Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԱՊՐԻԼԻ 17-Ի ՓՈԽԱՐԵՆ ՄԱՅԻՍԻ 6-Ը

Ա. Մ.

Կառավարության երեկվա որոշմամբ ապրիլի 17-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 6, շաբաթ օր: Ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ, նպատակն է հնարավորություն ընձեռել Հայաստանի քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 16-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: