Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԵՐՄԱՆԻԱ-ԹՈՒՐՔԻԱ. ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ՋՐԵՐԸ ՄԻ ԳԵՏՈՎ ՉԵՆ ՀՈՍՈՒՄ

19/05/2017
- 19 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Մուսա լեռան 40 օրերը». օպերաՙ քաղաքական արդիական ուղերձով

Մայիսի 13-ին հայտնի դարձավ, որ Թուրքիան դարձյալ մերժել է թույլատրել Բունդեսթագի պատգամավորներին այցելել Ինջիռլիքում տեղակայված գերմանական զորախմբին: Թուրքիայի քմահաճ վարքի հանդեպ անհանդուրժող են Կանաչները, Ձախերը, Սոցիալ դեմոկրատները, որոնք պահանջում են զորախումբն անհապաղ դուրս բերել Ինջիռլիքից, տեղակայել մեկ այլ երկրի տարածքում, օրինակՙ Հորդանանում: Թեպետ ԳԴՀ արտգործնախարար Զիգմար Գաբրիելը սոցիալ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ է, բայց կանցլեր Մերկելի ու նրա դավանած քրիստոնյա դեմոկրատների նման հույս է հայտնում, թե ՆԱՏՕ-ի անդամ երկիրըՙ Թուրքիան կվերանայի իր մերժումը:

Օրեր շարունակ հիշյալ խնդիրը չի սպառվում Գերմանիայի ներքաղաքական բանավեճի օրակարգում, ավելինՙ տեղափոխվում է այլ հարթակ: Մասնավորապես երեկ, մայիսի 18-ին, հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում գտնվող ԳԴՀ արտգործնախարար Գաբրիելը մեկ օր առաջ իր պաշտոնակից Թիլլերսոնի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը խնդրել է Անկարայի հետ զրույցի առիթն օգտագործել, «հնարավորն անել»ՙ հարթելու գերմանա- թուրքական վեճը: ՆԱՏՕ- ի անդամների միջեւ այլ հարաբերություններ պիտի լինեն, նկատել է տվել արտգործնախարար Գաբրիելը: Նույն օրը ԳԴՀ պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենը (ՔԴՄ) գերմանական հեռուստատեսության երկրորդ ալիքինՙ ZDF-ին տված հարցազրույցում հաստատեց, որ առաջիկա շաբաթավերջին նույն մտահոգությամբ հանդիպելու է Հորդանանի թագավոր Աբդուլլահին, իսկ զարգացումների մասին կզեկուցի Բունդեսթագի առաջիկա նիստերին: Պաշտպանության նախարարն ընդգծեց, որ գերմանական զորախումբն Ինջիռլիքում է տեղակայվել մասնակցելու Սիրիայում եւ Իրաքումՙ ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին:

Գերմանա- թուրքական հարաբերություններիՙ արտաքուստ խաղաղ գետն ափերից դուրս ելավ 2015-ի ապրիլի 24-ին, երբ ԳԴՀ նախագահ Գաուքն արտասանեց Բառը, այնուհետ մեկ տարի հետո, հունիսի 2-ին, փրփուրն ավելի բարձրացավ, երբ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան գերմանացի պատգամավորներիՙ Ինջիռլիք այցն արտոնելու դիմաց պահանջեց վերանայել Բունդեսթագի հիշյալ որոշումը, հրաժարվել «ցեղասպանություն» բառեզրից: Գերմանիայի օրենսդիրը հաստատակամ գտնվեց, այդ խորապատկերին առավել ընդգծվեց ԳԴՀ կառավարությանՙ հանուն Թուրքիայի զիջելու պատրաստակամությունըՙ Հայոց ցեղասպանության բանաձեւը կառավարության համար պարտադիր բնույթ չունի, հայտարարեց ԳԴՀ կառավարության խոսնակը 2016-ի սեպտեմբերին: Անկարայի արձագանքը չուշացավՙ Բունդեսթագի պատգամավորներին արտոնվեց մուտք գործել Ինջիռլիք:

2017-ի ապրիլին Հայոց ցեղասպանության թեման նկատելի «հպանցիկ» շոշափվեց գերմանական մամուլում (ինչը չի վկայում, թե գերմանացի մեր գործընկերները մոռացության են մատնում այն նյութը, որն իրենց ձեւակերպմամբՙ զոհերի ոգեկոչման, հիշողության խորհրդանշական վայրերի համար էլ դեռ հասցե է փնտրում): Թուրք-գերմանական հարաբերությունների վարարած գետն այլեւս մարմանդ հուն չէր մտնելու. օրըստօրե փոթորկում էր Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նախօրեինՙ Գերմանիայում քարոզարշավի ժամանակՙ վերբալ բռնության տիրույթում: Դրան գումարվեց 2016-ի հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ կասկածվող թուրք զինվորականներիՙ վերջին ամիսներին ԳԴՀ-ում քաղաքական ապաստան խնդրելը բավարարելուՙ Գերմանիայի վճռական դրական վերաբերմունքը: Ամենայն հավանականությամբ հենց սա է պատճառը, որ Անկարան չի փոխում իր կարծր դիրքորորշումը. Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն երեկՙ մայիսի 18-ին հայտարարեցՙ «եթե գերմանացիներն ուզում են հեռանալ, իրենց գործն է, Թուրքիան չի խնդրի, որ մնան», ավելինՙ չի խոչընդոտի Բունդեսվեհրի 260 զինվորների դուրսբերմանը:

Առաջիկա շաբաթ Բրյուսելում կգումարվի ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Հավանական է, որ այս ձեւաչափում հանդիպում որոնեն Մերկելն ու Էրդողանը: Նրանց գերբեռնված օրակարգը դժվար թե համալրվի ստորեւ ներկայացվող օպերային նորույթի մասին անդրադարձով, որ մեր կարծիքով, դեռ տեղաբնակ թուրքերի ուշադրությունից էլ վրիպել է: «Դոյչլանդֆունկի» մայիսի 15-ի երաժշտական հավելվածից տեղեկանում ենք, որ Քյոլնում «Մշակույթների բեմում» (Buhne der Kulturen) մայիսի 18-ին եւ 19-ին, ժամը 20-ին կներկայացվի Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի համանուն օպերային տարբերակը: 1000 էջանոց ստեղծագործության բեմական տեքստի տարբերակը հեղինակել է գերմանացի բեմադրիչ Անդրեաս Դուրբանը , կոմպոզիտորը Հենրիկ Ալբրեխտն է: «Քյոլնի գրականություն-օպերա» ծրագիրն անդրադառնում է գունեղ գրական ստեղծագործություններին, այդպես են ներկայացվել Ֆրանկենշտայնի, Դորյան Գրեյի մասին գեղարվեստական պատմությունները, որ երաժշտական թատրոնի բեմում մատուցում են Քյոլնի պարի եւ երաժշտության բարձրագույն դպրոցի ուսանողները: Ռադիոհաղորդման մեջ բազմիցս ակնարկվում է, որ «Մուսա լեռան 40 օրերը» ներկայացման քաղաքական ուղերձը խիստ արդիական է: Առիթ ենթադրելուՙ երաժշտական պատրաստի այս կտավը միգուցե այլ բեմադրիչների՞ էլ հետաքրքրի:

Նախորդ գրառումը

Ո՞Վ Է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԸ, ԵՎ ՈՎ` ՉՀԵՌԱՑՈՂԸ

Հաջորդ գրառումը

ՈՒ՞Ր Է ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿԻ ԳԻՐՔԸ ԼՂ-Ի ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՈՒ՞Ր Է ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿԻ ԳԻՐՔԸ ԼՂ-Ի ՄԱՍԻՆ

Լրահոս

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Հայաստանում յուրաքանչյուրը յուրաքանչյուր օր սպասում է,  որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողը լինելու է ինքը. Վարդանյան

14/07/2026

 Հայաստանում յուրաքանչյուրը յուրաքանչյուր օր սպասում է,  որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողը լինելու է ինքը, այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայատարարեց ԱԺ...

Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով

14/07/2026

Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրան պատկանող ձեռնարկությունների աշխատանքի դադարեցման պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԲՀԿ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական