Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՐԵՎՈՐ ԴԻԵՐ

03/03/2017
- 03 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանցի դիվերսանտների դիերը, թվովՙ 5, որոնք փետրվարի 25-ի գիշերային հերթական ադրբեջանական դիվերսիայից հետո մնացել էին չեզոք գոտում, փետրվարի 27-ին տարվեցին Ադրբեջան: Նման բաները տեղի են ունենում հակամարտ զորքերի պայմանավորվածությունների արդյունքում, ընդ որում, այդ պայմանավորվածությունները կարող են տարբեր տարրեր պարունակել: Ամենակարեւորն այն է, որ կողմերը չպետք է կրակ բացեն միմյանց ուղղությամբ այն ընթացքում, երբ դիերը տարհանվում են չեզոք գոտուց: Եւ քանի որ դիերն այդ գոտուց տարհանվել են երկու օր անց, ստացվում է, որ կողմերը կամ դրանցից մեկը համառորեն չի համաձայնվել դադարեցնել կրակը, ավելինՙ կրակել է:

Հայկական կողմն ունի տեսաապացույցները, թե խոսքը տվյալ պարագայում կոնկրետ ո՞ր կողմի մասին է, բայց այդ ապացույցները մեզ չէ, որ պետք է ներկայացվեն եւ հայերեն չէ, որ պետք է տարածվեն: Դրանց եւ ոչ միայն դրանց համար կա ԵԱՀԿ Մինսկի խումբ, որն, ի դեպ, փետրվարի 25-ի դիվերսիայի առիթով հանդես եկավ հայտարարությամբ: Փետրվարի 26-ին Խումբը կոչ արեց հակամարտ կողմերինՙ չխոչընդոտել չեզոք գոտուց դիերի տարհանման աշխատանքները: Հատկանշական է, որ հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ դիերի տարհանման հետ կապված բանակցություններ սկսվել են հենց փետրվարի 26-ին, առանց սպասելու Մինսկի խմբի համապատասխան հայտարարությանը: Բանն այն է, որ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը փետրվարի 26-ին հայտարարեց, որ չեզոք գոտուց ադրբեջանցի դիվերսանտների դիերի տարհանումը չի կայացել, քանի որ ադրբեջանական կողմը խախտել է պայմանավորվածությունները: Դե այսինքնՙ կրակել է այն ժամանակ, երբ պայմանավորվածություն է ձեռք բերվելՙ չկրակելու եւ այդ ընթացքում դիերը տարհանելու վերաբերյալ: Ինչեւէ, փաստն այն է, որ փետրվարի 27-ին ադրբեջանցի 5 դիվերսանտներիՙ Աբդուլլաեւ Ագշին Իսմայիլ օղլուի, Նազարով Շախլար Յաշար օղլուի, Ղաշիմլի Թուրալ Աբդուլ օղլուի, Գադիմով Զուլֆի Ռահիմ օղլուի եւ Ջաֆարով Զաքիր Նազիմ օղլուի դիերը տարհանվեցին չեզոք գոտուց. ֆիքսենք ոչ այնքան հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների արդյունքում (քանի որ կրակն առաջնագծում չի դադարել), այլ Մինսկի խմբիՙ համապատասխան կոչից հետո:

Արժե՞ր: Տեսեք, եթե այդ դիերը երկու օր շարունակ ընկած են եղել չեզոք գոտում, կնշանակի դրանք Ադրբեջանին պետք չեն: Հակառակ պարագայում ադրբեջանցի քաջարի զինվորներն իրենց ռազմագիտական հմտությամբ եւ փորձով աննկատ կներթափանցեին չեզոք գոտի եւ կտարհանեին իրենց ընկերների դիերը, ինչը, տեղի չի ունեցել: Ճիշտ է, դիերը ստանալուն պես Ադրբեջանի ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, թե դրանք ընկած են եղել ադրբեջանական վերահսկողության գոտում, բայց ադրբեջանցի միամիտ հասարակությանն այդպես էլ չբացատրվեց, թե այդ պարագայում ինչո՞ւ է Ադրբեջանն իր իսկ վերահսկողության գոտուց միայն երկու օր անց դիերը հանում… Ընդ որում, Ադրբեջանի ՊՆ-ն իր զոհերի անունները տվեց միայն դիերը ստանալուց հետո, այն պարագայում, երբ Արցախի ՊԲ-ից նույնՙ դիվերսիայի օրը հայտնեցին նրանց անունները եւ այն պարագայում, ուշադրություն, երբ Թուրքիայի ԱԳՆ-ն, ցավակցելով Ադրբեջանին եւ նկատողություն անելով Հայաստանին, փետրվարի 26-ին արդեն տվել էր ադրբեջանցի զոհերի անունները, այսինքն ավելի վաղ, քան Ադրբեջանը կանվաներ նրանց եւ կամ կընդուներ, որ ինքը հինգ դի ունի չեզոք գոտում: Սա ապացուցում է, որ այդ դիերը, որքան էլ նրանցից մեկըՙ հետախուզական վաշտի հրամանատար լինի (Աբդուլլաեւ Ագշին Իսմաիլ օղլուն), կարեւոր չեն Ադրբեջանի համար:

Կզարմանաք, բայց չնայած դիերի տարհանումը չխոչընդոտելու կոչին, այդ դիերը ամենեւեին էլ կարեւոր չէին Մինսկի խմբի համար եւս, կամ դրա համանախագահներից որեւէ մեկի համար: Ուրեմն ինչո՞ւ թույլ տալ դրանց տարհանումը, մանավանդ երբ այդ դիերը, եթե ինչ-որ մեկի համար կարեւոր էին, ապա այդ մեկը մենք էինք: Բանն այն է, որ հայկական կողմը, լինելով դիվերսիայի ենթարկված եւ այդ դիվերսիայի բոլոր ապացույցներն ունենալով, բոլոր հիմքերն ուներՙ Ադրբեջանի առջեւ պայմաններ դնելու. ենթադրենք, առաջին գծից ամբողջությամբ հանում եք ծանր զրահատեխնիկան եւ սկզբի համարՙ առաջնագծի, ենթադրենք 10 դիրքերից հանում եք դիպուկահարներին եւ մենք համաձայնվում ենք թույլ տալ ձեզ տարհանելու ձեր դիերը: Համաձայն չե՞ք, ուրեմն փորձեք դրանց դուրս բերել: Կհամաձայնե՞ր Ադրբեջանը, շատ լավ, չէ՞ր համաձայնիՙ ավելի լավ, քանի որ այդ պարագայում մենք կունենայիք հստակ ապացույցներ, որ հենց Ադրբեջանն է, որ չի հանում իր ծանր զրահատեխնիկան եւ դիպուկահարներին առաջնագծից: Կփորձեր տարհանե՞լ, իսկ կկարողանա՞ր, եթե այո, ուրեմն մենք թույլ ենք առաջնագծի տվյալ հատվածում, բայց եթե նրանց դիվերսիան տապալվել է եւ մենք, փառք Աստծո, զոհ չունենք, ոչ էլ վիրավոր, ուրեմն նրանք թույլ են ու ոչ միայն առաջնագծի տվյալ հատվածում:

Բայց դիերի տարհանումը թույլ չտալու ամենակարեւոր հասցեատերը ոչ թե Ադրբեջանը կլիներ մեզ համար, այլ Մինսկի խումբն իրՙ դիերի տարհանումը չխոչընդոտելու կոչով: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Մինսկի խմբի կոչերը միայն մեզ են վերաբերում, քանի որ միայն մենք ենք դրանք կատարում, ընդ որումՙ սրբորեն, գերազանցիկ աշակերտի պես, սովետական պիոների կարգախոսին համապատասխան: Ոչինչ, թող այս անգամ իրենք կոչ անեին ու մենք չբավարարեինք այդ կոչը: Ադրբեջանին, օրինակ, կոչ են անում դիպուկահարներին հանել, հանո՞ւմ է, կոչ են անում ավելացնել ԵԱՀԿ դիտորդական խմբերը, կոչ են անում շփման գծում ստեղծել վերահսկողական մեխանիզմներ, Բաքուն թույլ տալի՞ս է, ոչ, ուրեմն թող մի անգամ էլ մենք թույլ չտայինք, մանավանդ որ խոսքը վերաբերում է մի բանի, ավելի ճիշտՙ 5 բաների մասին, որոնք ոչ Ադրբեջանին են պետք, ոչ էլ առավել եւս Մինսկի խմբին:

Ի՞նչ կտար սա մեզ. մեկ բանՙ ներքին վստահություն առ այն, որ այնպես չէ, որ մենք ընդունում ենք Մինսկի խմբի բոլոր կոչերը, հորդորները եւ առաջարկները: Հիմա այս շատ կարեւոր վստահությունը չկա, դրա համար էլ կան տարբեր խոսակցություններ, որ հող ենք տալիս, որ արդեն տվել ենք, որ սկզբունքորեն համաձայն ենքՙ տալուն:

Այդքան կարեւոր էին այդ դիերը, որոնք այլեւս Ադրբեջանում են:

Բայց մի լավ բան տեղի ունեցավ. անցյալ տարվա ապրիլից ի վեր, ահագին փոխվել ենք, դե արդեն նկատում ենք հակառակորդի տեղաշարժը, կուտակումները, գրոհի պլանավորումը,… Առաջ չէինք նկատում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՈՍԿՎԱՆ ՀԱՆԴԻՊՈՒ՞Մ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԲՐԻՏԱՆԱՑԻ ԻՐԱՎԱԲԱՆԻ ՄՈՒՏՔՆ ԱԴՐԲԵՋԱՆ ԱՐԳԵԼՎԱԾ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԲՐԻՏԱՆԱՑԻ ԻՐԱՎԱԲԱՆԻ ՄՈՒՏՔՆ ԱԴՐԲԵՋԱՆ ԱՐԳԵԼՎԱԾ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական