Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2017 թ. ապրիլի 28-ին, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի համաժողովների դահլիճում տեղի կունենա կլոր սեղան «ԵԱՏՄ դերն ու տեղը բազմաբեւեռ աշխարհում» խորագրով: Միջոցառման կազմակերպչներն են «Ինտեգրում եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպությունը, Եվրասիական փորձագիտական ակումբը, Սոցիալական ծրագրերի աջակցության ռուսաստանյան ազգային հիմնադրամը եւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը:

Ելույթ կունենան Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներ, տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ դոցենտ Աշոտ Թեւիկյանը , քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Գրիգոր Բալասանյանը , պատմական գիտությունների թեկնածու, ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Մանվելյանը եւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ինտեգրացիոն գործընթացներ ուսումնասիրող հեղինակային կոլլեկտիվի ղեկավար Աշոտ Թավադյանը : Նրանց ելույթներում կլուսաբանվեն հետեւյալ թեմաները.

1. Միասնական առեւտրական եւ ֆինանսական տարածքը: ԵԱՏՄ անդամ-երկրների ֆինանսական համակարգերի միավորման հիմնական փուլերը:

2. ԵԱՏՄ-ն որպես անդրտարածաշրջանային կազմավորում, ինչպես նաեւ ընդհանուր եւ միասնական հաղորդակցական տարածք:

3. Միջազգային լարվածության սրումը աշխարհում, աշխարհաքաղաքական մրցակցությունը եւ Եվրասիայի տարածքում կոլեկտիվ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:

4. ԵԱՏՄ եւ այլ ետխորհրդային ինտեգրացիոն միավորումների զարգացման հեռանկարները: Եվրասիական ապագայի կերպարը:

Կլոր սեղանը կազմակերպված է Հայաստանի բուհերի, ուսանողների, ասպիրանտների եւ երիտասարդ գիտնականների, հետաքրքրված հասարակական կազմակերպությունների անդամների, փորձագիտական հանրության ներկայացուցիչների համար: