Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՋԱԶՈՒՄ ՄԻԱՅՆ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉԵՆ

05/05/2017
- 05 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Քարոզարշավը, թեկուզ ավագանու, հետաքրքրական բան է: Երբեմն, ինչպես մեզ մոտՙ շատ: Չնայած կոնկրետ Երեւանի ավագանու ընթացիկ քարոզարշավը, ըստ սենսացիաներ սիրողների, բավականին ձանձրալի է անցնում, ինտրիգի հատիկ անգամ չկա, բայց իրականում, անգամ այս քարոզարշավն անչափ հետաքրքրական է: Օրինակ, անցյալ շաբաթավերջին Երեւանի քաղաքապետարանի, հասկանալի էՙ անձամբ քաղաքապետի նախաձեռնությամբ ՀՀ եւ Արցախի սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց որդիներին այցելելու գնաց 1700 ծնող: Այսինքն, այդ օրվա լրահոսում, բացի նրանից, որ ավագանու ՀՀԿ թիմը այցելել է, ենթադրենք Էրեբունի համայնք եւ հանդիպել է ընտրողների հետ, հայտնվեցին նաեւ լուրեր, որ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 1700 ծնող տեսակցել է իրենց զինվոր որդիների հետ: Պատկերացրեցի՞ք, այսինքն Էրեբունիում քարոզարշավի շրջանակներում եղել են ե՛ւ Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ Զարուհի Փոստանջյանը, տեղի ընտրողների հետ այս երկուսն էլ հանդիպել են, գուցե ավելի սրտամոտ զրուցել, բայց այ 1700 ծնող Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ է այցելել զինվոր որդիներին, միայն Տարոն Մարգարյանն է, որ նման նախաձեռնութամբ է հանդես եկել…

Մի ուրիշ բան էլ: Անցյալ կիրակի Երեւանը ջազ էր լսում: Ճիշտ է, Կամերային երաժշտության տանն նույն օրը Հայկական ռոմանսի երեկո էր, բայց ընդհանուր առմամբ քաղաքը ջազ էր լսում, Երեւանն էլ, ինչպես գիտենք, ջազի լավագույն ավանդույթներն ունի եւ որտեղ ջազ է հնչում, այնտեղ կյանքը կանգ է առնում, կամ հակառակըՙ եռում: Մի խոսքով, կարեւորն այն է, որ այդ օրը քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բացի, հասկանալի է, քարոզարշավից, ուշադրություն, ուղերձ է հղել Ջազի օրվա հետ կապված: Ավելինՙ նա երեւանյան սրճարաններից մեկում սուրճ է խմել ջազի համաշխարհային լեգենդ, սաքսաֆոնահար Չիկո Ֆրիմանի եւ հայ ջազմեն Վահագն Հայրապետյանի հետ: Հավանաբար զրուցել էլ են, երեւիՙ ջազից, հնարավոր է հիմնականում խոսել է քաղաքապետըՙ զարմացնելով ջազմեններին երաժշտության այս ժանրում իր ունեցած տեսական գիտելիքներով եւ ոչ միայն տեսական:

Արդարության համար նկատեմ, որ ծնողներին իրենց զինվոր որդիներին տեսակցության տանելու նախաձեռնությամբ Երեւանի գործող քաղաքապետը վաղուց է հանդես գալիս, իսկ նրանից առաջ այդ բանն արել է նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Այսինքնՙ կոնկրետ այս նախաձեռնությունը, չնայած այս անգամ համընկել է քարոզարշավի հետ, բայց թերեւս դրա հետ այդքան էլ կապ չունի: Այլ հարց է, որ պարոն Մարգարյանը կարող էր համբերել, ենթադրենքՙ մայիսի 14-ից հետո ծնողներին տաներ իրենց զինվոր որդիների մոտ, մանավանդ, որ այդ ժամանակ եղանակն էլ ավելի տաք կլիներ: Բայց, այ ջազը… Չէ, այստեղ էլ, հանուն արդարության նկատեմ, որ Տարոն Մարգարյանը ջազի ոլորտին լրիվ անծանոթ չէ, օրինակ անցյալ տարի, հոկտեմբերին, նա ընդունեց ամերիկացի հայտնի ջազ երգչուհի Դի Դի Բրիջվոթերին, ով մեր մայրաքաղաք էր ժամանելՙ մասնակցելու «Երեւան Ջազ Ֆեստ-2016» փառատոնին: Բայց պարադոքսն այն է, որ քաղաքապետ Մարգարյանին ոչ ոք չի տեսնում երեկոյան ժամերին սրճարաններից մեկում, իր այդքան սիրելի ջազը լսելիս, կասեք տա՞նն է լսում, բայց կասե՞քՙ ջազը տա՞նն են լսում… Իմ կարծիքով այստեղ խնդիր կա, եթե կուզեքՙ ոճի: Ոչ ոք իհարկե չի պահանջում, որ Երեւանի քաղաքապետը պարտադիր ջազի սիրահար լինի, բայց մի քիչ ծիծաղելի է, երբ ջազ չհասկացողները ներկայացվում են որպես ջազ սիրողներ: Ընդ որում ջազն այստեղ պայմանական անուն է: Վստահաբար, եթե այս օրերին Երեւանում լիներ ոչ թե ջազմեն Չիկո Ֆրիմանը, այլ ենթադրենք երգիչ Թաթուլը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նրա հետ մի բաժակ կոֆե կխմեր, քանի որ Թաթուլի հետ հնարավոր չէ մի գավաթ սուրճ խմել: Այսինքն Տարոն Մարգարյանը ոչ թե ջազ է սիրում եւ Ֆրիմանի երկրպագուն է, այլ նրան պետք է երեւալ, իսկ միայն քարոզարշավով թող Նիկոլն ու Զարուհին երեւան:

Իսկ եթե անկեղծ լինե՞նք, չէ՞ որ եթե խնդիրը ջազը պրոպագանդելն է Երեւանում, ապա դրա կարիքը Երեւանը վաղուց չունի: Եթե անկեղծ լինենք ու Տարոն Մարգարյանին ազատենք ջազ լսելու, թերեւս, տառապանքի՞ց, թող շարունակի զինվոր որդիների մոտ տանել իրենց ծնողներին, դա նա ե՛ւ ավելի հաճույքով է անում, ե՛ւ ավելի լավ է կարողանում: Ջազը մի տեսակ իրենը չէ…

Չնայած գուցե սխալվում եմ, եւ գիտե՞ք, եթե սխալվում եմ, եւ Տարոն Մարգարյանը ջազի մեծ սիրահար է եւ լուրջ գիտակ, ապա ես միայն ուրախ եմ դրա համար: Ամեն դեպքում կոստյումով եւ փողկապով երեկոյան լավ եղանակին բացօթյա սրճարանում ջազ լսելու չեն գնում այն հասկացողները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԸՏԵՆՑ ԵՆ ՈՒԶԵԼ

Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԻ ԵՎ ՄԻՄՅԱՆՑ ՄԻՋԵՎ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԻ ԵՎ ՄԻՄՅԱՆՑ ՄԻՋԵՎ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական