Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐ

17/02/2017
- 17 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

«Ազդանշաններ» Ատրպատականից

Բաքվի haqqin.az կայքը, արաբական Alweeam հրատարակությանը «Ադրբեջանի դիմադրության ազգային կազմակերպության» (ANRO) մամլո քարտուղար Բաբեկ Չելեբիանլիի արած հայտարարությունը վկայակոչելով, հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հասցեագրված դիմում: 2006 թ. ստեղծված ANRO-ն իբրեւ նպատակ հռչակել է պայքարը հանուն Իրանի ադրբեջանցիների ինքնորոշման իրավունքի: Իրանում այդ կառույցի հայտնվելը պատահական չէ, քանի որ ավելի վաղՙ 2000 թ. ամերիկյան ԶԼՄ-ները հրապարակել էին «Իրանի դաշնության» նախագիծ, նկատի ունենալով Իրանի քրդերին, բելուջներին եւ ատրպատականցիներին (ադրբեջանցիներին) ինքնավարության շնորհման հնարավորությունը:

Իրանի քրդերը մաս են կազմում Մեծ Մերձավոր Արեւելքին եւ ցեղակիցներ ունեն նաեւ Իրաքում, Սիրիայում, Թուրքիայում: Այժմ, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը բացեիբաց աջակցում է Սիրիայի քրդերին, չի կարելի բացառել «քրդական բումերանգի» տեղափոխումը Իրան: «Ռեգնում» գործակալությունը հաղորդում է, որ գոյություն ունի «Ազատ Բելուջիստան» նախագիծ, որով նախատեսվում է միասնական պետության մեջ միավորել Աֆղանստանի, Պակիստանի եւ Իրանի բելուջ բնակչությանը: Նախագիծը փաստորեն միտված է իրանական Բելուջիստանում քաոսային վիճակի ստեղծմանը: Ինչ վերաբերում է Իրանի ադրբեջանցիներին, Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժման առաջնորդ Մահմուալի Չոխրագանլին 2005 թ. հուլիսին ԱՄՆ եւ Թուրքիա կատարած այցելություններից հետո Բաքվում հայտարարեց, թե «առաջիկա 18 ամսում Իրանը կդառնա դաշնապետություն, ի հայտ կգա Հարավային Ադրբեջանՙ իր կառավարությամբ, խորհրդարանով եւ գվարդիայով: Ընդսմին Չոխրագանլին ամենքին հավատացնում էր, թե «Վաշինգտոնում գոյություն ունի Իրանի ոչ թե մասնատման, այլ ժողովրդավարացման ծրագիր»:

Իրավիճակի նրբությունն այն էր, որ Ադրբեջանում Ազգային ճակատի առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյի նախագահության օրոք Բաքուն նույնպես շեշտում էր անկախ եւ Հարավային (իրանական) Ադրբեջանների միավորման անհրաժեշտությունը: 2012 թ. դեկտեմբերի 12-ին ANRO-ն հարավադրբեջանական ութ գլխավոր քաղաքական կազմակերպությունների հետ մեկտեղ նամակ ուղարկեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունին, խնդրելով օժանդակել Հարավային Ադրբեջանում ինքնորոշման հանրաքվեի անցկացմանը: Սակայն Իրանի էթնիկական ինքնավարացման թեմայի արծարծումը մշտապես կապված է եղել արտաքին գործոնների հետ, իսկ հիմա սկսել են շեշտել սիրիա-իրանական եւ ադրբեջանա-իրանական հանգույցները: Քիչ ավելի վաղՙ 2012 թ. օգոստոսին, հրապարակվել էր կոնգրեսական Դան Ռորոբախերի ՙ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին հղած նամակը, որտեղ կոչ էր արվում օժանդակել Իրանից Հարավային Ադրբեջանի (Ատրպատականի) անկախացման պայքարին եւ չէր բացառվում Ադրբեջանի Հանրապետության հետ միավորվելու հնարավորությունը: Եվ այժմ, երբ նախագահ Թրամփը սկսել է հանդես գալ Իրանին հասցեագրված հերթական սպառնալիքներով, հայտնվում է Թրամփին ANRO-ի հղած դիմումը: Վերջինս ձեւականորեն շաղկապված է ԱՄՆ ներգաղթի նոր օրենքին, ըստ որի արգելվում է յոթ երկրի (Իրան, Եմեն, Սոմալի, Իրաք, Լիբիա, Սիրիա եւ Սուդան) քաղաքացիների մուտքը ԱՄՆ:

Դիմումի մեջ գրված է. «Կուզենայինք Ձեզ հայտնել, որ Իրանի վարչակարգը բռնությամբ եւ դաժանությամբ գրավել է մեր վաղնջական հողերը: Մենքՙ Հարավային Ադրբեջանի բնակիչներս, հայտարարում ենք, որ Հարավային Ադրբեջանը Իրան չէ: Երկար տարիներ մենք խաղաղ պայքար ենք մղում հանուն ազատության եւ իրանական վարչակարգի տիրապետությունից ու ճնշումից վերջնական ազատագրման համար: Այս կապակցությամբ վերջին տասնամյակներին Հարավային Ադրբեջանի շատ ակտիվիստներ ստիպված եղան լքել հարազատ վայրերը եւ ապաստան փնտրել Եվրոպայի երկրներում ու ԱՄՆ-ում: Յոթ երկրի քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելելու մասին Ձեր կարգադրությունը բացասաբար կազդի հարավային ադրբեջանցիների գործունեության վրա: ANRO-ի անունից Ձեզ անկեղծորեն կոչ ենք անում Հարավային Ադրբեջանի ժողովրդին առանձնացնել իրանցի լոյալիստների վարչակարգից: Հարավային Ադրբեջանը եւ Ադրբեջանի Ազգային շարժումը ընդարձակ տարածք են ընդգրկում Իրանի հյուսիս-արեւմուտքում: Այնտեղ ապրում են առավելապես ադրբեջանցիներ: Ամբողջ անցյալ հազարամյակի ընթացքում Իրանի կառավարիչների մեծամասնությունը եղել են թուրքեր: Այդպես է եղել մինչեւ 1925 թ. Ղաջարական գահատոհմի տապալումը, որից հետո պարսից ազգայնականությունը դարձավ գերիշխող, իսկ արաբատյացությունը, հակաթուրքականությունը եւ հակաիսլամականությունը հիմք դարձան ժամանակակից իրանական պետության ձեւավորման համար: Նոր իշխանությունը սկսեց վարել ամենայն ոչ պարսկական պատմամշակութային ժառանգության վերացման քաղաքականություն, ջնջելով ադրբեջանական ամեն ինչ: Մենք հաստատ համոզված ենք, որ Հարավային Ադրբեջանում ադրբեջանցիների ինքնորոշման համար անհրաժեշտ բոլոր պայմանները պետք է կատարվեն, եւ որ մեր ժողովրդի համար ինքնորոշումը օրինական իրավունքն է»:

Այս դիմումը բուռն վրդովմունք առաջացրեց իրանական ԶԼՄ-ներում: Բայց խնդիրը դա չէ: Ենթադրենք, ԱՄՆ նախագահ Թրամփը որոշում է արձագանքել ANRO-ի խնդրանքին: Զուտ տեխնիկական տեսակետից դա ինչպե՞ս կարելի է անել. չէ՞ որ Իրանի եւ մի շարք այլ երկրների (այդ թվում Ռուսաստանի) անձնագրերում էթնիկ պատկանելությունը չի նշվում: Այդ դեպքում անհրաժեշտություն է ծագում օրինականացնելու ANRO-ն, նրան օժտելու Իրանում էթնիկ ադրբեջանցիների գրանցման լիազորությամբ, ինչը երկրում կխթանի անջատականությունը, ընդգրկելով արդի իրականական երեք նահանգներՙ Արդեբիլը, Արեւելյան Ադրբեջանը եւ Արեւմտյան Ադրբեջանը, մասամբՙ նաեւ Զենջան նահանգը (իսկ այնտեղ նաեւ իրանցի քրդեր են ապրում): Դեպքերի նման ընթացքը Թեհրանում անխուսափելիորեն կառաջացնի «իրանական ազգայնականության» ալիք: Եթե շիա իսլամի գաղափարախոսությունը միավորիչ դեր չխաղա, ապա այդ զարգացումները կարող են վերաճել «պարսկական ինքնության» պարտադրմանն ուղղված պայքարի, կարծում է ռուսաստանցի հայտնի պատմաբան Ստանիսլավ Տարասովը : Իրանում գտնում են, որ իրանական ադրբեջանցիները ծագումով պարսիկներ են, որոնք անցել են թյուրքական լեզվին: Նշվում է, որ ըստ մարդաբանական տիպի իրանական ադրբեջանցիները նման են պարսիկներին եւ որեւէ ընդհանրություն չունեն թուրքերի հետ: Այդ դեպքում բազմազգ Իրանում անխուսափելի է դառնում ազգային-հայրենասիրական տրամադրությունների բռնկումը, որը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի եւ Իրանը վերածել մի նոր Իրաքի:

Ահա թե ինչու Թրամփին ANRO-ի հասցեագրած դիմումը եւ Բաքվի ԶԼՄ-ներում դրա հայտնվելը ընկալվում են որպես տարածաշրջանային հնարավոր նոր ցնցումների նախադրյալ: Իրանցիների հրթիռային ծրագրի կապակցությամբ Թեհրանի վրա Վաշինգտոնից գործադրվող ճնշումը կարող է բնավ էլ միակ տարրերը չլինել ԱՄՆ նոր վարչակազմի իրանական քաղաքականության մեջ: Ինքըՙ Բաքուն, դժվար թե որեւէ գործողություն ձեռնարկի իրանական ադրբեջանցիների նկատմամբ: Դա վտանգավոր է այն պատճառով, որ եթե ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին հաջողվի Իրանում ներքին լուրջ հակամարտություն հրահրել, ապա իրադարձությունները կարող են տեղափոխվել նաեւ Ադրբեջանի տարածք: Իրադարձությունների զարգացման այդ սցենարը ներկայումս թեեւ ոմանց անհավատալի է թվում, բայց ամեն ինչ կախված կլինի Մերձավոր Արեւելքում եւ մասնավորապես Իրանի հանդեպ նախագահ Թրամփի վարելիք քաղաքականությունից: ԿՀՎ-ի եւ Պետդեպարտամենտի նախկին վերլուծաբան Պոլ Գոբլի կարծիքով, «ոչինչ չի կարելի բացառել»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

6-ՐԴ ԱՆԳԱՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆԸ

Հաջորդ գրառումը

ՄԱՅՔԼ ՖԼԻՆԸ ԹՈՂԵՑ ԹՐԱՄՓԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՅՔԼ ՖԼԻՆԸ ԹՈՂԵՑ ԹՐԱՄՓԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

ՆՈՒՊԱՐԱՇԷՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՒ ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԷՆ ՎԵՐ ԵՒ ԱՆԴԻՆ ԿԱ՛Յ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՐՏԱՒՈՐՈՒԹԻՒՆ ԴԻՄՈՒՄ-ՆԱՄԱԿ ՀՀ Երևան Քաղաքի Քաղաքապետ՝ Տիգրան Ավինյանին Կրկնօրինակը՝...

ԿարդալDetails

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական