Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՅՔԼ ՖԼԻՆԸ ԹՈՂԵՑ ԹՐԱՄՓԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԸ

17/02/2017
- 17 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Կրեմլը չի ուզում դա մեկնաբանել

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայքլ Ֆլինը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա փոխնախագահ Մայք Փենսին եւ Սպիտակ տան այլ պաշտոնյաների ապատեղեկացրել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հետ իր բանակցությունների մասին: Մեկ ամսից էլ պակաս պաշտոնավարած Ֆլինը ասել է, որ ինքը «թերի տեղեկություններ» է տվել տարեվերջին սահմանված հակառուսական նոր պատժամիջոցների վերաբերյալ ռուս դեսպանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին: Ավելի վաղ Ֆլինը ժխտել էր դեսպան Սերգեյ Ի. Կիսլյակի հետ լուրջ բանակցության փաստը, եւ Փենսը վերջերս հեռուստաէկրաններից կրկնել էր նրա հայտարարությունները:

«Նյու Յորք թայմս» թերթը տեղեկացնում է, որ վարչակազմի նախկին պաշտոնյաներից մեկը երկուշաբթի օրը հայտնել է անցյալ ամիս Սպիտակ տանը արդարադատության նախարարության արած նախազգուշացման մասին, ըստ որի Ֆլինն այնքան էլ անկեղծորեն չի պատմել դեսպանի հետ իր զրույցների մասին: Արդարադատության դեպարտամենտը երկյուղներ է արտահայտել, որ Ֆլինը կարող է ենթարկվել Մոսկվայի շանտաժին: Սպիտակ տնից էլեկտրոնային փոստով լրագրողներին ուղարկված հրաժարականի դիմումի մեջ Ֆլինը պատմում է, որ անցումային ժամանակահատվածում ինքը բազմիցս զրուցել է օտարերկրացի պաշտոնյաների հետ: «Ցավոք, դեպքերի արագ փոփոխությունների պատճառով ես նորընտիր փոխնախագահին եւ մյուսներին ակամա թերի տեղեկություններ եմ տվել ՌԴ դեսպանի հետ իմ հեռախոսազրույցների մասին: Ես անկեղծորեն ներողություն խնդրեցի նախագահից ու փոխնախագահից, եւ նրանք ընդունեցին այն: Ես հրաժարականի դիմում եմ տալիս: Ինձ համար մեծ պատիվ էր նման նկատելի դերակատարմամբ մեր երկրին եւ ամերիկյան ժողովրդին ծառայելը», ասվում է դիմումի մեջ:

Ֆլինին կփոխարինի բանակի գեներալ-լեյտենանտ, Վիետնամի պատերազմի վետերան Ջոզեֆ Ք. Քելոգը, որը կդառնա ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնակատար, նշում է թերթը:

Ֆլինը միաժամանակ գովերգել է Թրամփին, գրելով, թե «ընդամենը երեք շաբաթվա ընթացքում» նա «վերականգնեց աշխարհում Ամերիկայի առաջատար դիրքը»: Այս կապակցությամբ «Նյու Յորք թայմսի» հոդվածագիրները ակնարկում են Ֆլինի «կարճատեւ գործունեությունը անվտանգության ազգային խորհրդում եւ քաոսը, որը Թրամփի կառավարման առաջին շաբաթներին համակել էր Սպիտակ տունը եւ անվստահության զգացում առաջացրել ողջ աշխարհում»:

Փենսը Սպիտակ տան մյուս պաշտոնյաներին հայտարարել է, որ Ֆլինը ստել էրՙ ասելով, թե դեկտեմբերին ինքը ռուս դեսպանի հետ չի քննարկել պատժամիջոցների հարցը: «Քաղաքականության նույնիսկ պարզ քննարկումը եւ նախքան Թրամփի պաշտոնակալությունը Ամերիկայի հակառակորդի երկյուղները փարատելու ակնհայտ փորձը արարողակարգի էական խախտումներ են», ասվում է հոդվածում:

ՀԴԲ-ն հետաքննել է Ֆլինի հեռախոսազրույցները ռուս պաշտոնյաների հետ նրա փոխգործողության հարցերի եւ զբաղեցրած պաշտոնի կապակցությամբ: «Շանտաժի վտանգը բխում էր ղեկավարության առջեւ հետքերը վերացնելու Ֆլինի փորձերից: Ռուսները գիտեին, թե կոնկրետ ինչ է ասվել տվյալ հեռախոսազրույցի ընթացքում, ուստի եթե Ֆլինից ինչ-որ բան ուզենային, ապա կկարողանային նրան սպառնալ իր ստի մերկացմամբ», պարզաբանում է թերթը:

Ինչ վերաբերում է Մոսկվայի արձագանքին, Կրեմլը որեւէ ձեւով չի մեկնաբանել Ֆլինի պաշտոնաթողությունը: Նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում Ֆլինի հրաժարականը համարել է Մ. Նահանգների ներքին գործը: Նրա խոսքերովՙ Կրեմլը չէր ուզենա «որեւէ ձեւով» դա մեկնաբանել: «Դա նախագահ Թրամփի վարչակազմի ներքին գործն է», ասել է Պեսկովը, ավելացնելով, որ այդ իրադարձությունը «մեր գործը չէ»:

Պետդումայի միջազգային գործերի հանձնախմբի ղեկավար Լեոնիդ Սլուցկին (ՌԼԴԿ) իր հերթին հայտարարել է, որ Ֆլինի հրաժարականը «գլոբալ իմաստով չի կարող ազդել Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա», թեեւ բոլոր հանգամանքները հաշվի առնելու դեպքում դա «բացասական տպավորություն է գործում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱԳԻՏԱԿ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱԳԻՏԱԿ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական