Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԲ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ ԿԱԽՎԱԾ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ…

28/04/2017
- 28 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

«Մամուլի թղթակիցները, խմբագիրներն ու լուսանկարիչներն են ստեղծում իսկական լուրը, այն ժուռնալիզմըՙ որին կարո՛ղ ես վստահել»: Այս հայտարարությունը, որը Հայաստանում շատ-շատերին տարակուսանք կարող է պատճառել, արդեն մեկ ամիս պարբերաբար լույս է տեսնում աշխարհի ամենահեղինակավոր թերթերից «Նյու Յորք Թայմզում», եւ մաս է կազմում ամբողջ էջով մեկ լույս տեսնող ծանուցմանը, թե առաջիկա ապրիլի 30-ից մայիսի 1-ը, հենց նույն թերթի խմբագրատան դահլիճում տեղի է ունենալու տպագիր մամուլի խնդիրներին ու դիմագրաված մարտահրավերներին նվիրված միջազգային համաժողով, մասնակցությամբ հեղինակավոր համալսարաններից հրավիրված մասնագետների, հարյուրավոր լրագրողների ու զանգվածային լրատվության միջոցների պատասխանատուների:

Վերեւի հայտարարությունը, որն ավելի շուտ կոնֆերանսի կարգախոսներից է, միակը չէ. մեծ տառերով դրան հաջորդում են այնպիսիք, որոնք մեր հասարակության մոտ, վստահ եմ, զարմանք կառաջացնեն: Դրանցից մեկը բացատրում է. «Հասարակությունը կարիք ունի ճշմարտության, այլ ոչ թե սոցցանցերի վերնագրերի ու կեղծ (ֆեյք) լուրերի»: Կամՙ «Մեր երկրի ապագան կախված է հետաքննական լրագրության միջոցով ճշմարտությունը բացահայտելու եւ հաղորդելու լրագրողների կարողությունից» :

Այս կարգախոսները մերՙ հայկական իրականության մեջ ոչ միայն տարակուսանք, ինչպես գրել էի վերեւում, այլ քմծիծաղ կարող են առաջացնել առաջին հերթին պետական պաշտոնյաների մոտ, որոնց կարծիքով անհեթեթություն է երկրի ապագան լրագրողների եւ հատկապես տպագիր մամուլի լրագրողների կարողության հետ կապելը: Տասնամյակներ շարունակ լրագրողներին արհամարհելով, կաշառելով, խեղճացնելով, նրանցից կեղծ ընդդիմախոսներ ու կեղծավոր պաշտպաններ սարքելով, մեր չինովնիկներին հաջողվել է այլասերել մեր մամուլը եւ այն դարձնել բոլորովին անպետքՙ երկրի ապագայի համար: Միաժամանակ նրանց հաջողվել է զոմբիացնել հասարակությանը, նրան վարժեցնելով այն մտքին, թե հասարակական կարծիքը ոչ մի դեր չի խաղում քաղաքացիական հասարակության կյանքում եւ մասնավորապես ընտրական գործընթացներում, ինչից հետեւում է, որ մեր հասարակությունն ինքը գործնականում կապ չունի իր իսկ ապագայի հետ…

Անցնող տասնամյակներին անտեսման եւ արհամարհանքի մեծագույն չափաբաժինը հասավ տպագիր մամուլին, որի եկամուտների հետզհետե նվազման, ինչպես նաեւ նախ հեռուստատեսության, ապա համացանցի հետ անհավասար մրցակցության պայմաններում Հայաստանում բոլորովին զիջեց իրՙ ատենոք ամուր դիրքերը եւ այժմ դարձել է գոյությունը մի կերպ քարշ տվող մեդիամիջոցի: Եվ բնավ պատահական չէ, որ Հայաստանում առհասարակ տիրապետող կարծիք է ձեւավորված, թե «ո՞վ է այսօր թերթ կարդում. ինտերնետը քանի կաՙ թերթերը բոլորովին կմեռնեն վերջին թոշակառուի հետ»:

Իմ այս սյունակը թույլ չի տալիս ծավալվելու եւ բացատրելու այն հարակից հանգամանքները, թե իրականում ի՞նչ է կատարվել մեր տպագիր մամուլի հետ, որի օրական միջին ընդհանուր տպաքանակը 1995 թ.ի համեմատ նվազել է 8-9 անգամ, մինչդեռ մամուլի կրպակների թիվն ավելացել է շուրջ 2 անգամ, իսկ թոշակառուն ի վիճակի չէ նույնիսկ շաբաթը 1 անգամ թերթ գնելու:

Կռահում եմ բոլոր առարկությունները, որոնցից գլխավորն անշուշտ լինելու է այնՙ որ ողջ աշխարհում են թերթերը տեղի տալիս համացանցի դիմաց: Բայց մեր երկրի պարագայում համացանցի հաղթարշավով խանդավառներին ուզում եմ հարց տալ. իսկ մերոնք ի՞նչ են կարդում համացանցով. լուրերի վերնագրե՞ր, ինչպես նշում են «Նյու Յորք Թայմզի» խմբագիրները, անպատասխանատու «լրագրողների» հորինած ֆեյքե՞րը, թե՞, օրինակ, Ծիծեռնակաբերդի ֆոնին ցուցադրական սելֆիները ծայրահեղ շպարված կանանց:

Ամբողջ երկու դար տպագիր մամուլը տեխնոլոգիական տարբեր զարգացումներից ե՛ւ օգտվել, ե՛ւ վնասել է, եւ այսօր ստիպված է դիմագրավել նորանոր մարտահրավերներ, միշտ պահելով գիտակցությունը, որ թերթի, շաբաթաթերթի կամ ամսագրի ընթերցողը բոլորովին այլ որակի քաղաքացի է: Դիմագրավողների միՙ ամերիկյան հատվածը, առաջիկա օրերին կքննարկի դժվարությունների հաղթահարման ուղիները, եւ մեր թերթը առիթ կունենա անդրադառնալու դրանց: Սակայն, ես բնավ վստահ չեմ, որ այդ համաժողովի դասերը կիրառելի կլինեն նաեւ մեր երկրի համար, ուր միջազգային փորձը, չափանիշները, նաեւ մեր ազգային արժեչափերը իրականում շատ քիչ արժեք ունեն: Քանզի մենքՙ պետական գործիչներ, հասարակական ու կրթական պատասխանատուներ եւ նույնիսկ մամուլի մարդիկս բավարար կամք չունենք մեր ժողովրդավարական հռչակված երկրում որեւէ բան փոխելու ժողովրդավարական կանոններով ու գործիքներովՙ թեկուզ հանուն մեր երկրի ապագայի:

Նախորդ գրառումը

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸՙ ՉՀԱՏԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՍԱՀՄԱՆԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՆՐ-ՄՈՒՆՐ ՕՐԱԿԱՐԳ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական