Ուրբաթ, Հուլիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՂԱՔԱՊԵ՞Տ ԵՆՔ ԸՆՏՐՈՒՄ, ԹԵ՞ ԱՎԱԳԱՆԻ

14/04/2017
- 14 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նոր սահմանադրության տրամադրություններից, նույնիսկ ժողովրդավարության համընդհանուր ըմբռնումներից անկախՙ քաղաքապետի պաշտոնը անհատական բնույթ ունի եւ խիստ անձնավորված է, իմ պատկերացմամբ: Ավելի պարզՙ քաղաքապետությունը ուղիղ կառավարման ինստիտուտ է, որը ենթադրում է անհատական ղեկավարում, անշուշտ օրենքի շրջանակում, իսկ հատուկ կամ արտակարգ իրավիճակներումՙ անգամ օրենքից դուրս: Դա իսկական գործադիր իշխանություն է, որը, ճիշտ է, հաշվետու է քաղաքային օրենսդիր մարմնինՙ ավագանուն կամ քաղաքային խորհրդին, սակայն առանց անմիջականորեն կախյալ լինելով վերջինից:

Հետեւաբար, այստեղից անմիջապես բխում է քաղաքապետից պահանջվող կամ ակնկալվող անհատական որակների հարցը, նրա մասնագիտական հմտությունները, կամային հատկանիշները, սկզբունքայնությունը, պարկեշտությունը: Պատմության ընթացքում նման հատկանիշներով օժտված անհատականություններ եղել են, որոնց անունը արձանագրվել է երախտագիտությամբ եւ որոնց հռչակը երբեմն ավելի բարձր է եղել, քան այդ պահին տվյալ պետությունը ղեկավարող թագավորինը կամ նախագահինը: (Առաջինը այս պահին հիշեցի Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլյանիի անունը):

Ես չգիտեմ, Երեւանի 54 քաղաքապետերից (1879 թ.ից սկսած) ո՛վ կամ ովքե՛ր են ունեցել նման հատկանիշներ: (Ի դեպ, ժամանակն է որ ունենանք մեր մայրաքաղաքի համապարփակ պատմությունըՙ այն ղեկավարած քաղաքապետերի կենսագրությամբ եւ իրականացրած կամ ձախողած գործերի հիշատակմամբ. դա լավագույն պատասխանը կլիներ «Էրիվանի» նկատմամբ ադրբեջանական նկրտումներին, մանավանդ որ 54 քաղաքապետերն էլ հայ են եղել): Տարբեր վկայություններից ու հուշերից թերեւս գիտենք Գրիգոր Հասրաթյանի (1962-1975) եւ Մուրադ Մուրադյանի (1975-1985) գործունեության մասին: Անշուշտ գիտենք նաեւ Երրորդ հանրապետության 26 տարիների ընթացքում մայրաքաղաքը ղեկավարած 12 քաղաքագլուխների վերաբերյալ որոշ բաներՙ դրական թե բացասական, սակայն ըստ էության չգիտենք բուն պատճառները մյուս քաղաքների ու բնակավայրերի հաշվին անհամաչափ ուռճացող մեր մայրաքաղաքի ներկաՙ ես կասեիՙ անմխիթար վիճակի մասին: Մեր իրականության մեջ անխախտելի ավանդույթ է հեռացող կամ հեռացված պաշտոնյաների մասին պաշտոնական լռություն պահելը:

Ինչեւէ: Շատերին ծանոթ ժամանակակից քաղաքների գլխավոր խնդիրները, որոնցից ամենագլխավորը ենթակառույցների խելամիտ լուծման հարցն էՙ ճանապարհներ, տրանսպորտ, էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, գազամատակարարում, կոյուղի, ջրահեռացում, աղբահանություն, լուսավորություն եւլն: Առավելՙ զարգացման հեռանկարների, քաղաքաշինական նորմերի, սեյսմիկ պաշտպանվածության, էկոլոգիական վիճակի առողջացման, կրթական համակարգի, առողջապահության, անվտանգության, հասարակական շենք-շինությունների, հանգստի գոտիների, զբոսաշրջության զարգացման եւ բազմաթիվ ու բազմապիսի հարցերի մի ողջ համալիր, որը Երեւանի պարագայում մի ողջ կառավարության գործառույթներ է ենթադրում, որտեղ պակասում է պաշտպանությունը, որոշ չափով էլՙ արտաքին հարաբերությունները:

Արդ, խնդրում եմ այս խորապատկերի վրա զետեղել այն երեք թեկնածուներին, որոնք հավակնում են առաջիկա մայիսի 14-ին զբաղեցնել կամ վերստին զբաղեցնել քաղաքապետի աթոռը, ստանձնել ծանրագույն այդ բեռը. Զարուհի Փոստանջյանն իր դեռեւս չհասունացած ծիրաններով, Նիկոլ Փաշինյանն իր կարմիր գծերով եւ Տարոն Մարգարյանն իր… բարի դեմքով: Անշուշտ, Հայաստանում բազմաթիվ կլինեն մարդիկ, ովքեր համաձայն կլինեին զբաղեցնել ոչ միայն Երեւանի ու Հայաստանի, այլեւ Ռուսաստանի, անգամ Մ. Նահանգների նախագահի աթոռները: Հայերիսՙ «ամեն բան գիտեմ»ությունը, «ամեն բան կարամ»ությունը չունի սահմաններ: Սակայն, ինչպես ասել է մեր ամենահավակնոտ դասականըՙ լրջանալու պահն է: Իսկ Երեւանը շնչահեղձ է լինում:

Ու ոչ ոք թող չասիՙ բայց ես իմ թիմով կամ իմ կուսակցությամբ եմ գալիս, իմ ավագանիով, իմ հայտնի ու սիրված մտավորականներով, որոնք օգնելու են ինձ: Դա նման կլինի անմահանուն Հակոբ Պարոնյանիՙ «Մշակի» խմբագիր Գրիգոր Արծրունուն վերագրած պատասխանին. «Ճիշդ է, ես հայերէն լաւ չեմ գիտեր, բայց իմ ընթերցողներս ու աշխատակիցներս լաւ գիտեն»:

Երեւանցիները քաղաքապետ են ուզում ընտրել եւ ոչ թե ավագանի: Իսկ ո՞ւր է նա:

Նախորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԱՄՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ «ՌՈՒՄԲԵՐԻ ՌՈՒՄԲՆ» Է ԿԻՐԱՌԵԼ ԻՊ-Ի ԴԵՄ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՇՓՈԹԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Լրահոս

Տավրոս Սափեյանը հրաժարվել է մանդատից

10/07/2026

Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ աշխատանքս՝ որպես Թալին համայնքի...

41-64-ի մոգությունը

10/07/2026

Ընտրություններից հետո , երբ իշխանության համար առաջնահերթ լուծման բազմաթիվ խնդիրներ կան, այդ թվում`արտահանումների, դիզվառելիքի ներկրման առաջիկա դժվարությունների դեմն առնելու/ ՌԴ-ն...

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026

Մինչ մեր սույն հրապարակումը ուրբաթ՝ հուլիսի 10-ին լույս կտեսնի «Ազգի» տպագիր եւ առցանց տարբերակներով, հնարավոր է տեղյակ լինենք՝ Իսրայելի Քնեսեթը...

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026

Անկարայի գագաթնաժողովի հիմնական ուղերձները Անկարան հուլիսի 7-8-ը հյուրընկալեց ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը, որն անցկացվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հյուրընկալությամբ եւ...

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026

Կաթոլիկական լրատվական գործակալությունը՝ CNA-ն հուլիսի 7-ին քննադատել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. «Ադրբեջանի նախագահ Ալիեւին Բաքվում գովաբանում...

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026

Ուոթերթաունից Ամերիկայի հայկական թանգարանը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին տեղի է ունենալու ճանաչված վիպասան Քրիս Բոհջալյանի նոր, 26-րդ «Դիլետանտը» գրքի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական