Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԲԻԿ ԶՕՐԵԱՆ

13/01/2017
- 13 Հունվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

1/2/1918 -Պէյրութ, 22/12/2016 – Երեւան: Եթէ 40 օր եւս ապրէր, 1/2/2017-ին ամբողջացուցած կ՛ըլլար իր կեանքի 99 տարիները:

99 տարի, համարեա՛ մէկ դար, կեանք մը հարուստ, ոչ միայն իր տարիներու համրանքով, այլ այդ տարիներու երկայնքին իր հարուստ վաստակով. վաստակ մը, որ ոչ միայն աշխատանքային, մասնագիտական հմտութեան, ձեռնհասութեան եւ աշխատասիրութեան բարենիշներով էր առլցուն, այլեւ իր իւրօրինակ նկարագրի գիծերովՙ իր ուղղամտութեան, կարգապահութեան եւ բացառիկ բծախնդրութեան բաղադրիչներով, որոնց շնորհիւ մեծապէս յարգուեցաւ, սիրուեցաւ եւ գնահատուեցաւ թէ՛ իր աշխատանքի ասպարէզին մէջ եւ թէ՛ իր միութենական գործունէութեան երկար տարիներուն ընթացքին:

Աբիկ Երուանդի Զօրեան:

Զօրեաններու գերդաստանի ոսկեայ օղակներէն մէկը, որ ագուցուած էր իր հօր Երուանդին եւ որուն ագուցուեցաւ իր զաւկինՙ դոկտ. Երուանդ Զօրեանի նորագոյն օղակը:

Հայ ժողովուրդին անցած արեան ճանապարհները պատճառ եղած են, որ ոեւէ հայ չյաջողի իր գերդաստանի ակունքներուն հասնիլ, կտրել-անցնելով 19-րդ դարը, ատոր համար ինչ որ հասանելի է մեզի Զօրեան գերդաստանի մասին, անոր ակունքը կը նկատուի տրապիզոնցի մեծ վաճառական Յարութիւն Զօրեանը, որուն զաւակներն էին Աբիկն ու Երուանդը: Երուանդ զոհ կ՛երթայ Համիտեան ջարդերուն, իսկ Աբիկ կ՛ապրի, որուն զաւակըՙ Երուանդ Զօրեան, ողբ. Աբիկ Զօրեանի հայրը, 1920-ական թուականներուն եղած է Հալէպի պետութեան (ապա սուրիական պետութեան կազմին մէջ) գլխաւոր հաշուապահը եւ ելեւմտական տնօրէնութեան տնօրէնը, նուիրուած է Հալէպի հայ համայնքին, յատկապեսՙ հայ երիտասարդության: 25 տարի շարունակ Երուանդ աւագը Հալէպի ՀԲԸՄ-ի մէջ կարեւոր պաշտօններ վարած է եւ 1931-ին հիմնադրած է ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցութիւնը (ՀԵԸ):

Աբիկ Զօրեան եւ տիկինըՙ Հիլտան, շարունակած են Հալէպի հայ համայնքին ծառայելու ընտանեկան ավանդոյթըՙ մասնաւորաբար կրթական ասպարէզին մէջ:

Պեյրութի Սէն Ժոզեֆ համալսարանի ճարտարագիտութեան բաժինը աւարտելէ յետոյ Աբիկ Զօրեան 30 տարի աշխատած է որպէս Հալէպի Ելեկտրամատակարարման եւ ջրամատակարարման ընկերութեան թեքնիք գծով տնօրէն, ապա հաստատութեան փոխ-ընդհանուր տնօրէն:

30 տարի շարուանակ դասաւանդած է Հալէպի համալսարանի Ճարտարապետութեան բաժինէն ներս «ձայն» եւ «լոյս» նիւթը: Արաբերէն լեզուով անոր հեղինակած աշախատասիրութիւնը, իբրեւ դասագիրք, առ այսօր կ՛օգտագործուի համալսարանէն ներս:

Հաւատալով մարմնական եւ մտաւոր կրթութեան, եղած է առաջնակարգ մարզիկՙ ուսումնատենչ եւ գիտութեան մարդ: Եղած է ընթերցասէր եւ տարբեր լեզուներու գիտակ:

Աւելի քան 80 տարի եղած է անդամ Հայկական բարեգործական ընդհանուր միութեան: 1939-էն ստանձնած է բազմաթիւ պաշտօններ Հայ երիտասարդաց ընկերակցութեան Գործադրիր մարմինէն ներս: Մինչեւ 1988 եղած է ՀԲԸՄ-ի Սուրիոյ Կրթական յանձնաժողովի երկարամեայ ատենապետը:

ՀԲԸՄ-ի Սուրիոյ Կրթական յանձնախումի իր ատենապետութեան կողքին, ուսումնասիրած է հայկական արուեստն ու ճարտարապետութիւնը եւ հրատարակած է հայ մշակույթի ազդեցութեան վերաբերեալ երեք մենագրութիւն, որոնք արժանացած են բազմաթիւ պարգեւներու:

Աբիկ Զօրեան ուսումնասիրած է հայկական մշակոյթը եւ անոր ունեցած դերակատարութիւնը միջազգային մշակոյթին վրայ: Ֆրանսերէն լեզուով հրատարակած է «La culture Armenieՙnne, son passe՛ et son avenir» երկհատորեակը 1998 եւ 2004 թուականներուն, արժանանալով Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Գէորգ Մելիտենեցի» մրցանակին:

Նուիրուած է ՀԲԸՄ-ի ամենամեծ դպրոցինՙ Հալէպի Լազար Նաճարեան-Գալուստ Կիւլպենկեան կեդրոնական վարժարանին, բազմաթիւ նախաձեռնութիւններով նպաստելով նոր սերունդի կրթութեան մակարդակի բարձրացման: Իր երազանքն էր, որ հայ երիտասարդները ստանան լաւ կրթութիւն իրենց մասնագիտութիւններուն մէջՙ հասնելով միջազգային բարձր դիրքերու:

Աբիկ Զօրեանի շիջումով հալէպահայ գաղութը ընդհանրապէս եւ ՀԲԸՄ-ի մեծ ընտանիքը մասնաւորապէս կը կորսնցնեն վաստակաշատ, երախտաւոր աւագ մտաւորական ղեկավար մը: Բայց եւ այնպէս, Զօրեաններու ազգանուէր աւանդոյթը կը շարունակուի վերանորոգ ճանապարհներով, յանձին դոկտ. Երուանդ Զօրեանի, որ ոչ միայն իր գերդաստանին եւ շրջապատին պատիւ կը բերէ, այլեւ դարձած է միջազգային մակարդակի վրայ հանրածանօթ գիտնական մը տեղեկատուական թեքնոլոջիի ոլորտէն ներս:

Դոկտ. Երուանդ Զօրեան իր զաւակներուն ալ փոխանցած է Զօրեան գերդաստանի ջահը, որոնք անկասկած կը շարունակեն իրենց ժառանգած աւանդոյթը, նոր օղակներ աւելցնելով ոսկեայ շղթային վրայ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՃԱՊՈՆԵՐԵՆ ՆՅՈՒԹԵՐ ԴԻԱՆԱ ԱԲԳԱՐԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

«ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ԵՐԿԱՐ ԿՄՆԱՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ»

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

«ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ԵՐԿԱՐ ԿՄՆԱՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին։ Այս դատը բացվել է Հայոց պետականության դեմ։  «Պի՛նդ եղեք»․ Դավիթ Իշխանյանը Բաքվի...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական