Երկուշաբթի, Հուլիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՇՓՈԹԸ

02/06/2017
- 02 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Դասագրքային ճշմարտություն է, որ պետություն եւ իշխանություն իրար շաղկապված, բայց տարբեր հասկացություններ են, քաղաքագիտության մեջ դրանք վաղուց ուսումնասիրված, սահմանված ու բացատրված ենՙ համապատասխան փաստերով, պատմական հոլովույթներում գրանցված օրինակներովՙ սկսած եգիպտական-փարավոնական ժամանակաշրջանի «աստվածային» ըմբռնումներից, ստրկատիրական եւ ավելի ուշՙ ճորտատիրական ու ավատապետական հասարակարգերից մինչեւ ավելի նոր ժամանակների հեղափոխությունները, միապետությունների տապալումները, քաղաքացիական հասարակարգերի հաստատումը տարբեր պետություններում ու, վերջապես, համամարդկային իրավունքների կիրառման մեր ժամանակները, երբ ուժի իշխանությանը եկել է փոխարինելու ուժեղ իշխանություն հասկացությունը, որի ուժը, սակայն, հատկանշվում է «փափուկ ուժի իշխանությամբ» (soft power), որի ամբողջական կիրառման անցումային փուլում է գտնվում քաղաքակիրթ աշխարհն այսօր:

Նպատակս չէ տեսական քննարկումների մեջ մտնելը, մանավանդ որ մասնագետ չեմ, այլՙ հետեւորդ հասարակական իմաստության պարզությանը, որ այս պարագայում ձեւակերպվում է այսպես. «Իշխանությունները գնայուն են, պետությունըՙ մնայուն»: Այս միտքը մեր երկրում, հայրենաբնակ մեր ժողովրդի մոտ սկսեց արմատավորվել Խ. Միության կազմաքանդման օրերին եւ այնուհետեւ, երբ Հայաստանը հռչակվեց ազատ, անկախ, ինքնիշխան պետություն, եւ հայաստանցի մարդու մտապատկերից կամաց-կամաց սկսեց ջնջվել կուսակցություն-պետություն նույնականության 70-ամյա շփոթը, միակուսակցականության տիրապետությունը: Ու թեեւ հետագա տարիների զարգացումերըՙ ընտրությունների միջոցով իշխանափոխություն ապահովելու ջանքերի ձախողումը եւ քաղաքական լիարժեք ու բազմաշերտ էլիտայի չձեւավորվելը վնասեցին քաղաքական հասարակարգի ստեղծման գործը մեր երկրում, սակայն գոնե տեսականորեն տիրապետող է մնում վերոհիշյալ ճշմարտությունըՙ պետություն եւ իշխանություն տարբեր հասկացություններ են:

Սաՙ Հայաստանում: Մինչդեռ Սփյուռքում, օտար եւ տարբեր վարչակարգերի եւ անգամ հասարակարգերի պայմաններում ապրող հայի մտքում պետություն եւ իշխանություն շփոթը համայնքային որոշ շերտերում դեռեւս մնում էՙ այսպես կոչված հայրենական գործերում: Մինչդեռ միջին սփյուռքահայը, ծնվելով ու դաստիարակվելով գերազանցապես քաղաքակրթված երկրներում, առնվազն փորձում է որդեգրել անգլիական սկզբունքըՙ «Անգլիացին դրսում իր թագուհու արժանապատվությունն ու երկրի շահերը պաշտպանող ջենտլմենն է, իսկ երկրի ներսումՙ իր իրավունքները պաշտպանող քաղաքացին»:

Վերոհիշյալ շփոթն ու հակասությունը առաջին հերթին իրենց մաշկի վրա են զգացել, նվազ կամ առավել չափով, մեր ավանդական կուսակցությունները, որոնք կառույցներ ունեն նաեւ գաղթօջախներում ու համատեղ ծրագրեր: Գաղտնիք չէ, որ հայրենական եւ սփյուռքյան հատվածների միջեւ երբեմն առաջանում են մոտեցումների տարբերություններ, առաջնահերթությունների որոշման հարցում տարակարծություններ, ինչը բնական է: Սակայն երբեմն կեցվածքների միջեւ տարբերությունը խորանում է այնքան, որ դառնում է անլուծելի: Դա հատկապես դրսեւորվում է Ռամկավար Ազատական կուսակցության տարբեր թեւերի միջեւ, ինչպես 1994-96 թթ.ին, երբ ՌԱԿ Կենտրոնական վարչությունը, գլխավորությամբ իր բեյրության թեւի, եւ ոչ առանց նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի իշխանության քաջալերանքի, ուղղակի ճակատ բացեց ՌԱԿ Հայաստանի կառույցի դեմ, ինչպես նաեւ ջանաց փակել «Ազգ» օրաթերթը: Նրանց առարկությունն այն էր, որ «կուսակցությունը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի պետությանը , մինչդեռ հիմա, երբ երկիրը դարձել է անկախ, ինչո՞ւ պետք է դառնա ընդդիմադիր»: Այլ խոսքովՙ միեւնույն շփոթըՙ պետություն-իշխանություն:

Սակայն դժվար էր երեւակայել, որ 20 տարի հետո, երբ այնքան բան է փոխվել աշխարհում ու մեր երկրում, նույն շփոթը, դարձյալ իշխանությունների մեղսակցությամբ, կշարունակվի, այս անգամ ոչ թե կենտրոնական վարչության, այլ մի խումբ ինքնակոչ եւ ինքնահավաք մարդկանց կողմից, որոնց միակ «կուսակցական» գործունեությունը ցարդ եղել է հանդիպել տարբեր պաշտոնյաների ու եկեղեցականների հետ եւ «պատկեր մը քաշվիլ», այլ խոսքովՙ ինքնահաստատվել:

Բայց առավել զարմանալին, ավելի շուտՙ անսպասելին այն է, որ հիշյալ խմբակի պարագլուխը, որ Բուենոս Այրեսի նահանգային խորհրդում մի քանի տարի պատգամավոր է եղել եւ, հետեւաբար, պետք է հասու լիներ քաղաքակիրթ երկրների ժողովրդավարական կանոններին եւ ըմբռնումներին, հետն ունենալով ՌԱԿ Հալեպի կառույցի այժմ դասալիք նախկին ղեկավարին, ինչպես նաեւ Բեյրութիցՙ ոչ հայկական մի կուսակցության անդամի, մայիսի 29-ին Երեւանի Թեքեյան կենտրոնում տված ասուլիսի ընթացքում, պատասխանելով «Առավոտի» հարցինՙ ասել է. «Այսօր եկել ենք այն եզրակացության, որ Հայաստանում ՌԱԿ պետք չէ գոյություն ունենա, 70-ից ավելի կուսակցությունների շարքում: Մենք 95 տարի չենք աշխատել, հայություն պահել, որ գանք ներքին քաղաքական խնդիրներում մրցակցենք: ՌԱԿ-ը Հայաստանի ներքին խնդիրներից պետք է հեռանա, դիտորդ լինի, որ Հայաստանում ժողովրդավարությունը զարգանա, ընտրությունները թափանցիկ լինեն»:

Խոստովանենքՙ քաղաքական այսքան խորը տգիտությունը հուսահատեցնող է: Շփոթը շարունակվում է: Մեզ մնում է մի պարզ խորհուրդ տալ. «Պարոններ, փորձեք դրսում իսկապես ջենտլմեն լինել, իսկ ներսում մենք կմնանք լավ քաղաքացի»:

Նախորդ գրառումը

ԱՇԽԱՏԱՎԱՅՐՙ ՀԵԾԱՆԻՎՈՎ. ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՀԵԾԱՆԻՎՈՎ ԴԵՊԻ ԱՇԽԱՏԱՎԱՅՐ ՈՒՂԵՎՈՐՎԵԼՈՒ Bike to Work ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԲԵՌԼԻՆԸ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ԹԻՎՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՎՏԱՆԳՆԵՐ

Լրահոս

«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում

20/07/2026

Հայաստանում առաջարկվում է «Պատիվ ունեմ» ծրագիրը ներդնել նաև Ազգային անվտանգության ծառայությունում՝ հնարավորություն տալով բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին ուսումնառության ընթացքում զինվորական...

Ի գիտություն մրցույթից դուրս մնաղցած դիմորդներին. ԿԳՄՍՆ հայտարարությունը

20/07/2026

Գնահատման և թեստավորման կենտրոնը հուլիսի 20-ից կազմակերպում է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի) հայտագրման գործընթացը: Հայռտնում են ՀՀ ԿԳՄՍ...

Հայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գները

20/07/2026

Հայաստանում առաջարկվում է սահմանել հանրային ծառայությունների ոլորտներում կիրառվող ջրի, բնական գազի, էլեկտրաէներգիայի և այլ չափման սարքերի ստուգաչափման գները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էկոնոմիկայի...

Արեգնազ Մանուկյանի երկամսյա կալանքի դեմ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ դատարան

20/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան ընդդեմ առաջին ատյանի դատարանի կողմից...

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնապես հաստատվել է

20/07/2026

Մեծ Մանչեստրի նախկին քաղաքապետ Էնդրյու Բըրնհեմը կստանձնի վարչապետի պաշտոնը: Բուքինգհեմյան պալատը պաշտոնապես հաստատել է, որ Էնդրյու Բըրնհեմը հանդիպել է Չարլզ...

«Նիկոլ Վովայի, հրապարակային ներկայացրեք 2020թ. պատերազմի համար Բաքվի ներկայացրած մեղադրանքի մասին Ձեր դիրքորոշումը». Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20/07/2026

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ուղերձը Բաքվի բանտից։ Իր ուղերձում Մանուկյանը, մասնավորապես, հայտարարել է....

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական