի լեռներում, տեղացի Նասիմա անունով կնոջ հետ: Ընդ որում, համաձայն տեղական օրենքի, Թոմը հարսնացուի ընտանիքին վճարել է գլխագինՙ 7 կով, 15 այծ: Նասիմայի ընտանիքն էլ ամենեւին դեմ չի եղել, որ իրենց աղջիկն ամուսնանա կողմնակի եկամուտ չունեցող ազնիվ բժշկի հետ եւ աչք է փակել այն հանգամանքին, որ Թոմը, Նուբայի լեռներում բժիշկ աշխատելով, ամսական ստանում է 350 ԱՄՆ դոլար: Ճիշտ է, շատ հնարավոր է, որ հիմա Նասիմայի ծնողները փորձեն համոզել Թոմին, որ նա հարուստ Հայաստանից բերած ահռելի փողերով մի շքեղ առանձնատուն կառուցի Նուբայի ամենաբարձր լեռնագագաթի վրա, կողքին էլ մի կազինո ու եկեղեցի, բայց Թոմը, կարծում եմ, չի համաձայնվի. Թոմը մարդասեր է:

Ճիշտ Մարգարիտ Բարանկիցեի պես, որը նույնպես ներկա էր «Ավրորայի» այս տարվա մրցանակաբաշխությանը, որպես «Ավրորայի» 2016-ի դափնեկիր եւ պարզապես մարդասեր: Հենց տիկին Բարանկիցեն էլ ասել է մի բան, որը թերեւս լավագույնն է սահմանում մարդասիրությունը: «Մարդասիրությունը ձնագնդի պես է. տարածվում է», ասել է տիկին Բարանկիցեն: Իմիջիայլոց, Բարանկիցեն տիկին Մարգարիտի սկզբնական ազգանունը չի եղել: Նրա հայրը, որը Բարանկիցե էր, մահանում է քաղցկեղից, այն ժամանակ, երբ Մարգարիտը դեռ շատ փոքրիկ էր: Մայրն էլ դստերը տալիս է իր ազգանունըՙ Հաբոնիմանա, Մարգարիտ Հաբոնիմանա: Հաբոնիմանաՙ նշանակում է «Աստված հետեւում է»: Բայց պապի հորդորովՙ Մարգարիտի մայրը վերականգնում է դստեր, թույլ տվեք, իսկական ազգանունը, եւ նա կոչվում է Բարանկիցե, որն էլ նշանակում էՙ «Ինձ ուզում եք»: Այս սովորական թվացող անվանափոխության մեջ, կարծում եմ, մեծ իմաստ կա, քանի որ մարդասիրությունը, պարզվում է, ոչ թե այն է, ինչ կատարվում է, երբ Աստված է հետեւում, այլ այն է, ինչն ուզում ենք բոլորս: Ինչեւէ, տիկին Բարանկիցեի կարծիքով մարդասիրությունը ձնագնդի պես է. տարածվում է: Դա իհարկե այդպես է, բայց մարդասիրությունը ձնագնդի պես է ոչ միայն այն պատճառով, որ տարածվում է, այլ քանի որ որոշակի կիզիչ պայմաններումՙ հալչում-հոսում է: Այս մասին Բարանկիցեն եւ Քաթինան իհարկե ոչինչ չեն ասել, բայց մենք, որ ամեն օր մարդասիրության քննություն ենք հանձնում տնից դուրս գալիս, մեքենա վարելիս, հետիոտնի համար նախատեսված տեղով անցնելիս, բարձունքներում անձեռնմխելի դղյակներին նայելիս, դրանց տակ անտաղանդ կամ տաղանդավոր մուրացկանների առատությունից, հիվանդանոցներում հերթ կանգնելիս, այնտեղ պառկելիս, խանութից առեւտուր անելիս, եկեղեցի մտնելիս, եկեղեցում, աշխատավայրում, հարազատին փող տալիս կամ վերցնելիս, ամենքի հետ եւ ամենուրՙ այս երկրում, որը մարդասիրության կենտրոնն է դառնում, հո գիտե՞նք, որ մարդասիրությունը կիզիչ պայմաններում հալչում-հոսում էՙ ձնագնդի պես:

Մարդասիրությունը դարձել է մրցանակի արժանի բան: Ավրորայի նախաձեռնողներիցՙ Ռուբեն Վարդանյանն էլ երազում է, որ գա մի ժամանակ, երբ մարդասիրության մրցանակ շնորհելու անհրաժեշտություն չլինի: Իսկ մինչ այդ ժամանակները վրա հասնեն կամ այդ ժամանակները մոտեցնելու համար, խնդրում եմ, մարդասիրության համար մրցանակներ հանձնեք, սկսելովՙ յուրաքանչյուրս մեր տնից: Օրինակՙ ամեն կիրակի, երբ բոլորով տանն ենք, երեկոյան ինչ-որ ժամի քննարկենք, թե անցնող շաբաթ ընտանիքի անդամներից ովՙ ինչ է արել, որը կարող է մտնել մարդասիրության շրջանակներում: Ու հաղթող ճանաչել մեկին: Պարտադիր չէ «Ավրորայի» պես շուքով, հաղթողի անունը հրապարակելու համար Շառլ Ազնավուրին հրավիրելով, բավարար կլինի նրա երգերը միացնելը, հիշելով, որ մարդասիրությունը սկսվում է սեփական անձից. ներսում մարդունՙ գազանից նախապատվություն տալուց, մարդ մնալով եւ չմոռանալով, որ մարդասիրությունը հաբոնիմանա չէ, այլՙ բարանկիցե:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱ՞Ն, ԹԵ՞ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ-ԲՐԻՏԱՆԱԿԱՆ «ԾԻԱԾԱՆԻ» ՏԱԿ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅ-ԲՐԻՏԱՆԱԿԱՆ «ԾԻԱԾԱՆԻ» ՏԱԿ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
Նորություններ

Շուշիի ազատագրման հերոսական փաստը պատմության էջերից մաքրելը պարզապես անհնար է. Տիգրան Աբրահամյան

09/05/2026

Շուշիի ազատագրման հերոսական փաստը պատմության էջերից մաքրելը, քողարկելը կամ խմբագրելը պարզապես անհնար է։ Արցախի դրոշի, Արարատ սարի և գաղափարի դեմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական