Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ ԿԱՍԻ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՀԱՅԵՐԻՆ ՈՉԻՆՉ ՉԽՈՍՏԱՑԱԾ ԹՐԱՄՓԸ

07/04/2017
- 07 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Միացյալ Նահանգներում տիրող նոր ներքաղաքական իրողությունները յուրօրինակ ազդակ են հաղորդել հայկական կազմակերպություններին հզոր քարոզարշավ նախաձեռնելու Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով: Նրանք դիմելու են նորընտիր նախագահ Թրամփին, որպեսզի Ապրիլի 24-ին հայությանը հղվող ոգեկոչման իր առաջին ուղերձում նա հավուր պատշաճի հիշատակի Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը եւ համարժեք բնորոշում տա հայ ժողովրդի նկատմամբ իրագործված բարբարոսությանը Օսմանյան Թուրքիայում: Հայկական համայնքը պահանջելու է չմեղսակցել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը եւ մերժել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Մ. Նահանգների նկատմամբ այդ երկրի ձեռնարկածՙ «բերան փակելու» փորձերը: Սակայն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ճիշտ ժամանակին այցը Թուրքիա, կարծես, մշուշեցին հայկական կողմի լավատեսական պատրանքները: Երկուստեք քննարկվողՙ Գյուլեն-Սիրիա-Իրաք-քրդական ինքնորոշում հանգույցների արանքում, Էրդողանը, ինչպես սպասվում էր, նախազգուշացրել է պետքարտուղարին չսատարել հայկական բանաձեւը, տեղեկացանք ԱՄՆ Հայ դատի կայքէջում տարածված լուրից: Սակայն սա նույնպես կարող է ոչինչ չնշանակել անկանխատեսելի Թրամփի ապրիլի 24-ին դրսեւորվելիք դիրքորոշման վրա: Համենայնդեպս, արվում է առավելագույնն այն հնարավորինս դեպի ճշմարտության, պատմական արդարության կողմը նժարելու համար: Ահավասիկՙ ստորեւ:

Ի տարբերություն նախորդ տարիների, նորերս առաջադրված «Ցեղասպանության կանխարգելման մասին» թիվՙ H.Res. 220 բանաձեւի նախագիծը ուշադրություն է սեւեռում ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւՙ Օսմանյան Թուրքիայում գրեթե միաժամանակ իրագործված ասորիների (Seyfo), Պոնտոսի հույների եւ քրիստոնյա այլ փոքրամասնությունների ցեղասպանության փաստերին, այսպիսով ստեղծելով յուրօրինակ «Class action» թուրքական ժխտողականության դեմ, ինչըՙ աջակիցների աննախադեպ հզոր ճակատ է կազմավորել: Միառժամանակ ամերիկահայ ընտրազանգվածը, միանալով ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նախաձեռնած հրատապ ակցիային, ակտիվորեն կապ հաստատեց Կոնգրեսում իր ընտրած ներկայացուցիչների հետ, պահանջելով միանալ նախագահ Թրամփին առաքվող նամակի ստորագրահավաքին, որի վերջնաժամկետը լրացավ ապրիլի 5-ին:

Դեռ Օբամայի օրոքՙ 1916-ին, ԱՄն պետդեպարտամենտը, Ներկայացուցիչների պալատն ու Սենատը ընդունեցին բանաձեւեր, որով Մերձավոր Արեւելքում ազգային եւ կրոնական փոքրամասնություններիՙ քրիստոնյաների, եզդիների, ասորիների, շիա մահմեդականների դեմ «Իսլամական պետության» ահաբեկիչների կատարած վայրագությունները որակեցին որպես պատերազմի հանցագործություն, մարդկության դեմ կատարված ոճիր եւ ցեղասպանություն: Սակայն այս քայլը լիարժեքորեն չարտահայտեց բաղձալի արդարության ձայնը, քանի դեռ դատապարտված չէ երեւույթի անպատիժ նախադեպըՙ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, եւ որպես քրիստոնյաների նահատակության հետեւանքՙ նրանց աստվածաշնչյան դարաշրջանի հայրենիքի բռնազավթման փաստը, ասվում է բանաձեւում: «Մենք չենք կարող հետեւողականորեն պայքարել մեր օրերի ցեղասպանությունների դեմ եւ միեւնույն ժամանակՙ տարբերություն դնել, թեՙ ո՞ր սարսափելի դեպքերը ճանաչենք, իսկ որո՞նց դեպքում խուսափենք այդ քայլից, քանզիՙ դրանք կարող են հետեւանքներ ունենալ, եթե մենք, իրոք, ցանկանում ենք հավատարիմ մնալ մեր բարոյական եւ պատմական առաքելությանը»,- ասել է Ադամ Շիֆը:

Այս գործողություններին զուգահեռ ապրիլի 21-ին ամերիկյան կինովարձույթ կմտնի եւ լայն հանրությանը կներկայանա Հայոց ցեղասպանության մասին պատմող Քըրք Քըրքորյանի հովանավորածՙ «Խոստում» ֆիլմը: Սկսվել է ամերիկյան խոշոր մայրուղիների, կամուրջների վրա Հայոց ցեղասպանության մասին ազդարարող պաստառների տեղադրումը:

Ասենք, որ հայ քաղաքական վերլուծաբաններից շատերն են այն կարծիքի, որ Մ. Նահանգները վաղուց ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ դրա վրա չարժե ժամանակ վատնել: Մասնավորապես, «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հիմնադիր Հարութ Սասունյանն իր հոդվածներից մեկում հետեւյալ միտքն է արտահայտել. «Հայոց ցեղասպանությունն արդեն բազմիցս ճանաչվել է Միացյալ Նահանգների կողմիցՙ 1951 թվականին ԱՄՆ կառավարության Արդարադատության միջազգային դատարան ներկայացրած պաշտոնական փաստաթղթում, 1975 եւ 1984 թվականներին Ներկայացուցիչների պալատի ընդունած երկու բանաձեւերում, եւ 1981 թ. ապրիլի 22-ին նախագահ Ռեյգանի ընդունած Հռչակագրում: Ինչո՞ւ պետք է հայերը ձգտեն Հայոց ցեղասպանություն եզրույթին, երբ այն արդեն ասվել է նախորդ նախագահի կողմից: Արդյոք ԱՄՆ յուրաքանչյուր նախագա՞հ պետք է օգտագործի այդ եզրույթը, որպեսզի հայերը համոզված լինեն, որ Հայոց ցեղասպանությունն իրոք ճանաչվել է Միացյալ Նահանգներում»:

Տեսնենք, ո՞ւմ հավաստիք կտա ամենազոր ժամանակը, նրանցՙ ովքեր անխոնջ պայքարում են դեռ, թե՞ նրանցՙ ովքեր հոգնել են արդեն:

Նախորդ գրառումը

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԿՈՉ ՄԸ ՊԵՏՐՈՍ ՇԻՐԻՆՕՂԼՈՒԻ ԿՈՉԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

Հաջորդ գրառումը

ԳԵՏՆԱՄԱԾ ԲԱՑԻԿՆԵՐ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԳԵՏՆԱՄԱԾ ԲԱՑԻԿՆԵՐ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական